https://arm.sputniknews.ru/20190625/sarsapeli-depq-yerevanum-vraerti-entarkvats-kiny-texum-mahacel-e-lusankarner-19322566.html
Սարսափելի դեպք Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է. լուսանկարներ
Սարսափելի դեպք Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Վարորդը չի լքել վթարի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին։ 25.06.2019, Sputnik Արմենիա
2019-06-25T16:48+0400
2019-06-25T16:48+0400
2019-06-25T17:31+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1932/22/19322235_0:180:1280:904_1920x0_80_0_0_d70d71f3205a6615286fbfe7eb041b27.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1932/22/19322235_0:140:1280:944_1920x0_80_0_0_f0cd0d9e20b404f682f5aed530e02c6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, վրաերթ, վթար, պատահար, սպանություն, գողություն
պատահարներ, հայաստան, վրաերթ, վթար, պատահար, սպանություն, գողություն
Սարսափելի դեպք Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է. լուսանկարներ
16:48 25.06.2019 (Թարմացված է: 17:31 25.06.2019) Վարորդը չի լքել վթարի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի պատահար է տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում։ «Ֆորդ» մակնիշի ամենագնացը վրաերթի է ենթարկել հենց Նուբարաշենում ապրող 72-ամյա մի կնոջ։ Նա տեղում մահացել է։
Վարորդը չի լքել վթարի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին։
Մահվան ելքով վրաերթ Երևանում. տղամարդը մահացել է հիվանդանոցում
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։ Նախնական տվյալներով` կինը փողոցն անցել է հետիոտնային անցումով։
Նրա դին ընկած է հենց անցման մոտ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը Ֆրանսիայի քաղաքացի է, ժամանակավորապես էր բնակվում Երևանում, մոտ երկու շաբաթ առաջ անձնական գործերով եկել էր Հայաստան։
Վարորդը ևս Ֆրանսիայի քաղաքացի է, բնակվում է Նոր Խարբերդում, 72 տարեկան է։ Իրավապահները ստուգել են նրա սթափության աստիճանը, պարզվել է, որ ալկոհոլ օգտագործած չի եղել։
Վրաերթ Երևանում. կինը մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով