00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրսից բոլորն էլ երջանիկ են թվում. Գրիգորյանը` ընտանիքի, սերիալների ու բամբասանքների մասին

© Photo : Ararel Photography / provided by Diana GrigoryanДиана Григорян
Диана Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի սցենարիստը բամբասանքներից չի նյարդայնանում։ Ասում է`մեծական խոսք կա` եթե քեզնից բան չես ներկայացնում, ոչ մեկին հետաքրքիր չես։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Հաղորդավար, սցենարիստ Դիանա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անկեղծացել է, պատմել իր նոր սցենարի, դերասանների հետ աշխատանքի, իր երազանքի և  ուժեղ կին լինելու մասին։ Զրուցել է Աստղիկ Սուքիասյանը։

-Այժմ աշխատում եք «Անհասցե ծնվածները» հեռուստադրամայի սցենարի  վրա: Ի՞նչ սպասելիքներ ունեք։

-Յուրաքանչյուր պրոդուկտի հաջողությունը միջուկն է  սյուժեն։ Կարող ես քեզ շրջապատել լավագույն դերասաններով, զինված լինել լավագույն տեխնիկայով, բայց եթե նյութը լավը չէ, ապա չհավատաք, որ լավ դերասանների կամ արտագնա նկարահանումների շնորհիվ կարելի է վարկանիշ ձեռք բերել։

© Photo : provided by Diana GrigoryanԴիանա Գրիգորյանը
Դրսից բոլորն էլ երջանիկ են թվում. Գրիգորյանը` ընտանիքի, սերիալների ու բամբասանքների մասին - Sputnik Արմենիա
Դիանա Գրիգորյանը

 

-Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում սերիալների նկարահանման վրա ահռելի գումարներ են ծախսում: Որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայաստանում հեռուստասերիալ նկարելու համար, և ունե՞ն դրանք կրթադաստիարակչական նշանակություն:

-Դաստիարակությունը միայն այն չէ, որ երեխային ասես սա կարելի է, սա չի կարելի։ Երբ ասում են, որ սերիալներ դիտելով երեխաները վատ բաներ են սովորում, դա ինձ համար թերի արտահայտություն է, որովհետև երեխան, եթե ունակ է վատը սովորելու, ապա կարող է բարեկամից, հարևանից, մանկապարտեզից, դպրոցից, ամեն տեղից սպունգի նման վատը կլանել։  Յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր դրական և բացասական կերպարները։ Կան կերպարներ, որոնք շատ գրագետ են խոսում կան և հակառակը, սակայն այդ ամենը կերպարն է պահանջում։

Սերժ Թանկյանն իր հետքը թողեց «Game of Thrones» սերիալի պատմության մեջ. տեսանյութ

Խնդրում եմ, թող քննադատողները նշեն գոնե մեկ ստեղծագործություն, որտեղ կան միայն բարի հերոսների, միայն դրական սյուժետային զարգացումներ և դրական ավարտ։ Այդպես նույնիսկ հեքիաթներում չի լինում։ Այսօր հեռուստացույցը մեզ մշտապես չի ուղեկցում  և մենք ունենք հնարավորություն պարզապես երեխային չթույլատրել , որ նայի այս կամ այն հաղորդումը կամ սերիալը։ Եթե մարդիկ սերիալներից են բողոքում, ապա թող մտածեն թե ինչպես իրենց երեխաներին պաշտպանեն համացանցային աղբից։

© Photo : provided by Diana GrigoryanԴիանա Գրիգորյանը
Դրսից բոլորն էլ երջանիկ են թվում. Գրիգորյանը` ընտանիքի, սերիալների ու բամբասանքների մասին - Sputnik Արմենիա
Դիանա Գրիգորյանը

 

Ինչ վերաբերվում է բյուջեին, Հայաստանում անհամեմատ քիչ գումարով է հեռուստասերիալ նկարահանվում։ Ես մշտապես զարմանում եմ, երբ մեր սերիալները համեմատում են ԱՄՆ-ում նկարահանվող սերիալների հետ։ Այնտեղ մարդիկ ահռելի ֆինանսներ են ներդնում ամեն էպիզոդի համար։ Հայաստանն իր տնտեսությամբ երբեք չի կարող մատուցել նման հեռուստաարտադրանք։

