00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մետաղական աղբով լի մեքենաներ` կառավարության մոտ. ինչի դեմ են բողոքում տնտեսվարողները

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста сотрудников компаний по экспорту металлолома перед Домом правительства (20 июня 2019). Еревaн
Акция протеста сотрудников компаний по экспорту металлолома перед Домом правительства (20 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մետաղական թափոնների արտահանմամբ զբաղվող ընկերությունները կարծում են, որ եթե պետտուրք սահմանվի մետաղական թափոնների արտահանման համար, իրենց «նվեր» կմնա հավաքած երկաթն ու մեծ վարկերը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Մետաղական թափոնների արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերության ներկայացուցիչներ մետաղյա ջարդոններով բեռնված բեռնատարներով այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում։ Նրանք բողոքում էին պետտուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։

«Աղբի վրա, որը տարիներ շարունակ թափված է եղել փողոցներում, ու հիմա մարդիկ սկսել են հավաքել, վերամշակել ու արտահանել, հանկարծ որոշել են պետտուրք նշանակել։ Հիմա ուզում են 1 տոննայի արտահանվող մետաղի համար 80 000 դրամ պետտուրք սահմանել` այն դեպքում, երբ շուկայում 1 տոննա մետաղական ջարդոնը 100-110 000 դրամով հազիվ է վաճառվում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մետաղական թափոնների վերամշակման բիզնեսի իրավախորհրդատու Արթուր Այվազյանը, որը նույնպես մասնակցում էր բողոքի ցույցին։

Նրա խոսքով` այս ամենն արվում է ինչ–որ մեկի համար. Այվազյանը վստահ է` շուկայում մենաշնորհ կլինի, եթե պետտուրք սահմանվի, քանի որ մանր ընկերությունները կլուծարվեն ու կմնա մեկ ընկերություն, որի համար էլ օրենքի նախագիծը կյանքի է կոչվել։ Իսկ թե որ ընկերության մասին է խոսքը, նա փակագծերը չբացեց։

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Այվազյան
Մետաղական աղբով լի մեքենաներ` կառավարության մոտ. ինչի դեմ են բողոքում տնտեսվարողները - Sputnik Արմենիա
Արթուր Այվազյան

«Այս ամենի մեջ ուշագրավն այն է, որ չնայած օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովը չի հաստատել, սակայն ՊԵԿ–ն արդեն մեզ թույլ չի տալիս արտահանմամբ զբաղվել` արհեստականորեն անընդհատ ձգձգելով բեռների բացթողումը։ Պետտուրքի ու ՊԵԿ–ի հետ կապված մենք արդեն իսկ տեղեկացրինք վարչապետի օգնական Մհեր Սահակյանին, և նա խոստացավ, որ կփորձի պարզել` ինչ է կատարվում»,–ասաց Այվազյանը։

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա Երևանում
Մետաղական աղբով լի մեքենաներ` կառավարության մոտ. ինչի դեմ են բողոքում տնտեսվարողները - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա Երևանում

Մետաղական թափոնների վերամշակմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ 1 տարի առաջ` հեղափոխությունից հետո, ընկերներով հավաքվել ու ընկերություն են բացել։ Նրա խոսքով` երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխությունը կյանքի կկոչվի, երբ մարդիկ աղբն ու մետաղի թափոնները կվերամշակեն ու կվաճառեն, այդ ժամանակ էլ որոշել են մետաղի թափոնների վերամշակմամբ զբաղվել։

«Մեկ տարի առաջ ոգևորված տարածքներ վարձակալեցինք, աշխատողներ ընդունեցինք, վարկով տեխնիկա գնեցինք ու այսօր

կանգնել ենք փաստի առաջ։ Մեր ընկերությունում 30 աշխատող կա, սակայն պայմանագրային հիմունքներով ավելի քան 3000 մարդ է մեզ հետ համագործակցում։ Այսինքն` նրանք դաշտերից հավաքում–բերում են մետաղի թափոններն ու վճարվում դրա համար»,–ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մարտիրոսյան
Մետաղական աղբով լի մեքենաներ` կառավարության մոտ. ինչի դեմ են բողոքում տնտեսվարողները - Sputnik Արմենիա
Արմեն Մարտիրոսյան

Ընկերության տնօրենի խոսքով` պետտուրքի մասին օրենքը եթե ընդունվի, իրենց ընկերությունը ոչ միայն կլուծարվի, այլ նաև կսնանկանա։ Ըստ նրա` ամենավատն այն է, որ ՊԵԿ–ն արդեն «գործի է անցել» ու խոչընդոտում է արտահանումը, չնայած օրենքը դեռ չի ընդունվել։

Մարտիրոսյանը նշեց, որ այժմ իրենք երկու պահանջ ունեն` վերանայել պետտուրքի մասին օրենքի փոփոխությունն ու տնտեսվարողների հետ քննարկումներ կազմակերպել, լսել իրենց կարծիքը և վերանայել ՊԵԿ–ի գործելաոճը։

Բողոքի ակցիա անողները բեռնատարներով շարժվեցին ՊԵԿ–ի մոտ` իրենց ակցիան այնտեղ շարունակելու։

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա Երևանում
Մետաղական աղբով լի մեքենաներ` կառավարության մոտ. ինչի դեմ են բողոքում տնտեսվարողները - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա Երևանում

Sputnik Արմենիան պարզաբանման համար դիմել է ՊԵԿ լրատվական ծառայությանը, գրավոր հարցման պատասխանը ստանալուն պես կներկայացնենք նաև նրանց տեսակետը։

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա Երևանում
Մետաղական աղբով լի մեքենաներ` կառավարության մոտ. ինչի դեմ են բողոքում տնտեսվարողները - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա Երևանում

Նշենք, որ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթում ներառված «Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծով մետաղի թափոնների արտահանման համար պետտուրք սահմանելու օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովում է, և այն չի հաստատվել։

Լրահոս
0