ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Չեխիայի «Ստրշելնիցե» մարզադաշտում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը տեղի «Յաբլոնեց» և հայկական «Փյունիկ» թիմերի միջև: Պատասխան խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, իսկ ընդհանուր դիմակայությունում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց ու դուրս եկավ որակավորման երրորդ փուլ:
Գյումրիում կայացած առաջին խաղից հետո, որում «Փյունիկը» հաղթեց 2:1 հաշվով, քչերն էին հավատում, որ մեր թիմը դիմակայությունում կարող է հաղթանակի հասնել: Սպասվում էր պատասխան հանդիպումը մրցակցի հարկի տակ, և չեխական թիմի հաղթանակը երկու հանդիպումների արդյունքում ավելի հավանական էր թվում:
Բայց «Փյունիկը» հերթական անգամ աչքի ընկավ իր ֆուտբոլիստների անմնացորդ նվիրվածությամբ ու խաղային կարգապահությամբ: Անկեղծ ասած, «Յաբլոնեցն» ամբողջ խաղի ընթացքում ուներ տարածքային ու խաղային առավելություն, բայց «Փյունիկի» դարպասը մնաց անառիկ, ինչը նշանակում է, որ Գյումրիում տարած հաղթանակը «Փյունիկին» դուրս բերեց Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ։
«Արարատ-Արմենիան» հաղթեց և դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական թիմը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մրցելու է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող թիմի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ: Առաջին խաղը կայանալու է օգոստոսի 8-ին Երևանում:
Ինչպես կայացավ Յուրա Մովսիսյանի և Պեպեի հանդիպումը, իսկ Շկտրելը խնդրեց նրա մարզաշապիկը