00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանում տոննաներով երկաթ է փոշիանում». բիզնեսը դեմ է ջարդոնի արտահանման տուրքին

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Артур Айвазян на акции протеста сотрудников компаний по экспорту металлолома перед Домом правительства (20 июня 2019). Еревaн
Адвокат Артур Айвазян на акции протеста сотрудников компаний по экспорту металлолома перед Домом правительства (20 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մետաղաջարդոնի արտահանման համար տուրք սահմանելու մասին օրինագծի ընդունումը կհանգեցնի նրան, որ այն արտահանելը շահավետ չի լինի, իսկ տեղի գործարանները դա, միևնույնն է, չեն ընդունելու, կարծում է իրավաբան Արթուր Այվազյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Սխալ է տուրք մտցնել Հայաստանից մետաղաջարդոնի արտահանման համար, եթե այն առաջնային մշակում է անցել։ Լրագրողների հետ զրույցում այսօր նման կարծիք հայտնեց Արթուր Այվազյանը` մեկնաբանելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Օրինագծի համաձայն` մետաղաջարդոնի 1 տոննայի համար ուզում են 80 հազար դրամի չափով տուրք սահմանել։

Այվազյանի կարծիքով` այստեղ պետք է պարզաբանում անել։

Акция протеста сотрудников компаний по экспорту металлолома перед Домом правительства (20 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մետաղական աղբով լի մեքենաներ` կառավարության մոտ. ինչի դեմ են բողոքում տնտեսվարողները

«Եթե դուք պարզապես մետաղաջարդոնը դնեք բեռնատարն ու արտահանեք, ձեզանից տուրք կգանձեն։ Իսկ եթե դուք այն վերամշակել եք, ապա տուրք չի հասնում։ Մենք ընկերություններ ունենք, որոնք թեթև մետաղաջարդոն են հավաքում, մամլում այն և բրիկետ դարձնում։ Դա արդեն ոչ թե մետաղի հում ջարդոն է, այլ կիսահումք։ Այն կարելի է ազատ արտահանել։ Սակայն հիմա դրա համար էլ են ուզում տուրք սահմանել», – պարզաբանեց նա։

Իրավաբանի խոսքով` հանրապետությունում մի քանի ընկերություններ կան, որոնք մետաղաջարդոն են ձուլում։ Սակայն նրանք սովորաբար ծանր մետաղաջարդոն են վերցնում, ոչ թե թեթև։

Ինչպես պարզաբանեց Այվազյանը, եթե հումքը շատ բարակ է (տաշեղ կամ բարակ թիթեղ), ապա միանգամից այն չի կարելի մետաղաձուլարան  ուղարկել. այն պարզապես կայրվի։ Որպեսզի այն չայրվի, այլ ձուլվի, մետաղաջարդոնը սկզբում մամլել է պետք։ Այդ պատճառով տեղի մետաղագործական ընկերությունները ծանր մետաղների հետ են աշխատում. այն կարելի է անմիջապես վառարանն ուղարկել և մամլելու  համար գումար չծախսել։

Грузовой автомобиль компании Spayka - Sputnik Արմենիա
Մրգեր, կաթ ու պանիր. «Սպայկա» ընկերությունն իր նոր նախագծերի համար գումար է գտել

Մոտ մեկ տարի առաջ մետաղի ջարդոն մամլելով սկսեց զբաղվել տեղի ընկերություններից մեկը։ Արտերկրից նրանք մամլիչ սարքեր գնեցին, որոնցով մետաղաջարդոնը բրիկետների են վերածում։ Արտադրությունում շուրջ 50 մարդ է աշխատում։

Սակայն եթե նրանք պատրաստի մետաղ են արտադրում ձուլելու  համար, ինչո՞ւ այն չեն օգտագործում տեղի գործարանները։

«Նրանք շատ ցածր գին են առաջարկում։ 1 տոննայի դիմաց 20 հազար դրամ։ Դա ինքնարժեքից կրկնակի էժան է ստացվում։ Չէ՞ որ նման մետաղաջարդոն հավաքելը, այն մամլելը` այդ ամենը ծախսեր են», – հայտարարեց Այվազյանը։

Արտերկրում (այդ թվում` Իրանում և Ռուսաստանում) ավելի բարձր գին են առաջարկում` 1 տոննայի դիմաց ավելի քան 100 հազար դրամ, ավելացրեց նա։

Հիմա այդ բիզնեսով զբաղվողներից կամ վերավաճառողներից շատերը խնդրում են, որպեսզի վերամշակված մետաղաջարդոնի համար, այսինքն` ձուլման կիսահումքի) տուրք չսահմանեն։ Այլապես կստացվի, որ այն արտահանելը ձեռնտու չի լինի, իսկ տեղի գործարանները այն չեն վերցնի։ Նման պարագայում այդ մետաղաջարդոնը կմնա աղբանոցներում և կփոշիանա, ավելացրեց Այվազյանը։

Пограничное отделение - Sputnik Արմենիա
Թմրաբիզնեսով զբաղվողների գործը կբարդանա. հայերն ու ռուսները միասին են հղկել հմտությունները

«Եթե տեղի գործարաններն ուզում են թեթև մետաղաջարդոն հավաքել և վերամշակել` խնդրեմ։ Ո՞վ է նրանց խանգարում։ Միայն թե վերջին 7 տարվա ընթացքում նրանք նման բան չեն արել։ Թող վերցնեն և անեն։ Հանրապետությունում միլիոնավոր տոննա մետաղաջարդոն կա, իսկ նրանք ամենաշատը 20-30 հազարն են վերամշակում», – ասաց նա։

ASCE  տեղի պողպատագլանման գործարանի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Սարիբեկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները։

«Մենք մեքենաների թափք ենք ընդունում։ Նայած ինչպիսի, իհարկե։ Շատ բան կախված է տեղափոխման ծախսերից։ Սակայն այն խոսակցությունները, թե մենք ընդհանրապես դրանք չենք ընդունում, իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ ինչ վերաբերում է միլիոնավոր տոննաներին, ապա չգիտեմ, թե որտեղից են նրանք նման թվեր վերցրել», – ավելացրեց Սարիբեկյանը։

Օրինագիծն այժմ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի քննարկմանն է դրված։ Որ ապրանքների նկատմամբ տուրք սահմանել, իսկ որոնց վրա` ոչ, դեռ վերջնականապես որոշված չէ։

Նշենք, որ հունիսի 20-ին մի շարք մետաղաջարդոն արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ։ Ակցիայի մասնակիցները եկել էին մետաղի ջարդոնով լի բեռնատարներով։ Հավաքվածները բողոքում էին ջարդոնի արտահանման համար պետական տուրք սահմանելու մասին օրինագծի ընդունման դեմ։

Լրահոս
0