ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հայաստանի հյուսիսային շրջաններում այսօր՝ հուլիսի 5-ին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 6-9-ը անձրևային եղանակը կշարունակվի նաև շրջանների զգալի մասում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտի հավանականությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում:
Երևանում հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սակայն, հուլիսի 6-9-ը, Երևանում ևս կարճատև անձրևներ կտեղան:
Սկսնակ դիզայները հագուստ է ստեղծել` հաշվի առնելով հայերի կազմվածքի առանձնահատկությունները
Ուժգին քամիները կշարունակվեն ինչպես մարզերում, այնպես էլ՝ մայրաքաղաքում: Կանխատեսվում է, որ դրանց ուժգնությունը կհասնի մինչև 20-25 մ/վ:
Հանգստյան օրերին՝ հուլիսի 6-7-ը, օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի։
Կարճատև տեղումները կշարունակվեն նաև հաջորդ շաբաթ:
Հայերն առաջ են ընկել բրիտանացիներից. Սմբատյանը պատմել է իր մասնագիտության կախարդանքի մասին
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +34, իսկ գիշերային ժամերին՝ 19-21 աստիճանի: