00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախապես իմանալ սողանքի կամ քարաթափման մասին. Գյումրիում նոր սարք են ստեղծել

© Sputnik / Tigran ShahinyanДорога к монастырю Гегард
Дорога к монастырю Гегард - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի սողանքային գոտիներում պետք է մի շարք սարքեր տեղադրել։ Դրանք կահազանգեն հողի ու քարերի ցանկացած վտանգավոր տեղաշարժերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի լեռնային շրջաններում տարին մի քանի անգամ քարաթափումներ ու սողանքներ են լինում։ Որտեղ ու երբ է դրանց սպասել. սա է առաջնային խնդիրը, որը պետք է լուծել։

© Sputnik / Aram GareginyanԳյումրիում ստեղծված սարքը
Նախապես իմանալ սողանքի կամ քարաթափման մասին. Գյումրիում նոր սարք են ստեղծել - Sputnik Արմենիա
Գյումրիում ստեղծված սարքը

Իսկ խնդիրն իսկապես առաջնային է, քանի որ հանրապետությունում մոտ երկուսուկես հազար սողանքային գոտի կա։ Իհարկե, բոլոր վտանգավորները չէ, որ քաղաքներին, գյուղերին կամ ճանապարհին մոտ են գտնվում։ Բայց մի քանի այդպիսի գոտին բավական է, որ մարդիկ ավելորդ անհանգստանան։

Հուլիսի 14–ին Ալավերդու մայրուղու մոտակայքում տեղի ունեցած քարաթափման հետևանքով մահացել էին 35–ամյա կինն ու նրա 12 տարեկան դուստրը, ավտոմեքենաներ էին վնասել։

Больница - Sputnik Արմենիա
Քարաթափման հետևանքով մահացածները մայր ու դուստր են. նոր մանրամասներ

Աշխարհում արդեն վաղուց հետևում են սողանքային գոտիներին` արբանյակից կամ սարքավորումների միջոցով։ Հայաստանում էլ են նման սարքեր հավաքում։

«Սողանքային գոտում պետք է անցք փորել ու ինկլինոմետր տեղադրել։ Այդ սարքը չափում է սողանքի թեքությունը։ Եթե թեքությունը շատ արագ է փոխվում, ուրեմն` վտանգ կա», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը։

Գյումրիում գտնովող ինստիտուտը երկրաշարժների ու բնահողի տեղաշարժերի մոնիթորինգի համար նախատեսված սարքեր է հավաքում։ Այդ սարքերի վրա կա ինտերնետ–մոդուլ, որը կարող տվյալները միանգամից ԱԻՆ–ին փոխանցել։

«Նախ պետք է նախանշել սողանքային գոտիների սահմանները, հետո` բնահողի կայունությունը։ Հետո քայլեր ձեռնարկել հենց այնտեղ, որտեղ պետք է։ Այդպես կխնայենք պետական միջոցները», – ընդգծեց Կարապետյանը։

Ալավերդիի քարաթափումից հրաշքով ողջ մնացած տղամարդու կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Ինստիտուտն արդեն ԱԻՆ–ին ներկայացրել է հսկողության նման ցանց ստեղծելու մասին առաջարկը։

Ինստիտուտում հավաքած սարքերը ներկայացվել են Վանաձորում անցկացված ինժեներական ցուցադրությանը (կազմակերպիչը` «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը)։

Լրահոս
0