00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ն մետաղի ջարդոնի ճանապարհին կանաչ լույս վառեց. արտահանողներին երկու ամիս է տրվել

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой шаг" Бабкен Тунян на первом заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Депутат от фракции Мой шаг Бабкен Тунян на первом заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանական քննարկման արդյունքում ժամանակավոր լուծում տրվեց մետաղի ջարդոն արտահանողների խնդրին։ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ նրանք ոչ մի անօրինական բան չեն անում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Մետաղի ջարդոն արտահանողներին որևէ մեկն իրավունք չունի արգելելու։ Թե՛ այսօր, և թե՛ մոտակա երկու ամսում բոլոր մետաղի ջարդոն արտահանողներն առանց որևէ խնդրի պետք է կարողանան իրականացնել իրենց արտահանումը։

Նման որոշում այսօր կայացվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Автомобили компаний по экспорту металлолома заблокировали вход в Комитет госдоходов (8 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մետաղական աղբով լցված բեռնատարներն արգելափակել են ՊԵԿ–ի մուտքը

Ազատ արտահանման հստակ ժամկետ դեռ սահմանված չէ։ Հանձնաժողովի անդամներից ոմանք առաջարկեցին մինչև սեպտեմբերի 1-ը, մյուսները` մինչև սեպտեմբերի 10-ը։

«Կքննարկենք` սեպտեմբերի 1, թե այլ ժամկետ։ Բայց ուզում եմ հատուկ մեկ անգամ ևս շեշտել, որ այն մարդիկ, ովքեր զբաղվում են արտահանմամբ, օրենք չեն խախտում, ու իմ տեղեկություններով նրանք պետք է, որ այլևս խնդիր չունենան արտահանման հետ կապված»,– ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով` արտահանողներին հնարավորություն է տրվում առաջիկա 2 ամսվա ընթացքում կատարել իրենց ստանձնած պայմանագրային պարտավորություններն ու իրենց մոտ կուտակված ամբողջ մետաղի ջարդոնն արտահանելու հնարավորություն ստանան։

Այս որոշմամբ, ըստ էության, լուծում են ստանում արտահանողների բարձրացրած խնդիրները` մինչև Պետտուրքի մասին օրենքում համապատասխան փոփոխությունների ընդունումն ու դրանց ուժի մեջ մտնելը։

Мэрия Еревана приступила к сносу кафе в Кольцевом парке (17 апреля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանը մտադիր է արգելել մետաղի ջարդոնի արտահանումը. կառավարությունը հիշեց 90-ականները

Հիշեցնենք` կառավարությունը ս.թ. մայիսի 2-ին ընդունել ու ԱԺ էր ներկայացրել Պետտուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվվում է 1 տոննա արտահանվող մետաղի համար սահմանել 80.000 դրամ տուրք։

Կառավարության ներկայացրած նախագիծն առաջացրել էր այդ ոլորտում աշխատող գործարարների բուռն դժգոհությունը։ Նրանք հայտարարում են, որ իրենցից 1 տոննայի դիմաց պատրաստվում են 80 000 դրամ պետտուրք գանձել, այն դեպքում, երբ շուկայում 1 տոննա մետաղական ջարդոնը 100-110 000 դրամով հազիվ է վաճառվում։

Հիշեցնենք` հունիսի 20-ին, մետաղական թափոնների արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերության ներկայացուցիչները մետաղյա ջարդոններով բեռնված բեռնատարներով բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի, ապա ՊԵԿ–ի դիմաց` հայտարարելով, որ պետտուրքի մասին նոր օրենքը կհանգեցնի իրենց ընկերությունների սնանկացման։

Sputnik Արմենիան մեկնաբանության համար դիմել էր ՊԵԿ դեռ հունիսի 20–ին, երբ տնտեսվարողները բողոքի ակցիա էին անում` հայտարարելով, որ չնայած ԱԺ–ն պետտուրքի մասին օրենքը չի ընդունել, բայց ՊԵԿ–ն արդեն իրենց թույլ չի տալիս արտահանմամբ զբաղվել։ ՊԵԿ–ի լրատվական ծառայությունից մեզ հայտնել էին, սահմանին մետաղական ջարդոնի արտահանման հետ կապված խնդիրները (ապրանքի բացթողման ձգձգումը) կարող է պայմանավորված լինել ոչ թե նոր օրենսդրական փոփոխություններով, այլ համապատասխան փաստաթղթային ստուգման կամ այլ ձևով մաքսային հսկողության իրականացման անհրաժեշտությամբ։

Լրահոս
0