00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ գաղափարի շուրջ կարելի է համախմբել Ռուսաստանի և աշխարհի բոլոր հայերին` գիտի Սինանյանը

© Sputnik / Anton DenisovГлавный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik
Главный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ–ի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես և խոստացել էր, իր առաջին արտասահմանյան այցը սկսել էր Ռուսաստանից և ընկղմվել համայնքի խնդիրների մեջ։

Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով

ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի` Մոսկվա կատարած այցի առաջին օրը բավական հագեցած էր։ Հինգշաբթի` հուլիսի 18–ի ցերեկը, նա հանդիպեց Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչների հետ։ Իսկ երեկոյան Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը միանգամից երկու հանդիպում անցկացրեց` «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների և ևս մեկ անգամ համայնքի հետ, բայց արդեն կազմակերպություններից դուրս։

© Sputnik / Anton DenisovГлавный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik
Ինչ գաղափարի շուրջ կարելի է համախմբել Ռուսաստանի և աշխարհի բոլոր հայերին` գիտի Սինանյանը - Sputnik Արմենիա
Главный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik

«Մոսկվայում ես առաջին անգամը չեմ, առաջին անգամ եմ գալիս որպես սփյուռքի գործերով հանձնակատար», – Sputnik–ի թղթակցին ասաց Զարեհ Սինանյանը։

«Ամեն ինչ շատ լավ է անցնում` ես խնդիր չունեմ համայնքի հետ ընդհանուր լեզու գտնելու առումով։ Չէ՞ որ նրանք իմ հայրենակիցներն են։ Ես Ռուսաստանում շատ եմ եղել և գիտեմ, ինչով են նրանք ապրում հոգևոր առումով։ Ինձ շատ հաճելի է նրանց հետ շփվելը, հայ համայնքների համագործակցության մասին նրանց գաղափարները լսելը»։

Премьер-министр Армении Никол Пашинян принял мэра Глендейла Заре Синаняна (3 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայկական սփյուռքի ներուժը չի կարելի չօգտագործել. Զարեհ Սինանյանը կայցելի Ռուսաստան

Լուրն այն մասին, որ ամերիկահայ Զարեհ Սինանյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի նորաստեղծ պաշտոնում ռուսաստանցի շատ հայեր մտավախությամբ ընդունեցին։ Հենց այդ է պատճառը, որ Սինանյանը խոստացավ իր արտասահմանյան գործուղումները սկսել հենց Ռուսաստանից, և նրան այնտեղ շատ էին սպասում, որպեսզի մի լավ հարցաքննեն։

«Հանդիպումը Ռուսաստանի հայերի միության հետ բավական երկար էր և բուռն, սակայն բառի լավ իմաստով։ Մարդիկ շատ գաղափարներ ունեն, որ ուզում են ներկայացնել։ Ես ուրախ էի նրանց լսել, պատասխանել բոլոր հարցերին», – անկեղծացել է Զարեհ Սինանյանը։

Չնայած Ամերիկայի Գլենդել քաղաքում նա երկու անգամ զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը, և կարծես պետք է ուղնուծուծով չինովնիկ լիներ, բայց Սինանյանը շատ բաց և բարյացակամ էր հայ համայնքի յուրաքանչյուր անդամի նկատմամբ։ Եվ ակնհայտորեն հպարտանում էր, որ գերազանց տիրապետում է ռուսաց լեզվին։ Երևանից ԱՄՆ նրա ընտանիքը գաղթել էր 1988 թվականին, երբ Զարեհը 15 տարեկան էր։

© Sputnik / Anton DenisovГлавный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik
Ինչ գաղափարի շուրջ կարելի է համախմբել Ռուսաստանի և աշխարհի բոլոր հայերին` գիտի Սինանյանը - Sputnik Արմենիա
Главный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik

«Հանդիպման ժամանակ բազմաթիվ հարցեր էին տալիս այն մասին, թե ինչպես է մեր գրասենյակն աշխատելու Ռուսաստանի հայ համայնքի հետ, ինչ ծրագրեր ունենք և ինչպես ենք տեսնում այս հարաբերությունների ապագան։ Կային նաև հարցեր, որոնք մեզ հետ չէին առնչվում, այլ վերաբերում էին բուն համայնքին և նրա ներքին խնդիրներին։ Սակայն մեզ համար հետաքրքիր էր լսել նաև դա։ Ուզում եմ իմանալ, ինչով են ապրում հայրենակիցներս Ռուսաստանում, և կոնկրետ` Մոսկվայում», – խոստովանեց Զարեհ Սինանյանը։