Творческий вечер композитора Артура Григоряна - Sputnik Արմենիա
Փաստորեն, թոռանը կարելի է երեխայից շատ սիրել․ ծնվել է Արթուր Գրիգորյանի 2-րդ թոռնիկը

Ես միայն կարող եմ ասել, որ մեր նկարահանած սերիալները ոչնչով չեն զիջում Հայաստանում նկարահանվող գեղարվեստական ֆիլմերին։ Նկարահանում են նույն տեխնիկայով, խաղում են գրեթե նույն դերասանները, ասեմ ավելին, գեղարվեստական ֆիլմերի սյուժեն երբեմն զիջում է սերիալային սյուժեին։

-Դերասանների հետ աշխատելը հե՞շտ, թե՞ դժվար գործ է։

-Հրաշալի է աշխատել հատկապես  ավագ սերնդի դերասանների հետ, իրենք սովորեցնում են, իրենցից վարակվում ես էներգիայով, ծիծաղով ու լավատեսությամբ ։ Իհարկե, կան նաև ավագ սերնդի դերասաններ, ովքեր չնայած պատկառելի տարիքի, չեն հասել մեծ հաջողությունների և նախանձով են լցված երիտասարդ դերասանների հանդեպ և խորհուրդ են տալիս չնկարահանվել սերիալներում, քանի որ դա, ըստ իրենց,  բացասական կանդրադառնա երիտասարդ դերասանների վրա։

-Եթե Ձեզ հիմա տան մեկ միլիոն դոլար, Դուք աշխատանքից կազատվե՞ք, թե՞ կշարունակեք աշխատել:

-Ես միանշանակ կշարունակեմ աշխատել, ստեղծագործել։Ես սիրում եմ հեռուստատեսությունը ու իմ հեռուստաալիքը, որը իմ երկրորդ տունն է։ Չեմ սիրում, երբ ասում են, որ հեռուստատեսությունը հետին պլան է մղվել։ Անգամ հանգստի մեկնելիս ես պետք է համակարգչով ամենաքիչը երկու ժամ աշխատեմ, որպեսզի ինձ բավարարված զգամ։

Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին Երևանում - Sputnik Արմենիա
Սամի Նասերին Երևանում. նվեր–պորտֆոլիո «Տաքսի» ֆիլմի աստղին

Ես ոչ մի անգամ չեմ գոռում, որ հայրենասեր եմ, բայց չեմ էլ լքում իմ երկիրը։ Հեղափոխության ժամանակ շատերը գոռացին, փողոց փակեցին, բայց այժմ Հայաստանում չեն։ Ես աշխատում եմ ու անում եմ ամեն ինչ, որ գոնե 50 մարդ կայուն  աշխատանք ունենա, որ չմտածեն անգամ երկիրը լքելու մասին։

Իհարկե, իմ երազանքը իրականացնելու համար մեկ միլիոն դոլարը քիչ է։ Ես երազում եմ, որպեսզի հայտնվի մի մարդ, որը մեծ գումար կներդնի, որ մենք մեր  «Հայ Ֆիլմ»-ից ստանանք, օրինակ, Universal studio: Ուզում եմ ֆիլմարտադրության համար նախատեսված մեծ հրապարակ կառուցենք։ Կարելի է ներդրում անել և մեծ շահույթ ստանալ, որովհետև զբոսաշրջիկները, որոնք գալիս են ծանոթանալու մեր մշակույթին, արվեստին՝  հետաքրքիր ատրակցիոններով  կվայելեն այն։

- Միշտ ուժեղ կնոջ տպավորություն եք թողնում: Դուք իսկապես կառավարո՞ւմ եք այն ամենն,  ինչ կատարվում է Ձեր կյանքում:

-Առհասարակ, կանայք շատ ուժեղ են, բայց երբեմն ձևացնում են, թե ուժեղ են։ Այդ ձևացնելն էլ պաշտպանական ռեակցիա է։ Պատյանդ հագնում ես ու սկսում ես պայքարել։ Ես ուժեղ կնոջ տպավորություն եմ թողնում, քանի որ միշտ ասում եմ ճիշտը, տողատակերով չեմ խոսում, հստակ ունեմ իմ կարծիքը, որն ամենևին կախված չէ մեծամասնության դիրքորոշումից։

