00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց

© Photo : provided by Gor GhazaryanЭко-гостевой дом в Мартуни
Эко-гостевой дом в Мартуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին Հայաստանում զարգանում է էկոտուրիզմը. զբոսաշրջիկին գրավելու համար հայաստանյան տարբեր բնակավայրերում էկո մոտեցումներով նաև հյուրատներ են կառուցվում։

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Մարտունու տարածաշրջանը զբոսաշրջային առումով Հայաստանի ամենաթույլ զարգացած շրջաններից մեկն է. զբոսաշրջային պոտենցիալ կա, բայց զբոսաշրջիկներ գրեթե չկան։ Անգամ Սևանա լճի ափին հանգստացողները Մարտունու կողմեր քիչ են գալիս, թեպետ լողափեր այստեղ էլ կան։ Այս տարի զբոսաշրջիկներ գրեթե կամ առհասարակ չեն եղել, որովհետև Սևանի ջրի կանաչելու` «ծաղկելու» երևույթը հենց Մարտունու ափամերձ շրջանում է շատ նկատվել, բացի այդ նաև աղմուկ բարձրացրած կովերի անկման դեպքը ևս Մարտունու ափի մոտ է եղել։ 

© Photo : provided by Gor GhazaryanՄարտունու էկոհյուրատունը
Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց - Sputnik Արմենիա
Մարտունու էկոհյուրատունը

Գոռ Ղազարյանը ծնվել է Մարտունու տարածաշրջանում։ Թեպետ կյանքի մեծ մասն ապրել է մայրաքաղաքում, բայց հայրենի հողը ոչ միայն չի մոռացել, այլև որքան ներուժ ունի, փորձում է հանրահռչակել Մարտունու զբոսաշրջային գրավչությունները։ Այստեղ հնարավոր զբոսաշրջային ժամանցներից մեկը լեռնագնացությունն է. հաճախ արշավախմբերի է առաջնորդում Մարտունու գեղատեսիլ լեռները նվաճելու՝ ճանապարհին ցույց տալով ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար բացառիկ հուշարձաններ, ինչպես օրինակ Սևսար լեռան մոտ գտնվող Պորտաքարը՝ յուրօրինակ ժայռապատկերներով։

© Photo : provided by Gor GhazaryanՄարտունու էկոհյուրատունը
Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց - Sputnik Արմենիա
Մարտունու էկոհյուրատունը

Շատերն այն համարում են աստղագիտական քարտեզ, անգամ ասում, որ այս տեղում եղել է աստղադիտարան և նույնիսկ Տիր աստծուն նվիրված տաճար։ Տեղանքի և Պորտաքարի ուսումնասիրության համար հաճախ նաև գիտնականներ, հնագետներ են գալիս ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից։ Թե՛ լեռնագնացների, թե՛ հնագետների դեպքում գիշերակացի խնդիր է առաջանում։ Օրինակ` լեռնագնացներն այս տեղանք գալով՝ սովորաբար նպատակադրվում են միանգամից վեցից յոթ լեռ բարձրանալ։ Քանի որ գիշերակացի հնարավորություն չկա, ստիպված ամեն օր վերադառնում են Երևան, հաջորդ օրն առավոտյան հետ գալիս` մյուս լեռը բարձրանալու համար։

© Photo : provided by Gor GhazaryanՄարտունու էկոհյուրատունը
Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց - Sputnik Արմենիա
Մարտունու էկոհյուրատունը

Կամ էլ Գոռը ստիպված է լինում լեռնագնացներին ու մասնագետներին տեղավորել ազգականների, ընկերների տներում։ Վաղուց մտածում էր, որ Արմաղան լեռան ստորոտում, Արգիճի գետի մոտակայքում հյուրատուն է պետք կառուցել։ Քանի որ նաև բնապահպան է, կառույցն անպայման պիտի ոչ թե դեմ լիներ բնությանը, այլ ձուլվեր, դառնար դրա մի մասը։ Քարը հենց սկզբից բացառվեց. ասում է, որ սա Հայաստանի այն քիչ վայրերից մեկն է, որտեղ նորաձև հյուրանոցները բնությունը դեռ չեն փչացրել։

Старый советский автобус - Sputnik Արմենիա
Ինչպես է սովետական հին ավտոբուսը դառնում հյուրանոց. հայաստանյան հանգստի նորաձևությունը

«Հիշեցի, որ փոքր ժամանակ, երբ երեխաներով գնում խոտ էինք հավաքում, հետո տուկ էինք կապում, մինչև մեքենաները կգային, տուկերը կտանեին, դասավորում էինք իրար վրա, ինչ-որ հետաքրքիր կառույցներ ստանում»,- պատմում է Գոռն ու ասում, որ իր պատանեկան հիշողությունները հուշեցին, թե ինչից պիտի կառուցի հյուրատունը՝ բնությանը մոտ և տեղանքին համապատասխան լինելու համար։

