00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապօրինի հատված ծառերը ստվերային բիզնեսին տարեկան մոտ 40 մլն դոլարի եկամուտ են ապահովում

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк
Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարը ներկայացրել է անօրինական բիզնեսի ծավալներն ու անտառ հատողների ապօրինի բիզնեսը ջարդելու կառավարության ջանքերը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում ամեն տարի 0.5-1 մլն խմ անօրինական փայտ է հատվում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Բազմապատկեք դա 40 դոլարով, խոսքը կարող է, օրինակ, 40 մլն դոլարի շրջանառության մասին լինել»,–ասաց նախարարը։

Իջևանի բախման ժամանակագրությունը - Sputnik Արմենիա
Ի՞նչ է տեղի ունեցել Իջևանում. բողոքի ակցիայի մանրամասները. տեսանյութ

Ինչ վերաբերում է ստվերային այդ բիզնեսի հետևում կանգնած անձանց, Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նախարարության ունեցած ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել ու ամենօրյա ռեժիմով փոխանցվում է իրավապահներին։

«Եթե անձը, որը կարող է լինել այդ համակարգի, կամ համակարգերի հետևում, միայն իրավապահները կարող են նրա մասին տեղեկություն տրամադրել»,– ասաց նախարարը` հրաժարվելով առանց հիմնավորվածության անուններ կամ տեղեկություններ նշել։

Փոխարենը Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ հատված ապօրինի փայտը հիմնականում սպառվում է Հայաստանի տարածքում` որպես վառելափայտ ու շինափայտ։

Տավուշի մարզպետն անտառը հատողներին աշխատանք է առաջարկել, նրանք մերժել են

«Շատ տարածված է, որ ածուխ են սարքում ու այդ ծավալները ևս գալիս են այդ հատումներից։ Օրինակ` 2019թ.–ի համար օրինական հատումների ծավալը 17 000 խմ է ընդամենը։ Մնացած ամբողջ ծվալը ձևավորվում է ապօրինի հատումներից»,– ասաց Գրիգորյանը։

Նախարարը նշեց, որ այդ բիզնեսն իրականում շատ մեծ կառույց է, որը «ջարդելուն են միտված» պետական ու իրավապահ համակարգերի` կադրային և օրենսդրական փոփոխությունները։

Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Ո՞վ է թիկունքից ղեկավարում անտառահատումների անօրինական ցանցը. Փաշինյանը բացում է փակագծերը

«Համակարգը կառուցված է եղել այնպես, որ մարդիկ, ովքեր ներգրավված են եղել ապօրինի անտառահատումների ստվերային բիզնեսում նաև որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա»,– ասաց նախարարը` հավելելով, որ օրենքով նախատեսված պատժաչափերը միայն հեղափոխությունից հետո հնարավոր եղավ խստացնել։

Հեղափոխությունից հետո, նրա խոսքով, անտառապետերի ու ու անտառապահների նկատմամբ հարուցված քրեական գործերի արդյունքում Սյունիքի մարզում էականորեն նվազել է ապօրինի հատումների ծավալը, Տավուշում ու Լոռիում դեռ պահպանվում են մի քանի խնդրահարույց անտառտնտեսություններ, որոնցից մեկն էլ Իջևանի անտառտնտեսությունն է։

Ի դեպ, Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այս անտառտնտեսության պետը ամիսներ առաջ է փոխվել, ու այս հանգամանքը, նրա դիտարկմամբ, ևս դժգոհության պատճառ է դարձել տարածաշրջանում։

Լրահոս
0