- Ձեր և Ձեր ընտանիքի շուրջ խոսակցությունները չեն դադարում, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Երբ իմ փոխարեն, իմ գործերն են աղմկում, դա մարդկանց նյարդայնացնում է, դրա համար էլ նրանք սկսում են անընդհատ քննարկել ինձ և իմ ընտանիքը։ Մեր մեծերն ասում են, որ եթե քեզնից բան չներկայացնես, ոչ ոք չի խոսի քո մասին։ Մի անգամ Դավիթը (ամուսինը) ինձ մի նյութ էր ուղարկել, որտեղ գրված էր, որ նա հանցագործության համար ԱՄՆ-ում ազատազրկված է։ Ես այնքան եմ ծիծաղել այդ հեքիաթից։

Փաշինյանը սովորեցնում է` ինչպես սերիալների միջոցով հասարակությանը կրթել

Դավիթին ասում եմ` ինչ լավ է «նստած-հելած»  տղա ես, լավ էլ հեղինակություն ես վայելում, իսկը իմ ուզածն ես, ու մի լավ ծիծաղեցինք։ Ես նման հիմարություններից չեմ նեղսրտում, ոնց որ ասում են,  եթե պղպեղ չես կերել, ինչի՞ պետք է մռմռաս։ Միշտ մտածում եմ, որ եթե նման հոդվածներ գրողը տեսնի, թե ես ինչ ծիծաղով եմ դրանք կարդում, կգրի էլի, թե՞ կհոգնի ։

- Յուրաքանչյուր կին, իր կյանքում ի՞նչ պետք է անի։

-Կնոջ բարձրագույն և աստվածատուր առաքելությունը մայրանալն է։ Ամուր ընտանիք և այլն, դրանք շատ հարաբերական բաներ են։ Դրսից բոլորն էլ երջանիկ են թվում, բայց երբ թակես իրենց հոգու դուռը, կհասկանաս, որ դու ավելի լավ ես ապրում։ Կինը կարող է ընտանիքը և՛ շենացնել, և՛ քանդել։

Народный артист РА Грант Тохатян - Sputnik Արմենիա
«Ինչպես ես դարձա ռուս». Հրանտ Թոխատյանը`վրացի ռեժիսորների, չինական նախագծի ու հայերի մասին

-Դուք Ձեր սցենարներում հաճախ եք անդրադառնում ընտանեկան խնդիրներին: Իսկ սցենարից դուրս ի՞նչ  չպետք է անեն ամուսնական զույգերը։

-Ես եկել եմ այն գիտակցության, որ սերը դա փոխադարձ հարգանք է, որովհետև կիրքն ու միասին լինելու բուռն ցանկությունն ամուսնությունից մի քանի ամիս անց կորում են։ Ընկերության փուլում զույգերն իրենց զսպում են, որպեսզի միմյանց չնեղացնեն, իսկ ամուսնությունից հետո սկսում են ցույց տալ բնավորության բոլոր վատ գծերը։ Անկեղծության պակասից է ամեն ինչ սկսվում , եթե զսպում եք ձեզ մինչև ամուսնություն, որպեսզի չնեղացնեք ձեր սիրելիին, ապա բարի եղեք ամուսնությունից հետո էլ ձեզ զսպել։ Ամենավատ բան այն է, երբ ամուսիններից մեկը սկսում է մյուսին դաստիարակել , փոխել։

-Ամենից շատ ինչի՞ համար եք այս կյանքում շնորհակալ:

- Շնորհակալ եմ իմ ընտանիքի համար, որ ունեմ լավ մայր, լավ երեխաներ ու լավ երեխաների լավ հայր, նաև` սիրած աշխատանք։

-  Եթե Դուք պետք է Ձեր  երեխային ընդամենը մեկ խորհուրդ տաք ամբողջ կյանքի համար, ո՞րը կլինի դա:

-Խորհուրդ կտամ, որ ներողամիտ լինեն , որովհետև եթե մարդ լինում է մեծահոգի,  չարությունը նրան չի դիպչում, և նա վատը  չի դառնում։

Լրահոս
0