00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում նավթ ու գազ չկա՞. ավելի լավ է ժպտալ ու Գևորգ Չիլինգարյանին շնորհավորել

© Sputnik / Aram NersesyanЗаброшенный рудник по добыче меди города Ахтала
Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետաքրքիր է՝ կա արդյո՞ք մեկ այլ փորձագետ, գիտնական-նավթագործ, որի մասնագիտական համառոտ ինքնակենսագրությունն ավելի քան 60 էջ կազմի։ Կարելի է հանգիստ գրազ գալ, որ Ջորջ Չիլինգարյանից բացի, ոչ ոք չկա։ Իսկ եթե մարդ կա, որ չի հավատում, թող համոզվելու համար բացի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կայքը:

Վարոս Չիլինգարյանը ԽՍՀՄ էր եկել բժշկական կրթություն ստանալու համար: Նա լավ էր սովորում, գերազանց բժիշկ դարձավ, ինչը գնահատեց Իրանի շահը: Հակառակ դեպքում նա Չիլինգարյանին անձնական բժիշկ չէր նշանակի։ Վարոսը հընթացս ռուս աղջկա հետ ամուսնացավ։

Российский теоретик-кристаллограф, химик, физик, профессор Артем Оганов на церемонии открытия XIX Всемирного фестиваля молодежи и студентов (15 октября 2017). Сочи - Sputnik Արմենիա
Ապագային ընդառաջ. Արտյոմ Օհանովը գերպինդ նյութ է ստեղծել նավթ և գազ արդյունահանելու համար

Թբիլիսիում ծնվեց նրանց առաջնեկը՝ Գևորգը: Դա տեղի ունեցավ 1929 թվականի հուլիսի 22-ին։ Տղան խելացի էր և ուսման մեջ ջանասեր։ Նա հատկապես հեշտությամբ էր յուրացնում լեզուները, իսկ ռուսերենն ու հայերենը նրա համար մայրենի էին։ Շուտով ընտանիքն Իրան վերադարձավ, և Գևորգը հաշված ամիսների ընթացքում պարսկերեն սովորեց ու այնքան հմայեց ապագա շահին, որ վերջինը Վարոսին հրամայեց լավ կրթություն տալ որդուն, որ երբ ինքը շահ դառնա, նրան նշանակի նավթի հարցերի նախարար։

Իրանում «նավթի նախարար» լինելն անկասկած ավելի լավ է, քան որոշ երկրներում նախագահ կամ նույնիսկ միապետ լինելը։ Դեպքերն այդ ուղղությամբ էլ ընթանում էին: Բայց 1944 թվականին ընտանիքը որոշեց ԱՄՆ տեղափոխվել. Ռեզա Փահլավին, որն արդեն երրորդ տարին էր շահ էր դարձել, չխանգարեց նրանց, ու Գևորգը հետագայում շատ բան արեց Իրանի համար։

Ռեստորան հնագույն բնակավայրի տեղում. Սյունիքի իշխանությունները կկարողանա՞ն լուծել խնդիրը

Ու ոչ միայն Իրանի։ Այսօր նա 90 տարեկան է, վարժ խոսում է 9 լեզվով, կոչումների, պարգևների ու ձեռքբերումների ցանկն ինչպես արդեն նշվեց, հասնում է գրեթե 70 էջի։ Նրա անունով է կոչվել Իրանի նավթի հանքերից մեկը, նա տասնյակ գիտությունների ակադեմիաների (այդ թվում` ՌԴ և ՀՀ) անդամ է, տասնյակ պարգևներ ունի ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ից (այնտեղ է ծառայել)։ Շահը նրան Սպահանի գորգեր է նվիրել, որոնք աստղաբաշխական արժեք ունեն։ Նա նաև Իրանի, Սաուդյան Արաբիայի ու Թաիլանդի պետական պարգևների է արժանացել՝ ածխաջրածինների (նավթ, գազ) հանքավայրեր հայտնաբերելու համար։

Նավթի պաշարների հարցով ՄԱԿ–ի,ամերիկյան նահանգապետների ու նախագահների խորհրդական է, աշխարհի առաջատար նավթահանության ընկերությունների փորձագետ։ Գևորգ Չիլինգարյանը պատմել է, թե ինչու է Ջորջ Չիլինգարյան դարձել. նա ասել է, որ ստիպված է այդ քայլին դիմել։ Ամերիկյան ՌՕՈւ–ում ծառայելու ժամանակ երբ ցատկել են պարաշյուտով, նրանց անվանական կանչել են, ու հրամանատարները միշտ բարկացել են, երբ չեն կարողացել արտասանել անգլոսաքսի համար չափազանց երկար անունը։

Գևորգ Չիլինգարյանը միայն հատուկ դեպքերում է իր ամբողջական անունն ասում ու ոչ հաճախ: Բայց գնահատում է այն ու արժանապատվորեն կրում։

