00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևորը կռվի բռնվելն է. ինչպես Սամվել Պետրոսյանը գլխով «հարվածեց» անգլիացիներին

© Sputnik / Долягин / Անցնել մեդիապահոցМатч на Кубок СССР между командами "Арарат" (Ереван) и "Динамо" (Киев)
Матч на Кубок СССР между командами Арарат (Ереван) и Динамо (Киев) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Փյունիկին» լրջագույն փորձություն է սպասում։ Կարելի է ասել` ֆուտբոլային դիսերտացիայի պաշտպանություն:

Հայկական ակումբը վաղը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում կհյուրընկալի անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Սա եվրագավաթներում հայկական և անգլիական թիմերի երկրորդ հանդիպումը կլինի. առաջինը տեղի է ունեցել շուրջ 44 տարի առաջ, երբ Երևան էր ժամանել «Վեսթ Հեմ Յունայթեդը»:

Եվ ոչ մեկին թող մոլորության մեջ չգցի այն, որ «Վուլվերհեմփթոնն» անգլիական Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանի 7-րդ հորիզոնականում է հայտնվել: Դա ամենևին էլ միջին արդյունք չէ: Մոլորակի ուժեղագույն ֆուտբոլային առաջնությունը անգլիականն է, որի բարձրագույն լիգայում այնպիսի թիմեր են հավաքվել, որոնք համաշխարհային ընդգրկմամբ դասվում են ամենաահարկուների շարքը:

Главный тренер ФК Арарат-Армения (Ереван) Вардан Минасян на итоговой пресс-конференции (6 августа 2019). Ереван - Sputnik Արմենիա
Ինչու «Արարատ–Արմենիան» չկարողացավ հաղթել Վրաստանի չեմպիոնին. պարզաբանում է Մինասյանը

«Փյունիկը», իհարկե, առաջ անցնելու հնարավորություն գրեթե չունի, բայց դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե կարելի է դեռ խաղից առաջ պարտված դուրս գալ խաղադաշտ: Ոչ մեկի լեզուն չի պտտվի երևանցիներին մեղադրել, եթե նրանք զիջեն անգլիական ակումբին: Մեղադրանքներ կարող են հնչել միայն դաշտում անզիջում պայքար և հաղթանակի կամք չդրսևորելու դեպքում: Հուսով ենք` նման բան տեղի չի ունենա, և «Փյունիկը» լավ ու արժանի խաղ կցուցադրի. ի վերջո, երկու այդպիսի խաղերն անգին փորձ են և՛ խաղացողների, և՛ մարզիչների համար: Փորձ և դաս:

Իսկ տարիներ առաջ` 1975 թվականի աշնանը, ԽՍՀՄ նորաթուխ գավաթակիր Երևանի «Արարատը» սկսեց ելույթները Եվրոպայի գավաթակիրների գավաթի մրցաշարում: Առաջին փուլում հեշտությամբ հաղթահարելով կիպրական «Անորտոսիսին»` երևանցիները նաև եվրագավաթներում խորհրդային թիմերի արդյունավետության ռեկորդ սահմանեցին՝ «Հրազդան» մարզադաշտում 9 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպաս: Պատասխան խաղը ձևական բնույթ ուներ և ոչ–ոքի ավարտվեց` երևի դաշտի տերերին ևս մի հոգեբանական վնասվածք չպատճառելու համար: Գոլը՝ գոլ, բայց խիղճն էլ լավ բան է:

Իսկ ահա արդեն 1/8 եզրափակիչի ժամանակ երևանցիներին լուրջ փորձություն էր սպասում` Լոնդոնի «Վեսթ Հեմ Յունայթեդը» (ակումբ, որը ներկայացնելու և գովազդելու կարիք չկա): Մյունխենի «Բավարիայից» հետո, որի հետ լեգենդար հանդիպումը կայացավ Երևանում նույն թվականի մարտին, լոնդոնցիներն ամենաուժեղ մրցակիցն էին եվրոպական մակարդակի պաշտոնական խաղերում «Արարատին» երբևէ բաժին հասածներից:

Художник Дмитрий Потапов в ходе реализации проекта по подготовке площадки для стритбола в Ереване - Sputnik Արմենիա
Ոչ թե մոխրագույն ասֆալտ, այլ սթրիթբոլի դաշտ. Երևանը հետ չի մնում Նյու Յորքից. տեսանյութ

Երևանյան խաղը, որն առաջինն էր այդ դիմակայության մեջ, կարելի է «Արարատի» չիրացված հնարավորությունների խաղ անվանել: Մերոնք գերիշխում էին խաղադաշտում։ Ինչպես ասում են, «թելադրում էին խաղը»: Նպաստավոր դիրքերից հարվածում էին Նազար Պետրոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Սանասար Գևորգյանն ու մյուսները, սակայն ծերունի Խոտտաբիչն այդ հոկտեմբերյան երեկո անգլիացի էր դարձել: Եվ անողոքաբար գործեց ֆուտբոլի կանոնը. եթե գոլ չես խփում, ապա քեզ են խփում. երկրորդ խաղակեսի սկզբում անգլիացիներն արդեն նշում էին մրցակցի դաշտում խփած թանկարժեք գոլը:

«Արարատը», ճիշտ է, արագ վերականգնեց հավասարակշռությունը, այն էլ՝ բավականին զավեշտալի հանգամանքներում, իսկ դրվագի հերոսը դարձավ Սամվել Պետրոսյանը: Sputnik Արմենիան խնդրեց վետերանին վերհիշել այդ պահը:

