00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարո՞ղ է դառնալ մաքուր ոսկու և պղնձի երկիր, կամ հազարավոր աշխատատեղերի նախագիծը

© Sputnik / Aram NersesyanСотрудник кабельного завода "Ин-Ви Лайн" за работой у станка
Сотрудник кабельного завода Ин-Ви Лайн за работой у станка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետությունում արդեն մի քանի տարի քննարկում են, թե կարելի է արդյոք երկրից դուրս չբերել հանքային հումքը, այլ դրանից մաքուր մետաղներ ձուլել։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Տարեկան մեկ միլիարդ դոլար։ Մոտավորապես այդքան մետաղագործական արտադրանք է դուրս բերում Հայաստանը։ Միայն թե հիմնականում մենք արտադրում ենք ոչ թե մաքուր մետաղներ, այլ դրանց կիսաֆաբրիկատները։ Արդեն մի քանի տարի է հանրապետությունում խոսում են Հայաստանում լիարժեք մետաղագործական ցիկլ հիմնելու մասին։ Բայց ներկա և նախկին իշխանությունները հավատարիմ են մնում ազատ շուկայի հայեցակարգին։ Ուստի նման նախագծերը ոչ մի աջակցություն չեն ստանում, թեև կարող են հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։

Двигатель - Sputnik Արմենիա
Ժորա Մալոյանը լքում է Հայաստանը. հայրենիքում մերժել են նրա «սուպեր շարժիչը»

Առաջին հերթին խոսքը պղինձ և ոսկի ձուլելու մասին է․հենց դրանք են ամենից շատ արդյունահանում Հայաստանում։ Նման նախագծերի հեռանկարների մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ռուսական GeoPromining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։ Հայաստանում ընկերությունն աշխատում է Սոթքի (Հայաստանի ոսկու պաշարի խոշորագույն հանքավայր) և Ագարակի (այստեղ արդյունահանում են պղինձ և մոլիբդեն) հանքերում։ Բացի դրանից, ընկերությունը շահագործում է Արարատ քաղաքի ոսկու մշակման ֆաբրիկան։

Պղինձ

Հիմա Հայաստանից տարեկան արտահանվում է կես միլիարդ դոլարի պղնձի խտանյութ (վերամշակման առաջին աստիճանն անցած հանքահումք)։ Արտահանվում է նաև մի քանի միլիոն դոլարի չզտված պղինձ։ Դրա զտման վերջին փուլը (որպեսզի այն դառնա մաքուր, արդյունաբերական մետաղ) տեղի է ունենում Հայաստանից դուրս։ Մաքուր պղինձ ձուլելու հնարավորությունների մասին մի քանի տարի առաջ հայտարարել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեժլումյանը։

Սկանդալ է հասունանում լեռնահանքային կոմբինատում. աշխատակցին անօրինակա՞ն են ազատել

Ճիշտ է, այժմ պղնձաձուլական գործարանը չի աշխատում, իսկ հանրապետությունից դուրս է բերվում միայն խտանյութ։ Մնում է հուսալ, որ ներդրողների հետ բանակցությունները հաջող ավարտ կունենան։

Адвокат Артур Айвазян на акции протеста сотрудников компаний по экспорту металлолома перед Домом правительства (20 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Հայաստանում տոննաներով երկաթ է փոշիանում». բիզնեսը դեմ է ջարդոնի արտահանման տուրքին

Խուդոլին կարծում է, որ տեսականորեն գործարանը լիովին կարող է հանել իր ծախսերը։ Այն գործարկելու համար հանրապետությունում  բավականաչափ պղինձ է արդյունահանվում։

Նախկինում մաքուր մետաղ ձուլելու համար արդյունավետության նվազագույն  շեմ է համարվել տարեկան հարյուր հազար տոննա պղինձը։ Այսինքն` հանքային խտանյութից կամ չզտված պղնձից, որոնք բերում են գործարան, պետք է ստացվի առնվազն հարյուր հազար տոննա մաքուր պղինձ։

«Բայց հիմա տեխնոլոգիաներ կան, որոնք արդյունավետ են 50 հազար տոննայի դեպքում։ Դրանք նոր տեխնոլոգիաներ են, բայց պետք է ստուգել բազմաթիվ նրբություններ», - ասաց Խուդոլին։

Շատ բան կախված է հանքաքարի տեսակից։ Որոշ հանքաքարեր վերամշակելն ավելի բարդ է, մյուսները՝ հեշտ։ Բացի դրանից, կան ուղեկից մետաղներ, որոնք դժվարացնում են պղնձի արդյունահանումը (օրինակ՝ սնդիկը)։ Այնպես որ, պետք է հաշվի առնել ոչ միայն պղնձի հանքաքարի քանակը, այլ նաև բաղադրությունը։

