00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վատ իրականացվող աղբահանությունը չի՞ պատժվում, կամ ջարդոնի համար բողոքողները լավ են պրծել

© Sputnik / David GalstyanАвтомобиль "Санитек" на перекрестке проспекта Маштоца и улицы Пушкина (21 апреля 2018). Ереван
Автомобиль Санитек на перекрестке проспекта Маштоца и улицы Пушкина (21 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բողոքի հետաքրքիր ակցիաներով մեկնարկեց երկուշաբթին: Եթե կուզեք՝ աշխատանքային շաբաթը:

Մի խումբ բնակիչներ իրենց շենքի՝ օրերով չհեռացված աղբը բերել-լցրել էին Երևանի քաղաքապետարանի առջև: Նրանց վրա գործ հարուցեցին՝ խուլիգանության հոդվածով: Մինչ այդ, կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մետաղի ջարդոնի արտահանման համար սահմանված պետտուրքի չափից բողոքողները: Մեքենաներով էին եկել: Հետո գնացին ՊԵԿ-ի մուտքը փակելու:

Депутат от фракции Мой шаг Бабкен Тунян на первом заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ–ն մետաղի ջարդոնի ճանապարհին կանաչ լույս վառեց. արտահանողներին երկու ամիս է տրվել

Հետաքրքիր է, եթե մետաղի ջարդոնի «գործ անող» ձեռներեցներն ու վարորդները հանկարծ, ի նշան բողոքի, բեռնատարների թափքերում եղած ջարդոնը Հանրապետության հրապարակում դատարկեին կամ, ասենք, ՊԵԿ-ի շենքի առջև, ապա նրանց էլ ահաբեկչությա՞ն մեղադրանքով էին «բերման ենթարկելու»: Իսկ նման հարց ծագում է, որովհետև, եթե քաղաքապետարանի դիմաց, կենցաղային աղբ թափելով, աղբահանության անմխիթար վիճակից բողոքելը համարվում է խուլիգանություն, ապա երկաթեղենն ավելի ծանր է և, տրամաբանորեն, ավելի ծանր մեղադրանք է պետք ներկայացնել:

Լավ, իսկ այն, որ հատկապես բազմաբնակարան շենքերը ուղղակիորեն «բուրում» են՝ սարսափելի վատ իրականացվող աղբահանության հետևանքով, որ ավելի շատ չիրականացվողի հաշիվ է, դա քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներին է համընկնում:

Մետաղական աղբով լցված բեռնատարներն արգելափակել են ՊԵԿ–ի մուտքը

Հայրենի ոստիկանությունն, իհարկե, «նոր իրողությունները» բոլորից արագ է յուրացնում: Այդ «հանցավոր ռեժիմի» ժամանակ էր, որ կարելի էր աղբարկղերը գլորել քաղաքով մեկ, դրանցով բարիկադներ կառուցել և առանձնապես չմտածել քրեաիրավական հետևանքների մասին: Իսկ այ, «թավշյա, ժողովրդական», կարելի է ասել՝ խորհրդային ժամանակների տոկոսային ցուցանիշներով ընտրված իշխանությունների օրոք բողոքի նման դրսևորումը որակվում է խուլիգանություն, անմիջապես քրեական գործ է հարուցվում նախաձեռնողների նկատմամբ, խափանման միջոց է կիրառվում (ստորագրություն՝ չհեռանալու վերաբերյալ):

Здание мэрии Еревана - Sputnik Արմենիա
«Սանիթեքը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

Ստացվում է, որ աղբարկղերով բողոք արտահայտել կարելի է և նույնիսկ՝ խրախուսելի, իսկ այ, պոլիէթիլենային տոպրակներով՝ նո, նո, նո՞:

Ի դեպ, սա դեռ ամենը չէ: Այնքան վաղուց չէր, որ հասցնեինք մոռանալ, բայց հիշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջուր էին բերել Նուբարաշենից, որ այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին «փոխանցեն»: Դա ավարտվեց խայտառակ քաշքշուկով: Այն ժամանակ «Երկիր ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմեց ոստիկանություն, անգամ կարծես գործ հարուցվեց: Բայց իշխանափոխական թոհուբոհում անհայտ մնաց այդ քրեական գործի հետագա ճակատագիրը:

Հիմա, ուրեմն ընդամենը տոպրակներով աղբ էր բերվել Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, այլ ոչ թե նիստերի դահլիճ, և ահա այսպիսի շարունակություն: Հենց այնպես չէր, որ հիշեցինք «Երկիր ծիրանիի» մասին: Բանն այն է, որ «Աղբը հանձնում ենք քաղաքապետարան» այդ ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկը Երևանի նախորդ գումարման ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն է, ում ոստիկանները ևս չխնայեցին՝ մյուսների հետ «բեման ենթարկելով»:

ՊԵԿ–ի մուտքը բացեցին. ի՞նչ խոստացան պաշտոնյաները

Ըստ որում, ինչպես ավելի ուշ ոստիկանության բաժնից դուրս եկող քաղաքացիները և նրանց հետ Սոնա Աղեկյանը նշեցին, ոստիկաններն իրենց նկատմամբ խիստ կոպիտ են վարվել, ձեռնաշղթաներ են հագցրել, քաշքշել են: Սոնա Աղեկյանը նաև բողոքեց, որ իր ձեռքը ոստիկանները վնասել են, ձեռքն անզգայացել է, և ոստիկանությունից գնում է ուղիղ բժշկի մոտ:

День гражданина в Ереване - Sputnik Արմենիա
Աղբի հարցը լուծելու տարբերակը դատարան դիմելն է. «թիրախում» բակում խաղացող երեխաներն են

Հա, և տեղեկացանք, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու՝ հարուցված քրեական գործի տեսքով:

Քաղաքապետարանն էլ արձագանքեց այս «ուրախ» անցուդարձին, մասնավորապես, քաղաքապետի մամուլի քարտուղարն էր ֆեյսբուքում գրառում արել, որը հանգում էր ա) սխալ հասցեով են բողոքում աղբահանության վիճակից («Սանիտեքը» թողած, քաղաքապետարան են դիմում) և՝ բ) համբերեք, քիչ մնաց, աղբահանության հարցը կլուծվի:

Բայց մեկ բան այնուհանդերձ անհասկանալի մնաց. եթե մեր և հարևան բազմաբնակարան շենքերի բնակիչները, աղբահորանների լցված լինելու պատճառով, աղբի տոպրակները շենքի մուտքերի մոտ թողնեն կամ թափեն, ոստիկանությունը գալո՞ւ է և խուլիգանության մեղադրանքով նրանց բոլորին «տարմա՞ն ենթարկի»: Մի՞թե քաղաքապետարանի շենքի մուտքն ավելի արժեքավոր է, քան այդ քաղաքապետին ընտրած կամ չընտրած բնակիչների շենքերի մուտքերը:

Մի խոսքով, մետաղի ջարդոնի համար սահմանված պետտուրքի չափից բողոքողները, կարելի է ասել, դեռ լավ են պրծել:

Լրահոս
0