Ֆուտբոլային 28-րդ մրցաշրջանը մեկնարկեց Գյումրիում. տանտերերն արժանի հաղթանակ տոնեցին

«Մեզ խփած գոլից հետո լոնդոնցիների դարպասապահ Դեյը սկսեց ցուցադրական խաղալ, ինչպես ասում են, հանդիսատեսի համար: Նա վերցնում էր գնդակը, «գեղարվեստական» վեր նետում և միայն դրանից հետո մտցնում խաղի մեջ: Ես փորձեցի մի անգամ մոտենալ ու անակնկալի բերել նրան, նա գնդակը կրծքին սեղմեց: Բայց երկրորդ անգամ ինձ հաջողվեց. գլխի հարվածով «տարա» գնդակը, որը դարպասապահը վեր էր նետել, բայց չէր հասցրել բռնել, ու գլխի ևս մեկ հարվածով գնդակն անցկացրի դարպասը», – պատմում է Սամվել Պետրոսյանը` խոստովանելով, սակայն, որ վիճահարույց պահ էր, և մրցավարը կարող էր կանոնների խախտում արձանագրել, սակայն ցույց տվեց դաշտի կենտրոնը: Գո՛լ:

Нападающий ФК Пюник Станислав Ефимов против футболистов чешской команды Яблонец во втором квалификационном матче Лиги Европы (1 августа 2019). Яблонец-над-Нисоу, Чехия - Sputnik Արմենիա
Բրավո, «Փյունիկ». հայկական ակումբն անցավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ

Ցավոք, այդ հետաքրքրական պահի տեսագրության փնտրտուքն ապարդյուն անցավ: Սամվել Պետրոսյանն ասում է, որ չունի այդ տեսագրությունը: Իսկ Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի ունեցած տեղեկությամբ` տեսագրությունը գտնվում է միայն «Վեսթ Հեմ Յունայթեդ» ակումբի արխիվում. գուցե մի օր այն հասանելի կդառնա:

Այդպես «Արարատը», չիրացնելով բազմաթիվ հնարավորություններ, ոչ-ոքի ավարտեց խաղը, իրեն դժվարին կացության մեջ դնելով լոնդոնյան խաղից առաջ: Իսկ այդ պատասխան խաղը, առաջին խաղակեսում վատ էր ընթանում երևանյան թիմի համար. անգլիացիները երկու անգամ հաջողության հասան:

Հայտնի չէ, թե ընդմիջմանը հանդերձարանում իր սաներին ինչ էր ասել մարզիչ Վիկտոր Մասլովը, սակայն մերոնք երկրորդ խաղակեսը զորեղ գրոհներով սկսեցին, և շուտով Նազար Պետրոսյանը, Անդրեասյանի հիանալի փոխանցմանն արձագանքելով, առաջին հպմամբ հարմարեցրեց գնդակը, ապա գեղեցիկ հարվածով այն ուղարկեց «ձևյատկա»՝ դարպասի հորիզոնական և ուղղահայաց ձողերի անկյունակը: Գո՜լ, և այն էլ ինչպիսի: Թվում էր, թե «Արարատը» վերգտավ իր կրակոտ խաղը:

«Անգլիացիների օգտին 2:1 հաշվի ժամանակ մենք երկրորդ գոլը խփեցինք, որքան հիշում եմ, Մարգարովը խփեց: Բացարձակապես մաքուր գոլ, որը, սակայն, մրցավարը չհաշվեց», – ասում է Սամվել Պետրոսյանը: Իսկ դրանից հաշված վայրկյաններ անց անգլիացիների պաշտպան Կոուլմենը անցավ աջ եզրով և փոխանցում կատարեց, որն ավարտվեց գոլով: Սակայն բանն այն է, որ Կոուլմենը, դաշտի խորքից իրեն հասցեագրված փոխանցումը ստանալու պահին խաղից դուրս վիճակում էր, ինչը, ի դեպ, հանդիպումից հետո ընդունեցին նաև անգլիացիները:

Аркадий Андреасян - Sputnik Արմենիա
Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում

Սակայն դա արդեն խաղից հետո էր, իսկ այդ ժամանակ «Արարատը» երկու նման հարվածներից հետո արդեն ուշքի չեկավ: Մինչդեռ, եթե հաշիվը հավասար լիներ` 2:2, ապա հայտնի չէ, թե ամենն ինչով կավարտվեր, քանի որ նման հաշվի դեպքում, մրցակցի դաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ, մրցության հաջորդ փուլ էին անցնում արդեն երևանցիները:

... Այո, «Փյունիկի» համար շատ ավելի դժվար է լինելու, քան 44 տարի առաջ «Արարատի» համար էր: Այն ժամանակ երևանյան և լոնդոնյան ակումբների միջև կարգի, խաղամակարդակի տարբերություն գրեթե չկար, և «Վեսթ Հեմի» մարզիչներն էլ հետո ասում էին, որ «Արարատը» կարող էր շատ հաջող հանդես գալ անգլիական ֆուտբոլի վերնախավում:

Այսօր ամեն ինչ միանգամայն ուրիշ է, «և Վուլվերհեմփթոնը» ակնհայտ ֆավորիտ է: Բայց չէ՞ որ կարևորը կռվի բռնվելն է, իսկ հետո, ինչ լինում է՝ լինի: Իսկ երբ կռվում ես ու նպատակ ունես, ինչ ասես՝ լինում է, նաև հաղթանակ: Եվ հետո ոչ ոք քեզ չի կարող մեղադրել, թե պարտվել ես, որովհետև նախապես քեզ պարտված ես ճանաչել:

Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին

Լրահոս
0