ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Կենդանակերպի 12 նշանների ներկայացուցիչներից ոմանք այս շաբաթ անձնական ու գործնական հաջողություններ են ունենալու։ Sputnik Արմենիան ներկայացնում է ընթացիկ շաբաթվա աստղագուշակը։
Խոյ
Շաբաթվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Ձեզ սպասվում են վառ տպավորություններ և կարևոր ձեռքբերումներ: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, նոր ծանոթություններ, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի: Շաբաթվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն: Եթե հանգիստ վերաբերվեք իրավիճակին, ավելի հեշտությամբ կհաղթահարեք խնդիրները:
Ցուլ
Հնարավորինս խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց: Այն, ինչ սկզբում պարզ է թվում, իրականում կարող է շատ բարդ լինել: Այս շաբաթ ձեր կարողությունները գերագնահատելու ռիսկը մեծ է: Զերծ մնացեք ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց: Խուսափեք ապառիկ գնումներ կատարելուց: Ընտանիքի անդամներն առավել քան երբևէ՝ ձեր ուշադրության կարիքն ունեն, անկասկած կնեղացնեք նրանց, եթե շարունակեք զբաղվել միայն սեփական գործերով:
Երկվորյակ
Շաբաթվա առաջին կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն, այն էլ՝ շատ լուրջ: Այս հատվածում ստիպված կլինենք ուղղել նախկինում թույլ տված սխալները, հատուցել սեփական անփութության և անուշադրության համար: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Նոր հնարավորություններ կընձեռվեն, իսկ ստացված լավ լուրերը կուրախացնեն ձեզ: Զգացմունքային դաշտը կկայունանա: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Հոգեկան հավասարակշռությունը հաճույք կպատճառի:
Խեցգետին
Շաբաթվա առաջին կեսին սպասվում են տհաճ անակնկալներ, նաև անհանգստություն, հուզմունք: Մի շտապեք հուսահատվել, քանզի շատ շուտով բացասական միտումների ազդեցությունը կնվազի: Շաբաթն անցկացրեք մտերիմների, հարազատների շրջապատում: Առավել ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր ձեր հոգատարության կարիքն ունեն: Դրական փոփոխություններ կնկատվեն կյանքի այն ոլորտում, որն առավել կարևոր է ձեզ համար: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ձեր զգացմունքները փոխադարձ կլինեն, իսկ հարաբերությունները հրաշալի զարգացում կունենան:
Առյուծ
Շաբաթը բարեհաջող չէ հատկապես նրանց համար, ովքեր մեծ ծրագրեր էին կազմել և պատրաստվում էին զբաղվել նոր գործերով: Աշխատեք կենտրոնանալ ընթացիկ հարցերի վրա: Զբաղվեք տնային գործերով: Կարճատև ուղևորությունները կօգնեն լիցքաթափվել և զվարճանալ թե՛ ձեզ, թե՛ մտերիմներին: Սննդային թունավորման վտանգը մեծ է: Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք, եթե ամենայն պատասխանատվությամբ չմոտենաք հարցին և անտեսեք այն:
Կույս
Բոլոր կարևոր գործերը, հանդիպումները և ուղևորությունները ծրագրեք շաբաթվա առաջին կեսին, քանզի ավելի ուշ բացասական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, նաև՝ հին պարտքի վերադարձ: Ցանկալի չեն խոշոր գնումները: Խուսափեք զվարճանքների վրա գումարներ վատնելուց: Հնարավոր են վեճեր ընկերների, ընտանիքի անդամների հետ: Սիրելիի հետ տարաձայնություններ ունենալու վտանգը մեծ է, սակայն եթե ներողամիտ լինեք և որոշ զիջումների գնաք՝ ձեզ կհաջողվի փրկել իրավիճակը:
Կշեռք
Բարեհաջող շաբաթ է: Նպատակահարմար՝ հին գործերն ավարտին հասցնելու և նորերին ձեռնամուխ լինելու համար: Էներգիայով լի եք, ձեռքերը ծալած նստել չեք ցանկանա: Ձեր ժամանակը սիրով կտրամադրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Հարցերին ոչ ստանդարտ լուծումներ կտաք: Անձնական հարաբերություններում փորձեք առավել նախաձեռնող լինել, հաստատեք նոր ծանոթություններ: Ստացված դրամական միջոցները թույլ կտան ձեռք բերել իրեր, որոնց մասին վաղուց երազել էիք: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:
Կարիճ
Հաջողությունը ձեզ կժպտա։ Կարող եք տարբեր բնույթի մեծամասշտաբ նախագծեր իրականացել: Այս շաբաթ հաստատված բոլոր ծանոթությունները երկարատև, լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն: Հնարավոր է անակնկալ հանդիպում այն մարդու հետ, ում վերջերս կարոտել եք: Բնության գրկում հանգիստ կազմակերպելու ամենալավ ժամանակն է: Ցանկացած փոփոխություն լավ կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք, իսկ ստացված տեղեկատվությունը հետագայում աշխատանքի մեջ օգտակար կլինի:
Աղեղնավոր
Թեև շաբաթը հագեցած չէ վառ իրադարձություններով, այնուամենայնիվ, հաճելի տպավորություններ կունենաք: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Հետաքրքիր զբաղմունքներ գտեք, շփվեք բացառապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դրական լիցքեր են հաղորդում: Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, հաճելի անակնկալներ: Աղեղնավորներին կհաջողվի ֆիզիկական և հոգեկան հանգստություն պարգևել բոլոր նրանց, ովքեր ոտք կդնեն իրենց տուն: Զգացմունքային դաշտը կայուն է:
Այծեղջյուր
Այս շաբաթ տհաճ անակնկալներ չեն լինի: Գործերը բարեհաջող կընթանան, կարդարանան ձեր բոլոր սպասելիքները: Նպատակահարմար օր է տնային գործերով զբաղվելու համար: Հարկ եղած դեպքում մտերիմները պատրաստ են օգնության հասնել: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա, նաև պատրաստվել տեղափոխության: Շաբաթվա երկրորդ կեսը նվիրեք ակտիվ հանգստին: Կարող եք ուղևորությունների մեկնել, ժամանակ անցկացնել մաքուր օդում, զբաղվել սպորտով: Հնարավոր է՝ հանդիպեք այն մարդուն, ով կկիսի ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները:
Ջրհոս
Փորձեք մանր խնդիրներին նշանակություն չտալ: Այս շաբաթ դրանք կարող են սովորականից շատ լինել, սակայն դա առիթ չէ ծրագրած գործերը հետաձգելու և զենքերը վայր դնելու համար: Սպասեք լավ լուրերի: Նա, ով ձեզ համար ժամանակին շատ թանկ է եղել, կհիշեցնի իր մասին: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերը գրեթե անխուսափելի են: Զերծ մնացեք սիրելիի հասցեին քննադատական մեկնաբանություններ անելուց: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:
Ձկներ
Ընդհանուր առմամբ, շաբաթը լավ կանցնի: Կհասնեք այն ամենին, ինչին վաղուց ձգտել եք: Այդ հարցում ձեզ կօգնեն հարուստ երևակայությունը և մարդկանց ճանաչելու՝ ձեր ունակությունը: Օգնության խնդրանքով կդիմեք նրանց, ովքեր ի վիճակի չեն մերժել ձեզ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ: Շաբաթվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է, հետևաբար, ֆիզիկական աշխատանք կատարելիս կամ սպորտով զբաղվելիս առանձնակի զգուշավոր եղեք: Ձեզ համար թանկ իր կորցնելու հավանականությունը մեծ է: