00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրահանգեցին դիվանագետ դառնալ. ինչպես տնտեսագետ Պողոս Հակոբովն ընկերացավ Քադաֆիի հետ

© REUTERS / Asmaa WaguihХосни Мубарак, Муаммар аль Каддафи и Али Абдалла Салех во время Второго Афро-Арабского Саммита (10 октября 2010). Сурт, Ливия
Хосни Мубарак, Муаммар аль Каддафи и Али Абдалла Салех во время Второго Афро-Арабского Саммита (10 октября 2010). Сурт, Ливия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագիտությամբ տնտեսագետ Պողոս Հակոբովը պատահաբար է հայտնվել ԽՍՀՄ ԱԳՆ–ում. նրան պարզապես կանչել են ԿԿ ու խիստ տոնով ասել, որ դիվանագետ դառնա։ Ու չորս տասնամյակ անց, նա, լինելով Ռուսաստանի ԱԳՆ–ի հարգված աշխատակիցներից, օգնում էր Հայաստանին ու Վրաստանին դիվանագիտական հարաբերություններ հաստատել արաբական երկրների հետ։

Դեռ XIX դարասկզբին բազում հայեր, կանխազգալով մեծ ջարդը, Էրզրումից Ալեքսանդրապոլ էին տեղափոխվել, ոմանք էլ փախել էին արդեն սկսված կոտորածից։ Այդ տեղափոխություններից ժամանակ Հայաստանի հյուսիս են եկել նաև Պողոս Հակոբովի նախնիները։ 

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցՊողոս Հակոբով
Հրահանգեցին դիվանագետ դառնալ. ինչպես տնտեսագետ Պողոս Հակոբովն ընկերացավ Քադաֆիի հետ - Sputnik Արմենիա
Պողոս Հակոբով

Նրանք մի փոքր գյուղ էին հիմնել Ախալքալաքի մոտ, որտեղ 1926 թվականի օգոստոսի 10–ին ծնվեց Պողոս Հակոբովը։ Սովորական ընտանիք էր, ոչ մի բանով աչքի չէր ընկնում։ Պողոսը դպրոցում էր սովորում, հետո Թբիլիսի գնաց ու երկաթուղային տեխնիկում ընդունվեց։ Պատերազմից առաջ նրան, ինչպես և շատ շատերին, ուղարկեցին Ռուսթավի` մետաղագործական գործարան կառուցելու։ Նա արագ հասկացավ, որ դա իր գործը չէ, բայց դուրս գալ պարզապես անհնար էր։ Շինարարությունն իրականացնում էր ԽՍՀՄ–ի ՆԳՆ–ն ու բաց չէր թողնում։

Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»

Ստիպված էր Մոսկվա փախչել։ Այնտեղ նա ավարտեց տնտեսական ինստիտուտն ու սկսեց խոշոր պլանային հաստատություններում աշխատել։ 1960 թվականին Պողոս Հակոբովն ընդունվեց ԽՍՀՄ ԱԳՆ–ի Դիվանագիտական ակադեմիա։ Ոչ այն պատճառով, որ ուզում էր դիվանագիտությամբ զբաղվել, պարզապես կուսակցական «վերևներից» էին այդպես «հրահանգել»։

Особняк мирового судьи Маркоса Долуханова в Тбилиси - Sputnik Արմենիա
Ի՞նչ ճակատագիր է ունեցել հայտնի հայերի տոհմը. Դոլուխանովների թբիլիսյան առանձնատան ներկան

Ասել էին, որ արագ արաբերեն սովորի` չկտրվելով հիմնական աշխատանքից` արտադրությունից։ Հասկանալի էր` արաբական երկրներ են ուղարկելու, բայց Պողոսն արդեն 30-ն անց էր ու այդ տարիքում նոր լեզու սովորելը հաստատ արագ հնարավոր չէր։ Բայց ստիպված էր, սովորեց։ Պողոսը գիտեր, որ ցանկացած արաբական երկրում հայկական համայնք կա, ու ձեռքի հետ հայերենն էլ կատարելագործեց` հայրենակիցների հետ շփվելու համար։

Սկզբում Սուդան գնալու կարգադրագիր եկավ։ Հակոբովն իրեն թույլ տվեց հակաճառել ղեկավարությանը, որ ինքն ավելի շատ տնտեսագետ է, քան դիվանագետ, իսկ այդ երկիրը ԽՍՀՄ–ի հետ զրո տնտեսական հարաբերություն ունի, ու խնդրեց իրեն Եգիպտոս ուղարկել։  Առաջարկն ընդունվեց, ու հենց այնտեղ նա անցավ դեսպանատան երրորդ քարտուղարից մինչև ժամանակավոր հավատարմատարի ճանապարհը։ Բացի այդ, Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչները շատ սիրեցին նրան։

Միակ աշակերտ, ինքնուս հնագետ, վարչապետի խորհրդական. մանրամասներ կալավանցի Ռոբերտի կյանքից

Եգիպտոսում ստիպված էր նաև արևմտահայերեն սովորել։ Ինչպես Հակոբովն էր ասում, բախտը մի քիչ բերել էր, որ արևմտահայերենը նման էր Էրզրումի բարբառին, որը ծնված օրից լսել էր ընտանիքում։

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Ինչպես են հայտնի հայերը ծախսում իրենց միլիոնները. Ազնավուրի և Վարդանյանի «հոգեպահուստը»

