00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա կոռուպցիոներների դիմադրությունն է. Տավուշի մարզպետը չի պատրաստվում դիրքերը զիջել

© Sputnik / Asatur YesayantsГубернатор Тавуша Айк Чобанян во время интервью агенству Sputnik Армения (18 июля 2019). Еревaн
Губернатор Тавуша Айк Чобанян во время интервью агенству Sputnik Армения (18 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում անտառներում ավելի է խստացվել վերահսկողությունը, և Դիլիջանում հսկիչ–անցակետ է տեղադրվել։ Անցակետի տեղադրումից հետո անօրինական ձևով փայտանյութ կամ չի տեղափոխվում կամ դժվարանում է այն տեղափոխելը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Իջևանում միջպետական ճանապարհը փակողների պայքարն ամենաքիչն անտառի համար է, ամենաշատը` կոռուպցիայի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան տեղի էին ունեցել բախումներ` ոստիկանների և ցուցարարների միջև, որի հետևանքով 13 անձ էր տեղափոխվել Իջևանի ԲԿ։

Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Ապօրինի հատված ծառերը ստվերային բիզնեսին տարեկան մոտ 40 մլն դոլարի եկամուտ են ապահովում

«Դուք գիտե՞ք` սա անտառհատողների դիմադրությունն է։ Սա կոռուպցիոներների դիմադրությունն է, քանի որ մենք ջարդում ենք 30 տարվա կոռուպցիան, երբ փայտն անտառից անօրինական ճանապարհով դուրս են բերել։ Այնպես չէ, որ նորություն է սա, ուղղակի երեկ ջրի տակ էր, այսօր` ջրի երեսին։ Խնդիրն այն է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի է խստացվել վերահսկողությունը, և Դիլիջանում հսկիչ–անցակետ է տեղադրվել, որից հետո, ըստ էության, անօրինական ձևով փայտանյութ կամ չի տեղափոխվում կամ դժվարանում է այն տեղափոխելը»,–ասաց Չոբանյանը։

Նրա խոսքով` մինչև բողոքի ակցիաներն իրենք զրուցել են բնակիչների հետ, ներկայացրել իրավիճակն ու ասել, որ ապօրինի ծառահատումների առնչությամբ սկզբունքային են ու չեն զիջելու, սակայն ի պատասխան իրենց ասել են, թե` անցակետը պետք է հանեն։

Մյուսներն ո՞ւր են . Փաշինյանը պահանջում է գտնել Իջևանի դեպքերի բոլոր մասնակիցներին

Ինչ վերաբերվում է երեկվա բախումներին` մարզպետը նշեց, թե խնդիրն այն է, որ իրավունք չունեն ճանապարհը փակելու, քանի որ սա ՀՀ–ի արտաքին աշխարհ տանող հիմնական ճանապարհն է։ «Մենք 300 կմ սահման ունենք, այստեղ ավելի խիստ է իրավիճակը։ Երբ մեր հորդորները ցուցարարները չլսեցին, ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը և նրանք հարձակվեցին ոստիկանության վրա։ Ի դեպ, մենք խոսում ենք 150 մարդու մասին` ֆիզիկապես առողջ տղամարդու մասին, մենք չենք խոսում մնացած 20 000 իջևանցիների մասին, որոնք հակառակ կարծիքին են»,–ասաց նա։

Жители Иджевана перекрыли Армяно-грузинскую дорогу (16 июля 2019). Иджеван - Sputnik Արմենիա
Տավուշի մարզպետն անտառը հատողներին աշխատանք է առաջարկել, նրանք մերժել են

Ըստ նրա` եթե բողոքի ակցիա անողները սոցիալական խնդիր ունենային, ապա իրենց առաջարկը կընդունեին` օրական 8000-15 000 դրամով աշխատանքի կանցնեին։ Մարզպետը հավաստիացնում է, որ Ուզբեկստանից են շինարարներ բերում, քանի որ երիտասարդները նախընտրում են անօրինական ձևով փայտ հատել ու գողություն անել` արժանապատիվ աշխատանքի փոխարեն։ Չոբանյանը նշեց, որ այս պահին մարզում 200 աշխատատեղ կա` շինարարների, զինվորականների համար։

Տավուշի մարզպետի խոսքով` իրականում իրենց վերահսկողական մեխանիզմները զիջում են ծառերն ապօրինի հատողների հնարամտությանը, չնայած 10-15 բնապահպանության տեսչության աշխատակիցներ ունեն։ Մեր հարցին, թե այստեղ չկա՞ն կոռուպցիոն ռիսկեր` Չոբանյանը փոխադարձաբար հարց տվեց. «Մեր անտառտնտեսության աշխատողի աշխատավարձը 70 000 դրամ է, ու ինչ եք կարծում` կա՞ կոռուպցիոն ռիսկ։ Ապօրինի ծառահատման արդյունքում վաստակած գումարի 30 տոկոսը ծախսվում է կաշառքի վրա, հիմա ինչ անենք` սնե՞նք կոռուպցիային, թե՞ ոչ»։

Չոբանյանը նշեց նաև, որ այս տարվանից վաճառողը կարող է միայն «Հայանտառից» ձեռք բերել փայտանյութ։ Նրա հավաստմամբ` վերջին 50 տարվա ընթացքում անտառային տնտեսությունը նվազել է, ինչի հետևանքով կլիմայական փոփոխություններ են եղել։

Լրահոս
0