00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի դիվանագետն իր պարտքն էր համարում օգնել մարդկանց

© Sputnik / Ани ЛипаритянПамятник Александру Грибоедову в Ереване
Памятник Александру Грибоедову в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները, ավանդույթի համաձայն, այցելել են Երևանի կենտրոնական գերեզմանատան պանթեոն և ծաղկեպսակ են դրել ռուս և խորհրդային դիվանագետների շիրիմներին

Անի Լիպարիտյան, Sputnik.

Կենսաբան, արտաքին գործերի նախարար և Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Սահակ Կարապետյանի շիրմի մոտ կանգնած էր կինը` Օկտյաբրինա Ռոստոմովնա Ասատրյանը։

Դիվանագետի այրին Sputnik Արմենիային պատմեց ամուսնու մասին։ «Մի անգամ նախարարներից մեկն ինձ ասաց, որ երբ մտել է ամուսնուս աշխատասենյակ, ձեռքով թաքցրել է տաբատի կարկատած հատվածը։ Մտածել է, որ Կարապետյանը չի նկատի։ Հաջորդ առավոտյան Կարապետյանը նախարարին կանչել է իր մոտ և փող տվել, որ նոր կոստյում գնի»,- պատմեց Օկտյաբրինա Ռոստոմովնան։
Կինը վստահեցրեց` Կարապետյանը ոչ միայն ականավոր գործիչ էր, այլ նաև` ընտանիքը սիրող մարդ։

«Նրա մասին միայն լավ հիշողություններ են մնացել։ Չգիտեմ, թե նա որտեղից էր ժամանակ գտնում, բայց ամեն ինչ հասցնում էր անել։ Նա չէր մոռանում ընտանիքի, երեխաների մասին, որոնց կրթություն է տվել, չէր անտեսում հարազատներին և ուսանողներին»,- պատմեց դիվանագետի այրին։

Հիշում է, որ Կարապետյանը օրվա ցանկացած պահի պատրաստ էր օգնել ուսանողներին, միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել կարիքավորներին։

«Նա սիրում էր երաժշտություն, մարդկանց և բարիք գործել։ Նա մարդկանց օգնելն իր պարտականությունն էր համարում»,- ասաց Օկտյաբրինա Ռոստոմովնան։

© пресс-служба Посольства РФ в РАИзвестный журналист Тигран Лилоян рассказал об отце Генрихе Лилояне
Известный журналист Тигран Лилоян рассказал об отце Генрихе Лилояне  - Sputnik Արմենիա
Известный журналист Тигран Лилоян рассказал об отце Генрихе Лилояне

Դիվանագետների շնորհավորանքները

Ռուսաստանում փետրվարի 10-ին նշվում է Դիվանագիտական աշխատողի մասնագիտական տոնը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գործընկերներին շնորհավորել է Դիվանագետի օրվա կապակցությամբ։ Ծաղկեպսակ են դրել նաև Հայկական ԽՍՀ ԱԳ նախարարների և ժողովրդական կոմիսարների շիրիմներին` Ասքանազ Մռավյան, Գևորգ Հովհաննիսյան, Անտոն Քոչինյան, Բալաբեկ Մարտիրոսյան, Կամո Ուդումյան, Անատոլի Մկրտչյան, Ջոն Կիրակոսյան։

Ծաղիկներ են դրել ռուս բանաստեղծ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի մոտ, պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Հենրիխ Լիլոյանի տան հուշատախտակի մոտ։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ այսօր նշանակալի տոն է, որը ցույց է տալիս դիվանագետների կատարած աշխատանքի կարևորությունը։
«Սա պետական տոն է, որը ցույց է տալիս պետության ուշադրությունը դիվանագիտական ծառայության նկատմամբ և հարգանքի տուրք է այն դիվանագետներին, որոնք ծառայել են մեզանից առաջ»,- ասաց նա լրագրողներին։

Շքանշան Երևանի բերդը գրավելու համար

Այսօր, ավանդույթի համաձայն, դիվանագետները ծաղկեպսակ են դրել նաև Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի մոտ, չէ՞ որ նա ոչ միայն հայտնի գրող էր, այլև` դիվանագետ։ «Նա 10 տարի անցկացրել է այս տարածաշրջանում, այստեղ նա ակտիվ զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ նաև 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի ողջ ընթացքում, ինչպես նաև մասնակցել է Երևան քաղաքի ազատագրմանը»,- ընդգծեց դեսպանը։

Երևանի բերդը գրավելու համար Գրիբոյեդովը նույնիսկ շքանշան է ստացել։ Նա զգալի ավանդ է ունեցել Պարսկաստանից ավելի քան 40 հազար հայերի վերադարձի հարցում։ «Կարծում եմ` Երևանում կանգնեցված այդ հուշարձանը վկայությունն է այն հսկայական ավանդի, որն ունեցել է Գրիբոյեդովը մեր երկու երկրների հարաբերությունների մեջ»,- հավելեց ռուս դիվանագետը։

Նա նշեց, որ ամեն տարի դիվանագետները գալիս են այստեղ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն այդ լուսավոր մարդու հիշատակին։

«Մեր պետությունների նախագահները տարվա ընթացքում հանդիպում են մի քանի անգամ` չհաշված արտգործնախարարների հանդիպումները, որոնք տարվա ընթացքում հանդիպում են առնվազն 10 անգամ։ Այցերի ընթացքում, տարբեր համաժողովների և միջազգային կազմակերպությունների հարթակներում նրանք քննարկում են միջազգային արդի խնդիրներն ու երկկողմ օրակարգի հարցերը»,- ասաց Վոլինկինը։

Նա ընդգծեց, որ Հայաստանն ուրիշ ոչ մի երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների այնպիսի մակարդակ չունի, ինչպիսին Ռուսաստանի հետ հարաբերություններ են։

© пресс-служба Посольства РФ в РАИзвестный журналист Тигран Лилоян рассказал об отце Генрихе Лилояне
Известный журналист Тигран Лилоян рассказал об отце Генрихе Лилояне  - Sputnik Արմենիա
Известный журналист Тигран Лилоян рассказал об отце Генрихе Лилояне

 

Լրահոս
0