Հետո Քուվեյթն ու Լիբիան էր, հատկապես` Լիբիան, նա այստեղ հինգ տարի դեսպան աշխատեց` 1986–ից 1991 թվականներին։ Դրանք երկու երկրների համար էլ դժվարին տարիներ էին։ Բայց նա ընկերացավ Քադաֆիի հետ, մի քանի անգամ հանդիպեց նրա հետ, տարբեր հարցեր քննարկեցին։ Ընդ որում` այդ հանդիպումները հիմնականում անցնում էին Լիբիայի առաջնորդի հայտնի վրանում, անապատում։

Տարիներ առաջ Պողոս Հակոբովը sovinformburo.com–ին տված հարցազրույցում պատմել է Քադաֆիի հետ նման հանդիպումներից մեկի մասին։

Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոն. նրա լուսանկարները հուզել են մարդկանց

«Գիշեր է։ Մութ։ Վրանի կենտրոնում Քադաֆին է պտտվող բազկաթոռի վրա։ Նա այդքան էլ քմահաճ չէ շրջապատի իրերի նկատմամբ, բայց պտտվող բազկաթոռը նրա կիրքն է։ Նրա դիմած արշավային ծալովի սեղան է։ Սեղանի վրա` ռադիոընդունիչ, նոթատետր ու մատիտ։ Այցելուների համար սովորական աթոռ է դրված։ Վրանի ներսում բեդվինական անկողին է։ Հեռուստացույց։ Քադաֆին նստած է բազկաթոռին։ Առանձնապես հարմարություններ չկան։ Ո՛չ ջեռուցիչներ, ո՛չ օդորակիչներ։

Памятник Александру Грибоедову в Ереване - Sputnik Արմենիա
Հայտնի դիվանագետն իր պարտքն էր համարում օգնել մարդկանց

Չդիմացա ու հարցրի` ինչու է նա այդքան ճգնավորական կյանքով ապրում  ու չի աշխատում իր նստավայրում, որտեղ բոլոր պայմանները կան։ Նա պատասխանեց. «Ինձ համար այստեղ ավելի լավ է։ Այստեղ լռություն է, ես մենակ եմ, ոչ ոք չի խանգարում։ Այստեղ ինձ մտքեր են այցելում։ Մեկուսացած վիճակում վերլուծում եմ տեղի ունեցածը։ Այստեղ խոսում եմ Ալլահի հետ»։

Արժե՞ արդյոք նման պահվածքը տարօրինակ համարել։ Չգիտեմ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Քադաֆիի համար դա լրիվ բնական է։ Չէ՞ որ նա բեդվին է։ Նա ծնվել ու մեծացել է անապատում։ Նա իր ազգային հագուստը հագնում է ոչ միայն արտասահմանում մարդկանց զարմացնելու համար։ Ես նրան ոչ մի անգամ կոստյումով կամ զինվորականի կիտելով չեմ տեսել։ Նրա համար անապատում իսկապես ավելի հանգիստ է, քան  նստավայրում, որտեղ անդադար ինչ–որ բան է տեղի ունենում, պետք է ինչ–որ մարդկանց ընդունել։ Իսկ ամեն մեկն ինչ–որ աննշան բանի համար հազարավոր կիլոմետրեր չի անցնի ու անապատ գա»։

Ինչպես Աշոտը վիետնամցիներին սովորեցրեց տոլմա ուտել. հայկական ռեստորան Նյաչանգում

Իսկ հետո երկիրը, որը Պողոս Հակոբովը ներկայացնում էր արաբական աշխարհում, դադարեց գոյություն ունենալ։ Բայց դա չէր նշանակում, որ նրա կարիերան ավարտված է. այն ժամանակ Հակոբովը 70–ին մոտ էր, բայց դեռ ունակ էր աշխատելու։ Ու երեք տարի շարունակ` մինչև 1994 թվականը, նա` որպես Հայաստանի ու Վրաստանի նախագահների անձնական ներկայացուցիչ, մի շարք արաբական երկրներ այցելեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար բարեհաջող բանակցություններ անցկացրեց։

В честь 89-летия Мгера Мкртчяна в парке Горки установили баннер по мотивам фильма Танго нашего детства (4 июля 2019). Гюмри - Sputnik Արմենիա
«Ֆրունզն այդպես էլ չապտակեց». հայտնի դերասանուհու խոստովանությունը

Խորհրդային Միությունից նրան մնացին «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանն ու «Պատվո նշանը», իսկ Ռուսաստանի Դաշնությունից` ՌԴ դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատակցի ու ՌԴ ԱԳՆ վաստակավոր աշխատակցի կոչումները։

Պողոս Հակոբովն այսօր դարձավ 93 տարեկան. տարիք, երբ ամփոփել ես արածդ ու էլ չես զղջում չարածիդ համար։ Կարելի է վայելել վաստակած հանգիստը և ուրիշներին փոխանցել իմաստնությունդ։ Իսկ Հակոբովն ասելիք ունի, քանի որ նախկին դիվանագետներից շատերը չեն, որ մոլորակի թերևս ամենապայթյունավտանգ տարածաշրջանի` Մերձավոր Արևելքի խնդիրների մեջ խորանալու այդքան կուտակած փորձ ունեն։

Լրահոս
0