Արոտավայրերը պիտի ամբողջությամբ հնձվեն, որպեսզի հաջորդ տարի կրկին լավ խոտ աճի։ Խոտի հետ համադրելու մյուս նյութն էլ գտնվեց՝ եղեգ, որն անտառներում շատ է. այն մեկ տարվա կյանք ունի, հետո չորանում, փայտանման է դառնում։ Հետևաբար, եղեգներ կտրելով՝ նաև անտառն են երիտասարդացնում։ Այդպես ընկերների, մոտակա բնակավայրերի գյուղացիների օգնությամբ սկսվեց Մարտունու առաջին՝ բոլոր իմաստներով էկոհյուրատան կառուցումը։

Азат Адамян - Sputnik Արմենիա
Ուզո՞ւմ ես անվճար գիշերել ավտոբուս-հոսթելում, բողոքիր Google-ին. արցախյան նոր տուրիզմը

Պատերը, տանիքը խոտից ու եղեգից են. կառուցված են հատուկ տեխնոլոգիայով, ջրակայուն են, իսկ հյուրատան շուրջն առուներ են փորված, որպեսզի անձրևը չկուտակվի և հոսի։ Հյուրատան ներսը նույնպես էկոկահավորում ունի՝ մահճակալը խոտից է, վրան հաստ, բրեզենտե կտոր է փռված, կան փայտե աթոռներ, սեղան, կավե սպասք, գրքեր հայոց պատմության, աշխարհագրության մասին, քարտեզներ։ Էլեկտրականություն չկա, արևային վահանակներով լուսավորվող լապտերներ են։

«Լեռնագնացները կարող են իրենց քնապարկերով մնալ, անկողին պետք չէ, բայց հյուրատունը հարմարեցված է նաև, օրինակ, սովորական զբոսաշրջիկի համար։ Մի քիչ հեռվում նաև խարույկի տեղ կա, մենք փոքրիկ գազօջախ կարող ենք տալ ինչ-որ բան պատրաստելու համար, կամ էլ կարող են խարույկից օգտվել»,- ասում է Գոռը։ Ցանկության դեպքում պատրաստ են նաև կենվորներին էկոսնունդ մատակարարել. 5 կմ հեռավորության վրա Մադինա գյուղն է, ավելի մոտ Զոմա անունով ժամանակավոր բնակավայրն է, որտեղ մի քանի ամիս գյուղացիները կենդանիներին բերում, արածեցնում են, հետևաբար, էկոլոգիապես մաքուր սնունդի պակաս չի լինի, նաև գյուղացիներին օգուտ կլինի։

День независимости отметили в Армении. Туристы - Sputnik Արմենիա
Ռուսաստանցիները կգնահատեն դա. ինչպե՞ս կտրուկ ավելացնել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան

Հյուրատանը միաժամանակ կարող է 4 հոգի մնալ, իսկ լեռնագնացների դեպքում՝ անգամ 5-6։ Գոռն ասում է՝ նրանք սովոր են։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա թունավոր օձեր տարածքում չկան, իսկ լորդուների շրջանն էլ ավարտվել է։

«Այստեղ ոչ միայն պասիվ հանգիստ կկարողանան անցկացնել. Արգիճի գետը մոտ է, հետևաբար, կարող են ձկնորսությամբ զբաղվել, առաջիկայում լաստանավեր էլ կպատրաստենք՝ թիավարության համար»։

Էկոհյուրատունն առաջին կենվորներին արդեն ընդունել է. գաղափարը հավանել են, մի քանի առաջարկներ արել՝ պայմաններն ավելի լավը դարձնելու համար, ինչն էլ արվել է։ Գոռն ասում է, որ ուրախ են ցանկացած կարծիքի համար, որովհետև առաջին փորձն է, և իրենց պետք է օգնություն` գաղափարը զարգացնելու համար։ Մտածում են, որ եկող տարի մի քանի էկոհյուրատներ էլ կարելի է կառուցել նույն տեխնոլոգիայով, միայն թե այս մեկից մի քանի կմ հեռավորության վրա, որպեսզի կենվորներն իրենց ավելի հանգիստ զգան։ Բնականաբար, գիտեն, որ խոտից ու եղեգից կառույցները հավերժ չեն. դրա մասին էլ են արդեն մտածել։ Մոտ մեկ տարի, տարի ու կես հետո կթարմացնեն, կնորոգեն այնպես, որ կենվորները տարբերություն չզգան։

Լրահոս
0