Ուրալի դաշնային համալսարանի ուսանողուհին ուշաթափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Հարցուպատասխանի ձևաչափով հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի, Եկատերինբուրգում՝ Պուտինի աշխատանքային այցի շրջանակում։
Կադրերում երևում է, թե ինչպես է նախագահն ընդհատում հանդիպումը և խնդրում օգնել աղջկան։
«Խնդրում եմ, օգնեք աղջկան։ Զգույշ վերցրեք»,-ներկաներին դիմելով ասում է Պուտինն ու հրահանգում բժիշկ կանչել։
Դրանից հետո աղջկան դուրս են բերում լսարանից, իսկ պետության ղեկավարը հույս է հայտնում, որ նրա հետ ոչ մի լուրջ բան չի պատահել։