00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտե՞ղ են Հայաստանի նավթի ու գազի պաշարները. 100 տարվա որոնումների արդյունքը

© HetqРудники золота
Рудники золота - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նավթ ու գազ գտնելու հույսն արդեն 100 տարի մեր երկիր է բերում տարբեր հետազոտողների ու ընկերությունների։ Հայաստանի տարածքում այսօր էլ որոնողական աշխատանքները շարունակվում են և դեռ իրենց հերթին սպասողներ էլ կան։ Sputnik Արմենիան պարզել է, ովքեր են երկնագույն վառելիքի ու սև ոսկու հույսով Հայաստան եկողները։

ԵՐԵՎԱՆ, 3 Նոյեմբեր — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում նավթ ու գազ գտնելու հույսն աստիճանաբար մարում է։ Թեև 100 տարվա որոնումներն արդյունք չեն տալիս, բայց «բախտ որոնողների» պակաս չի զգացվում։

Рудники в Сотке - Sputnik Արմենիա
Սոթքի հանքից 500 կգ ոսկի է պակասել. նախարարությունը դժգոհ է, գյուղացիները` երջանիկ

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, Հայաստանում այս պահին նավթի ու գազի որոնումներ է իրականացնում միայն մեկ ընկերություն`ռուսական «Ինտեգրալ» ՓԲԸ–ին պատկանող «Ինտեգրալ Պետրոլիում» ՍՊԸ–ն։ Այս ընկերությունը Հայաստանում նավթի ու գազի որոնումները սկսել է 5 տարի առաջ` 2012 թ.–ին, ընկերության արտոնագրի ժամկետը լրանում է այս տարեվերջին` դեկտեմբերի 28-ին։ «Ինտեգրալ Պետրոլիումն» այն երկարացնելու հայտ չի ներկայացրել, նավթ կամ գազ գտնելու մասին որևէ հայտարարություն չի արել։

Հայաստանի ընդերքում սև ոսկու և երկնագույն վառելիքի առկայության ենթադրությունների հիմք են տալիս մեր հարևան երկրներում դրանց մեծ պաշարները։

Հենց այդ հիմնավորմամբ էլ արդեն շուրջ 100 տարի Հայաստանում նավթ ու գազ փնտրողների պակաս չի զգացվում։

Առաջին լուրջ հետազոտական աշխատանքները մեր երկրում սկսվել են  ԽՍՀՄ տարիներին` 1947 թ.–ից և շարունակվել է մինչև 1991 թ.–ը։ Այդ ընթացքում հորատվել է 208 հորատանցք, բայց սպասելիքները չեն արդարացել:

Անկախացումից հետո Հայաստանում գազի ու նավթի հնարավոր պաշարների որոնումները նոր թափ ստացան։

Бюст Александра Манташева во дворе армянской церкви Нор-Эчмиадзин в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաքվի նավթն ու 5 ռուբլի` Եվրոպայի ամենահարուստ հային` Մանթաշևին

Բնական թանկարժեք պաշարներ գտնելու հույսով Հայաստան եկան արտասահմանյան մի շարք ընկերություններ, որոնք 25 տարում այդպես էլ ոչինչ չգտան։

Հույսն այսօր էլ չի մարում։ Փնտրողները, թեև քիչ են, բայց այսօր էլ կան։

Խոսքը կանադական «Ագապե» ընկերության մասին է, որն արդեն հաջորդ տարի երկրաբանական ուսումնասիրություններ կիրականացնի Վայոց ձորի մարզում։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացրած հայտի համաձայն, ընկերությունը պատրաստ է 4 մլն ԱՄՆ  դոլար ծախսել։

Ի դեպ, այդ ընկերությունում Հայաստանը համարում  են «աշխարհում մնացած եզակի քիչ հետազոտված, ածխաջրածինների մեծ պաշարներ ունեցող ավազաններից մեկը, որի սահմանակից երկրները միասին վերցրած՝ տարեկան արդյունահանում են միլիարդավոր բարել նավթ ու տրիլիոնավոր խորանարդ մետր գազ»։

Վերջին տարիներին Հայաստանում նույն հիմնավորմամբ ու անարդյունք նավթ ու գազ են որոնել նաև «Արմօյլ», «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ընկերությունները։

Լրահոս
0