00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆրունզն այդպես էլ չապտակեց». հայտնի դերասանուհու խոստովանությունը

© Sputnik / Armenuhi MkhoyanВ честь 89-летия Мгера Мкртчяна в парке "Горки" установили баннер по мотивам фильма "Танго нашего детства" (4 июля 2019). Гюмри
В честь 89-летия Мгера Мкртчяна в парке Горки установили баннер по мотивам фильма Танго нашего детства (4 июля 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե Ֆրունզիկ Մկրտչյանը ողջ լիներ, Էլինա Աղամյանը կգրկեր նրան ու կասեր` պաշտում եմ քեզ։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանումից 35 տարի անց, սիրված դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 89–ամյակի առթիվ հուլիսի 4-ին Գյումրիում էին Վարդուշի ու Արմենի դերակատարներ, դերասաններ Սամվել Սարգսյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Էլինա Աղամյանը։

День рождения Фрунзика: Карен Аванесян вспоминает великого артиста - Sputnik Արմենիա
«Ինձ համար ամենամեծ դերասանը Ֆրունզիկն է». երգիծաբան Կարեն Ավանեսյանի տեսաուղերձը

Դերասանին նվիրված միջոցառումները մեկնարկեցին Գյումրու կենտրոնական զբոսայգում՝ գյումրեցիների սիրած «Գորկայի» այգում՝ այնտեղ, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն» ֆիլմի որոշ հատվածներ: Այգում վերստեղծելով հայտնի ֆիլմի սիրված դրվագները Մհեր Մկրտչյանի խաղընկերները բացեցին ֆիլմի հայտնի դրվագը պատկերող պաստառը: Ի դեպ, այսուհետ յուրաքանչյուր ցանկացող կարող է նկարվել հայտնի դրվագի՝ «Նկարվե՜ք, նկարվե՜ք» պաստառի մոտ:

Մհեր Մկրտչյան «ուրախ և տխուր» դերասանի մասին խոսեց ֆիլմում Վարդուշի դերը մարմնավորած Էլինա Աղամյանը։

«Ե՛վ մեծ տաղանդ, և՛ մեծ սիրտ: Բառեր չկան նկարագրելու մեծությունը: Ես մեծ սիրով եմ համաձայնել նկարահանվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմում: Ինձ համար դրանք շատ հիշարժան ու թանկ օրեր էին: Ամենամեծ բախտը մեծերի հետ աշխատելն է: Մենք ֆիլմում բոլորս շատ ներդաշնակ ենք աշխատել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դերասանուհին։

Նա նշեց, որ եթե Ֆրունզը ողջ լիներ, այսօր կշնորհավորեր ու կասեր՝ ես պաշտում եմ քեզ, ի՛մ բարեկամ։

© Sputnik / Armenuhi MkhoyanԷլինա Աղամյան
«Ֆրունզն այդպես էլ չապտակեց». հայտնի դերասանուհու խոստովանությունը - Sputnik Արմենիա
Էլինա Աղամյան

Դերասանուհին նաև մի դրվագ պատմեց ֆիլմից: «Ֆիլմում կար մի դրվագ, երբ Ֆրունզն ապտակում էր Վարդուշի դերակատարին, ապտակում էր, բայց ապտակում էր օդում: Ասի՝ «Ֆրունզե Մուշեղիչ, իրական ապտակեք, մի կարգին խփեք, որ ես զգամ այդ ապտակը»։ «Հա՞,-ասաց,-ուզում ես իրակա՞ն ապտակեմ։ Այնպես կապտակեմ, որ աչքերիցդ կայծ կթափվի»……Չզարկեց, նորից օդում հարվածեց: Ձեռքը չբարձրացրեց, որ ապտակի խաղընկերոջը՝ դա գերագույն բարության դրսևորում էր»,- պատմեց դերասանուհին։

Вахтанг Кикабидзе, Георгий Данелия и Фрунзик Мкртчян на Х Московском международном кинофестивале - Sputnik Արմենիա
Ֆրունզիկ Մկրտչյանի քիթն անցաթուղթ է եղել, կամ ինչպես մարդը մի ամբողջ դարաշրջան դարձավ

Հետո նա հիշեց, թե ինչպես են իր ձայնը «փոխարինել» Ֆրունզիկ Մկրտչյանի կնոջ ձայնով։

«Ինձ մոտ Գյումրու բարբառը չէր ստացվում, և երբ ֆիլմը ձայնագրվում էր, ռեժիսորը՝ Ալբերտ Մկրտչյանը, դրա համար հրավիրեց իր հարսին՝ Մհեր Մկրտչյանի կնոջը՝ Թամարային, ու ասաց, որ իմ ձայնը շատ արիստոկրատ է հնչում: Ֆիլմում նա է իմ ձայնը ձայնագրել: Ես շատ էի ազդվել և նեղացել, քանի որ գիշեր–ցերեկ աշխատում էի ու պարապում ամեն մի բառի վրա, որ ստացվեր բարբառով, բայց այդպես էլ դա ինձ չվստահվեց, ինչի համար շատ եմ ափսոսում»,- պատմեց Էլինա Աղամյանը:

Այդ ուրախ և տխուր մարդը․ Ֆրունզիկ Մկրտչյանի 7 հայտնի դերերը` վարպետի ծննդյան օրվա առթիվ

Հայրենի ծննդավայրում, այցելուների պակաս չէր զգացվում նաև սիրված արտիստի հուշարձանի մոտ, իսկ Մհեր Մկրտչյանի թանգարանում կազմակերպվել էր ինտերակտիվ թանգարանի առաջին եռալեզու աուդիո-վիդեո էքսկուրսիան: Թանգարանի տնօրինության ջանքերով դերասանի տունն արդեն իր թատրոնն ունի. թանգարանի այցելուներին այսուհետ կճանապարհեն նաև թատերական ներկայացումներով:

«Յար, արի Գյումրի»․ ի՞նչ է գրել Ֆրունզիկը Կիկաբիձեին ուղղված հուզիչ նամակում

Լրահոս
0