«Մենք միայն կողմ ենք, որպեսզի նման գործարան ստեղծվի։ Մեզ համար դա ձեռնտու է, նույնիսկ եթե մենք բաժնետեր չլինենք այդ գործարանում», - ասաց Խուդոլին։

Իսկ ո՞րն է ընկերության օգուտը։ Ագարակի հանքը հեռու է Երևանից․Իրանի հետ սահմանին է։ Այստեղից, անցնելով ավելի քան 900 կմ, հանքային խտանյութը տանում են մինչև Սև ծով։ Իսկ եթե մետաղը վերամշակեն Հայաստանի ներսում, ապա տեղափոխելու ենթակա զանգվածը կնվազի չորս անգամ։

Сотрудник кабельного завода Ин-Ви Лайн за работой у станка - Sputnik Արմենիա
Չինական բիզնեսը կարող է ավելի շատ պղինձ պահանջել, այդ թվում` հայկական

«Եթե բեռը նվազի, ապա կկրճատվեն նաև տեղափոխման ծախսերը, իսկ դա միանշանակ ձեռնտու է», - ասաց Խուդոլին։

Մեկ այլ բան է, որ խոշոր արդյունաբերական նախագծերը սկզբունքորեն տարբերվում են առևտրայինից։ Դրանք ավելի երկար ժամկետում կհանեն իրենց ծախսերը։

«Հիմա ամենուրեք բարդ է ներդրումների հարցը, բոլորը սպասում են նոր ճգնաժամային վիճակների։ Ուստի ներդրողներն իրենց պրագմատիկ և շատ պահպանողական են պահում։  Բայց եթե մեզ առաջարկեն մասնակցել նման նախագծի, հաճույքով կդիտարկենք այն․մենք լուրջ խաղացող ենք շուկայում և հասկանում ենք, թե ինչպիսի նախագծերը կարող են արդարացված լինել», - նշեց Խուդոլին։

Նշենք, որ խորհրդային տարիներին Հայաստանում ձուլել են մաքուր մետաղ, և գործել է մալուխի արտադրություն։

Ոսկի

Այժմ Հայաստանի ոսկու հանքը վերամշակում է ոսկու և արծաթի ձուլվածք։ Այս մետաղները վերջնականապես զտում և բաժանում են արդեն արտասահմանում։ Հանրապետությունից ձուլվածքը արտահանվում է ավելի քան 100 միլիոն դոլարով։

Դեռ 2014թ.-ին Հայաստանի Կենտրոնական բանկը հուշագիր է կնքել շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշի հետ զտման գործարանի շինարարության մասին։ Վերջերս, ելույթ ունենալով խորհրդարանում, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ մաքուր ոսկու գործարանի շինարարությունը կարող է սկսվել արդեն այս տարի։

Ветеран труда, мастер Сос Арутюнян с медалью Республиканского профсоюза металлургов и горняков за заслуги в горно-металлургической отрасли - Sputnik Արմենիա
Աշխատանքի վետերաններին`մեդալներ, շատերին` պարգևներ. «Արմենալ»–ում տոն էր

Եթե մաքուր մետաղի համար պետք է լուծել հումքի հարցը, ապա ոսկու համարը՝ նաև հավաստագրման խնդիրը։ Ոսկու ձուլակտորներ արտադրելը դոլար տպելու նման բան է։ Որպեսզի աշխարհում իմանան, որ ձեր ոսկին բարձրակարգ է, պետք է հավաստագիր ստանաք Լոնդոնի մետաղների բորսայից։ Ամենից առաջ պետք է լուծել հումքի հարցը։ Արդյո՞ք դա բավական է։

«Ժամանակին Հայաստանի իշխանությունները գրավել են մեզ՝ որպես արտահանողներ։ Կարելի է նշել, որ վերջին տարիներին տեխնոլոգիաներն առաջ են գնացել, և հիմա մաքուր մետաղ կարելի է ձուլել նույնիսկ քիչ հումքով։ Այստեղ պետք է մանրամասն հաշվարկներ անել», - հավելեց Խուդոլին։

Նախկին հաշվարկներն անցկացվել են՝ հաշվի առնելով Ամուլսարի հանքավայրը։ Առայժմ հայտնի չէ՝ այն կաշխատի, թե ոչ։ Ուստի, ոսկու հարցն ավելի բարդ է։

Ի՞նչ է առաջարկում Ալավերդու պղնձաձուլական գործարանը ազատված աշխատակիցներին. զարգացումներ

Զրույցը կայացել է Մետաղագործի օրվա կապակցությամբ։ Հայաստանում, խորհրդային ավանդույթի համաձայն, այն նշում են հուլիսի երրորդ կիրակի օրը։ Տոնակատարությանը մասնակցել են տեղի լեռնահանքային ընկերությունները և «Հարավկովկասյան երկաթուղին»։

Լրահոս
0