00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեծ պատիվ կլինի». Պուտինը` «Ռուսթավի 2»–ի լրագրողի դեմ քրեական գործ հարուցելու մասին

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցВладимир Путин
Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը մեկնաբանել է վրացի լրագրողի դեմ քրեական գործ հարուցելու գաղափարը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է «Ռուսթավի 2»–ի հաղորդավարի հնչեցրած վիրավորանքների պատճառով առաջացած սկանդալը։

«Մեծ պատիվ կլինի ինչ–որ քրեական գործեր հարուցել։ Թող շարունակի աշխատել», – ասել է Պուտինը լրագրողներին, որոնք խնդրել են մեկնաբանել Գաբունիայի նկատմամբ պետությանը վիրավորանք հասցնելու մասին հոդվածով քրեական գործ հարուցելու գաղափարը։

Պուտինը նաև դեմ է արտահայտվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն։ Նա ասել է, որ նման բան չի անի հենց վրացի ժողովրդի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով։

Акция протеста у телеканала Рустави2 (8 июля 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Նոր սկանդալ Վրաստանում. ուղիղ եթերում հայհոյել են Պուտինին. մանրամասներ

Հիշեցնենք, որ կիրակի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հեղինակային ծրագրի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր եթերը սկսել էր Ռուսաստանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքներով։

Այդ արարքը դատապարտել են սոցցանցերի վրացական տիրույթի օգտատերերի մեծ մասը։ Իսկ հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ թեև համակարծիք է հաղորդավարի դիրքորոշման հետ, սակայն ուղիղ եթերում հայհոյել չի կարելի։

Հեռուստահաղորդավարի արածը դատապարտել են նաև Վրաստանի նախագահն ու վարչապետը, իսկ հանրապետության ԱԳՆ–ն այդ ելույթն անվանել է երկրների հարաբերություններում լարվածություն մտցնելու փորձ։ ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ տեղի ունեցածը աննախադեպ ստոր արարք են համարում, ևս մեկ արմատական հակառուսական ուժերի սադրանք` ուղղված ռուս–վրացական հարաբերությունների խաթարմանը։

Մի քանի հարյուր մարդ ցույցի էին հավաքվել հեռուստաընկերության մոտ և ձվեր նետել շենքի ուղղությամբ։ Ցուցարարները պահանջել էին հեռուստալրագրողի հրաժարականը։

Պուտինին հայհոյելու համար «Ռուսթավի 2» հեռուստահաղորդավարին երկու ամսով հեռացրել են աշխատանքից։

Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածությունը սկսվել էր հունիսի 20-ից, երբ ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

Լրահոս
0