Речь премьер-министра Никола Пашиняна на церемонии вручения дипломов первым выпускникам филиала МГУ в Армении (2 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Օտար լեզուների շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն. Փաշինյան

Սփյուռքի գործերով հանձնակատարի համար նաև հաճելի անակնկալներ են եղել։ Օրինակ` նա զարմացել է, որ իր հետ հանդիպելու համար Մոսկվա էին եկել Ռուսաստանի հայերի միության անդամներն ամբողջ երկրից։ «Եկել էին նաև հայեր Մուրմանսկից։ Նրանք էլ տարբեր հարցեր ունեին ինձ և միմյանց։ Խնդիրները շատ են և բազմաբնույթ», – նշեց Զարեհ Սինանյանը։

Բայց միևնույն ժամանակ Սինանյանը խոստովանեց, որ իր փոքր աշխատակազմը չի կարողանա իրականացնել ծրագրերից շատերը, որոնք վերաբերում են լեզվի ուսումնասիրությանն ու մշակույթին, ինչպես նախկինում էր։

«Շատերը հարցնում էին, թե ով է համակարգելու հայերենով գրքերի, հատկապես դպրոցական ձեռնարկների հրատարակումը։ Ես ստիպված էի բացատրել, որ մեր գրասենյակը գրքերի հրատարակչությամբ այլևս չի զբաղվելու։ Այսօր դրանով զբաղվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Դա մի սուպեր նախարարություն է, որը ի հայտ է եկել նախարարությունները միացնելուց հետո», – պարզաբանեց Զարեհ Սինանյանը։

Թեև անմիջապես նշեց, որ իր աշխատակազմը սփյուռքին մենակ չի թողնի. «Հավանաբար, մենք ամեն դեպքում կզբաղվենք դրանով։ Կպարզենք, թե ինչ կարիքներ կան այս կամ այն համայնքում` ռուսական, կամ, ասենք, ֆրանսիական։ Եվ եթե նրանք երեխաների կրթության հետ կապված խնդիրներ ունենան, ապա դա այսպես թե այնպես կվերաբերի մեզ։ Եվ այդ ժամանակ մենք կստանձնենք համակարգման հարցերը` խնդիրն ի գիտություն կընդունենք, իսկ կլուծի այն արդեն մեր սուպեր նախարարությունը»։

Ветряная электростанция Арац у города Каджаран - Sputnik Արմենիա
Նոր դիտարան Հայաստանում. Ռուսաստանի գիտական հիմնադրամը կօգնի ուսումնասիրել երկրի խորքերը

Ռուսաստանյան այցի առաջին օրից Զարեհ Սինանյանը գոհ մնաց։ Համայնքների մեծաթիվ լինելու, ժամանակ առ ժամանակ գրանցվող պառակտումների մասին, նա ասաց, որ «հավանաբար, դա նորմալ է»։

«Մարդիկ գալիս են տարբեր տեղերից։ Ռուսաստանի հարավում համայնքն ապրում է արդեն 3 հարյուրամյակ` Եկատերինա II–ի ժամանակաշրջանից, նրանց խնդիրներն ու գաղափարները նման չեն Կալինինգրադի հայերի խնդիրներին»։

Իսկ այն հարցին, թե անձամբ Զարեհ Սինանյանն ինչ է մտածում`ինչ գաղափարի շուրջ կարելի է համախմբել Ռուսաստանի և աշխարհի բոլոր հայերին, նա պատասխանեց. «Մենք` հայերս, մի պատմական հայրենիք ունենք` Հայաստանը։ Եվ այդ հայրենիքն այսօր գոյություն ունի ի դեմս Հայաստանի Հանրապետության։ Այնպես որ, մենք կարող ենք միավորել Հայաստանի և հայկական մշակույթի շուրջ։ Հուսով եմ, որ կլինեմ այն մարդը, որը կօգնի այդ գործում»։

Լրահոս
0