00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:22
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:47
16 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սանիթեքը» որոշել է աղբահանության փոխարեն բեռնափոխադրում կատարել. ՊԵԿ բացահայտումները

© Sputnik / Aram NersesyanМусоровоз компании Sanitek
Мусоровоз компании Sanitek - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետեկամուտների կոմիտեն բացահայտել է, թե ինչ կարգով է «Սանիթեքը» խուսափել հարկեր վճարելուց։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, բայց ՊԵԿ–ն այսօր որոշ փաստեր հրապարակել է։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Աղբի տեղափոխումը «Սանիթեքը» ներկայացրել է որպես բեռնափոխադրում` իր գործունեության այդ մասով խուսափելով ԱԱՀ վճարումից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Սանիթեքի» գործունեության նկատմամբ հարուցված քրեական գործի որոշ մանրամասներ։

Рога и копыта в мусорном контейнере в центре Еревана - Sputnik Արմենիա
«Սանիթեքի» տնօրենը կձերբակալվի՞. պաշտպանները վախենում են ապօրինի գործողություններից

«Երևանի քաղաքապետարանի հետ կնքվել էր ծառայությունների մատուցման պայմանագիր, որով «Սանիթեք» ընկերությունն ի սկզբանե հանդիսացել է ԱԱՀ վճարող։ Հետագայում, ինչ–ինչ հանգամանքներից ելնելով, ընկերությունը գտել է, որ իր գործունեության մի մասը` աղբի տեղափոխումը, կարող է դիտարկել հաստատագրված վճարների մասին օրենքով նախատեսված բեռնափոխադրումների հասկացության ներքո»,– ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ այսպիսով ծառայությունների մի մասը` սանիտարական մաքրման ու ձմեռային պահպանության ծառայությունները, «Սանիթեքը» շարունակել է վճարել ԱԱՀ–ով, իսկ աղբահանության գործընթացը համարել է բեռնափոխադրում ու այդ մասով հրաժարվել ԱԱՀ վճարելուց և դիմում ներկայացրել բեռնափոխադրման դիմաց հաստատագրված վճար վճարելու մասին։

«Մեր դիտարկմամբ` ընկերության գործունեության այդ մասը չի կարող դիտարկվել հաստատագրված վճարների մասին օրենքով, այսինքն` չի կարող ընդունվել որպես բեռնափոխադրում»,– ասաց Հովհաննիսյանը` մեկնաբանելով, որ ՀՀ օրենսդրությամբ աղբի տեղափոխությունը աղբահանության գործընթացի մի մասն է և չի կարող դիտարկվել որպես առանձին բեռնափոխադրման տեսակ։

Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Աղբի հարցը քննարկում են առանց Հայկ Մարությանի. ինչո՞ւ քաղաքապետը չի եկել ավագանու նիստին

«Սանիթեք» և «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերություններում նշանակվել են հարկային ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չի հաշվարկել ու բյուջե չի վճարել նաև բնապահպանական վճարները։ Ստուգումներն ընկերություններում ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, բայց հարկային պարտավորությունների նախնական հաշվարկով «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ–ն 2018թ–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե չի վճարել 299 918 392 ՀՀ դրամ, իսկ հայաստանյան «Սանիթեք» ընկերությունը` 280 429 121 դրամ հարկային պարտավորություններ ։

Հիշեցնենք` Երևանում աղբահանության խնդիրը սրվեց անցած տարվա ամռանը։ Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը մի քանի անգամ տուգանվեց, բայց հարցն այդպես էլ չլուծվեց։

Երևանն աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն

Ապրիլի 18–ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Հայկ Մարությանից բացատրություն պահանջեց աղբահանության վիճակի համար։ Վերջինս, ներկայացնելով իրավիճակը, խնդրեց թույլ տալ կազմակերպել աղբատարների գնման լրացուցիչ գործընթաց։

Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով վերադարձնել որպես տուգանք վճարած գումարը։

Դավթաշենում այլևս կոտրված աղբամաններ չեն լինի

Լրահոս
0