00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մրգեր, կաթ ու պանիր. «Սպայկա» ընկերությունն իր նոր նախագծերի համար գումար է գտել

© Photo : "Spayka" ltd official siteГрузовой автомобиль компании "Spayka"
Грузовой автомобиль компании Spayka - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած հարկերից խուսափելու մասին քրեական գործին, «Սպայկա» ընկերությանը հաջողվել է պահպանել Հայաստանից մրգի արտահանման ծավալները։ Թեպետ ստիպված էին հրաժարվել որոշ հեռանկարային նախագծերից։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. «Սպայկա» ընկերությունը շարունակում է նախկին ծավալներով մրգեր գնել ու արտահանել։ Այս մասին Դիլիջանում կայացած միջազգային ներդրումային համաժողովի ընթացքում Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության նախագծերի գծով մենեջեր Կարեն Բաղդասարյանը։

Сотрудники компании Спайка перед зданием суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սպայկա» ընկերության տնօրենին ազատ կարձակեն

Այս ապրիլին ձերբակալվել էր «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը։ Պետեկամուտների կոմիտեն ընկերությանն ու դրա հետ փոխկապակցված կառույցներին մեղադրել էր 7 միլիարդ դրամի հարկերից խուսափելու մեջ։ Դրանից հետո միրգ ու բանջարեղենի արտահանում իրականացնող այս ընկերությունները` «Սպայկայի» գլխավորությամբ, հայտնել էին, թե ստիպված են 80 համայնքներում դադարեցնել միրգ ու բանջարեղեն գնելու գործընթացը, քանի որ որոշ բանկեր հրաժարվել են իրենց վարկ տրամադրել։

Այնուամենայնիվ,  ձեռնարկությանը հաջողվել է ամբողջ ծավալով վերականգնել մթերումը, իսկ գլխավոր տնօրենը դրամական գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նա նույնպես ներկա էր Դիլիջանում անցկացվող համաժողովին։

Կարեն Բաղդասարյանը պարզաբանեց, որ շրջանառության միջոցներ գտնվել են Nasdaq OMX տեղական հիմնադրամային բորսայում բաժնետոմսեր թողարկելու հաշվին։

«Մթերումն ավելի լավ կազմակերպելու համար հարյուր նոր բեռնատար ենք գնել։ Այժմ դրանք մաքսազերծման փուլում են», – ավելացրեց նա։

«Սպայկայի» չվճարած 7 մլրդ դրամը կարող է աճել. Անանյան

Բաղդասարյանի խոսքով` այս տարի մրգի նորմալ բերք է ակնկալվում։ Խնդիրներ են առաջացել ծիրանի ու կեռասի վաղ հասնող տեսակների հետ։ Ծաղման շրջանում դրանց փոշոտմանը մի փոքր խանգարել են գարնանային անձրևները, հատկապես `Արարատի մարզում։

Директор компании Спайка Давид Казарян ответил на вопросы журналистов в здании суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց «Սպայկայի» տնօրենի կալանքի վերաբերյալ որոշումը

Հարկայինի հետ խնդիրներից առաջ` մարտի կեսին, ընկերությունը նոր արտադրություն է բացել ու սկսել է եվրոպական բորբոսապանիրներ արտադրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր բացմանը։ Բաղդասարյանն ավելացրեց, որ, բարեբախտաբար, հաջողվել է պահպանել այդ նախագիծը։

«Շուտով առաջին խմբաքանակը կթողարկենք։ Արդեն արտահանման գործարքներ ունենք կնքած, բայց մթերքի մի մասը ներքին շուկայի համար է», – ասաց նա։

Բայց մեկ այլ նախագիծ է ձախողվել։ Արտահանողներն ուզում էին կթի ավտոմատ սարքեր ու կաթի պաստերացման ցիստեռներ բաժանել գյուղացիներին ` տարաժամկետ վճարման պայմանով։

«Ցավոք, ստիպված էինք վերանայել այդ ծրագիրը։ Բայց գյուղացիներից շատերը մտադիր են ինքնուրույն գնել տեխնիկան. դրանով գումար վաստակելու հնարավորություն են տեսնում։ Մենք պատրաստ ենք գնել կաթը բազային գնով` լիտրի համար վճարելով 190 դրամ։ Դա 30%–ով գերազանցում է շուկայական միջին գինը։ Բացի այդ, գյուղացիների հետ տարեկան պայմանագրեր ենք կնքում, որոնցով շնորհիվ նրանց ավելի հեշտ են վարկ տրամադրում», – ավելացրեց Բաղդասարյանը։

ՊԵԿ-ը կոչ է անում «Սպայկային» մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը

Հիշեցնենք` հարկայինի խնդիրների պատճառով, Եվրասիական զարգացման բանկը ժամանակավոր դադարեցրել է «Սպայկա» ընկերությանը վարկի տրամադրումը։ Ընկերությունը պատրաստվում էր այդ գումարով արդիականացնել արտադրությունն ու պահեստային տարածքները։

Լրահոս
0