ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ի հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդու կրտսեր եղբոր` Ռոբերտ Քենեդու թոռը` 22 տարեկան Սիրշա Քենեդին, մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։ Այս մասին հայտնում է The Daily Mail–ը` հղում անելով Քենեդու հարազատներին։
«Նրա կյանքը լցված էր հույսերով, խոստումներով ու սիրով։ Նա հոգ էր տանում ընկերների ու ընտանիքի մասին։ Մեր սրտերը կոտրված են»,– ասել են հարազատները։
Տվյալներ կան, որ նրան հայտնաբերել են Մասաչուսեթսում գտնվող ընտանեկան կալվածքում։ Դիակի մոտ ցավազրկող դեղեր ու թմրամիջոցների կախվածությունից բուժվելու համար նախատեսված դեղամիջոցներ են եղել։
Посмотреть эту публикацию в Instagram
Իրավապահ մարմինների աղբյուրն էլ Boston 25 News–ին հայտնել է, որ աղջկա դիակի մոտ մեթադոն է հայտնաբերվել։