ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 2-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամու ուժգնությունը կլինի հարավարևմտյան` 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ այն կհասնի 15-20 մ/վ-ի։
Օգոստոսի 2-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10, մյուս շրջաններում` 5-6 աստիճանով։
Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք. թոփ 5 երկրներ
Երևանում այսօր` օգոստոսի 2-ի ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կհասնի +36, երեկոյան ժամերին` +27, իսկ գիշերը` 21 աստիճանի. առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Մատչելի հանգստավայրերի լավագույն հնգյակը
ԱԻՆ–ը հայտնում է նաև, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: