ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը յոթ օր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուց հետո մեկնել է Հունաստան:
Նշենք, որ Բադեն-Բադենում Սերժ Սարգսյանը միայնակ է եղել, իսկ արդեն Հունաստանում` հանգստանալու է թոռնիկների հետ:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը շատ բարձր տրամադրություն է ունեցել: Վերջինս, ըստ ականատեսների, հիմնականում մենակ է շրջել քաղաքում, ընտանիքի անդամներից ոչ ոք չի եղել նրա հետ, ու տպավորություն է ստացվել, որ նա արդեն հարմարվել է այն իրավիճակի հետ, որը կա իր պաշտոնանկությունից հետո, ու արդեն քիչ-քիչ վերադառնում է իր առօրյային»,–գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով`ՀՀ 3–րդ նախագահը 7 օր Հունաստանում մնալուց հետո կվերադառնա Հայաստան, այնուհետեւ մի որոշ ժամանակով կմեկնի Արցախ: