ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Այս մասին հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,– գրված է Facebook–ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հուլիսի 14-ին Sputnik Արմենիան հայտնել էր, որ Ղևոնդյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նա կոմայի մեջ է և բուժում է ստանում Բելգիայում։
Դերասանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին Ստավրոպոլում:
Ղևոնդյանը 1969–ին սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում։
1973 թվականից աշխատում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
«Ներեցեք, սըր». ինչպես կանադահայ լուսանկարիչը «մերկացրեց» Չերչիլին
Նա խաղացել է մի շարք ներկայացումներում` «Հարսնացուն հյուսիսից», «Հացավան», «Ջոն արքա», «Ռանչպարների կանչը», «Խոր վիրապ», «Պեպո», «Կատաղի փողեր», «Հատակում», «Ռևիզոր», «Պեպո», «Մեծապատիվ մուրացկաններ» և այլն։
2017թ.–ին ՀՀ վաստակավոր արտիստի կոչման է արժանացել։
Ստանիսլավսկու անվան թատրոնի իրադարձությունները մտահոգիչ են. արտիստների կոչը նախարարությանը