Рудники золота - Sputnik Արմենիա
Որտե՞ղ են Հայաստանի նավթի ու գազի պաշարները. 100 տարվա որոնումների արդյունքը

Նա միշտ սիրում էր գործել առաջինը. ու դա վերաբերում է ոչ միայն պարաշյուտով թռիչքներին։ Երբ Քուվեյթում պատերազմ սկսվեց, նա մեկնեց օգնելու ազատագրել փոքրիկ երկիրը, բանակային փորձը պետք եկավ։ Պատերազմն ավարտին մոտ էր, երբ մի անգամ նա իր վրանում նստած, ոչ մեկին բան չէր ասում, ու մեկ էլ՝ չորս իրաքցի զինվորի բերեցին։ Նրանց ուզում էին սպանել, որ իզուր գերի չպահեն, բայց տղաներն աղաչում էին չանել դա, ասում էին, թե Սադամը նրանց ողջ չի թողնի, հատկապես, որ նրանք ոչ թե արաբ էին, այլ հայ։

«Հենց դա լսեցի, վեր թռա… Հիմա այդ տղաները վաղուց Կալիֆոռնիայում են, ամեն տարի Սուրբ ծննդին բացիկներ են ինձ ուղարկում», – հարցազրույցներից մեկում ասել է Ջորջ Չիլինգարը։

Նոր դիտարան Հայաստանում. Ռուսաստանի գիտական հիմնադրամը կօգնի ուսումնասիրել երկրի խորքերը

Ինչ վերաբերում է նավթին` Չիլինգարը վստահ է, որ եթե մի երկու ոչ շատ խորը հորանցք ես փորել ու ոչինչ չես գտել, դա դեռ հիմք չէ պնդելու` իբր այդտեղ ածխաջրածին չկա։ Պետք մի քանի անգամ խորը փորել, միայն այդ դեպքում քիչ թե շատ հասկանալի կդառնա` արդյո՞ք այդտեղ նավթ կամ գազ կա, թե ոչ։

Նավթ կա այնտեղ, որտեղ այն գտել են, կարծում է Չիլինգարյանը, և Թաիլանդն ապացուցել է դա։ Այդտեղ ամերիկյան ընկերություններից մեկը մի 20 հորանցք էր փորել, ու բոլորը դատարկ էին, նրանք պատրաստվում էին հեռանալ։ Թաիլանդի ղեկավարը վախեցել էր, քանի որ եթե նրանք հեռանային, մյուսները կես դարից շուտ այստեղ չէին գա։ Չիլինգարը գնացել է այդ ընկերության նախագահի մոտ։ Հայտնի չէ, թե ինչ է ասել, բայց ընկերությունը մնացել է ու, այնուամենայնիվ, գազի լուրջ պաշարներ հայտնաբերել։

Двигатель - Sputnik Արմենիա
Ժորա Մալոյանը լքում է Հայաստանը. հայրենիքում մերժել են նրա «սուպեր շարժիչը»

Գևորգ Չիլինգարյանը կարծում է, որ Հայաստանում նավթ ու գազ գտնելու հավանականությունը պետք չէ թերագնահատել։ Բայց Հայաստանում մակերեսային հորանցքներով ամեն ինչ այնքան են փչացրել, որն այժմ հնարավոր չէ համոզել լուրջ արդյունահանողներին, որ ներդրում անեն։

Չիլինգարը վստահ է, որ Հայաստանում առնվազն 5 կիլոմետր պետք է փորել ու հղում է անում ռուսական խոշոր գիտնականների կարծիքներին։ Պետք չէ վախենալ նման խորություններից, տարբեր վայրերում և հենց նույն Ռուսաստանում ավելի խորը հորանցքեր էլ կան։ Ճիշտ է` հայկական ոչ մի կառավարությունից առաջարկներ չեն եղել, իսկ Չիլինգարը ժամանակին ակնարկում էր, որ նման ձեռնարկի համար գումարներ կճարվեին:

Ջորջ Չիլինգարը ժամանակին նույնիսկ գիրք էր գրել Հայաստանում նավթի ու գազի հետախուզման հեռանկարների մասին, գիրքը նվիրված էր իր ընկեր Քըրք Քըրքորյանին։ Ֆինանսավորման հարցում Չիլինգարը հենց նրան էր ակնարկում. «Քըրքը կարող է օգնել, նա շատ է սիրում Հայաստանը»։ Բայց հիմա ինչ խոսենք այն բանի մասին, որն անդառնալիորեն անցել է...

Ավելի լավ է ժպտալ ու Գևորգ Չիլինգարյանին շնորհավորել 90–ամյակի առթիվ: Նա, իհարկե, մի փոքր ծերացել է, բայց, միևնույն է, շարունակում է հարստացնել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի էջում զետեղված ինքնակենսագրականի էջերը։

«Ներեցեք, սըր». ինչպես կանադահայ լուսանկարիչը «մերկացրեց» Չերչիլին

Լրահոս
0