ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հունիսի 24- 30-ի համար աստղերը կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչներին հուշում են,որ պետք չէ նյարդայնանալ մանրուքներից ու կորցնել ինքնատիրապետումը։ Մտերիմ մարդիկ կաջակցեն ու կհասկանան։ Կլինեն նոր ծանոթություններ և ճամփորդություններ։
Խոյ
Այս շաբաթ շատ դժվար կլինի պահպանել հավասարակշռությունը և չնյարդայնանալ մանրուքներից:
Դուք լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել, և շատ բանի եք պատրաստ հանուն դրա, բայց նպատակին հասնելու համար միանգամից ելք գտնել չի ստացվի։ Եթե ճանապարհին խոչընդոտների հանդիպեք, կարևոր է չհիասթափվեք և եթե նույնիսկ սխալվել եք,պետք չէ հետ կանգնել մտածածն իրագործելուց: Առաջնորդվելով լավագույն մղումներով, շրջապատը սովորականից ավելի է խառնվում ձեր գործերին, բայց դա ավելի շատ խանգարում է, քան օգնում ։ Հնարավոր է, ձեզ պետք գա հին ընկերոջ խորհուրդը, որպեսզի ճիշտ որոշում կայացնեք:
Ցուլ
Ինքներդ ձեզ համար կպարզեք, որ հեշտ չէ լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում լավ եք ճանաչում: Վեճի պատճառ կարող են դառնալ այնպիսի մանրուքներ, որոնց դուք նախկինում նույնիսկ ուշադրություն չեք դարձրել: Այս շաբաթ ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնել, հատկապես, եթե դրանք կարող են ազդել շրջապատի վրա: Ֆինանսների հետ կապված ցանկացած հարց պահանջում է առավելագույն զգուշություն: Հնարավոր են լուրջ կորուստներ:
Նախքան խոշոր գնումներ կատարելը, խորհրդակցեք մտերիմների հետ: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է կահույքին, կենցաղային տեխնիկային և տնային պարագաներին:
Երկվորյակ
Սխալ կլինի գլխապտույտ պլաններ ծրագրել կամ հեշտ հաղթանակ ակնկալել։ Շատ բան չի ընթանա այնպես, ինչպես ցանկանում եք: Հնարավոր է առաջանան ընտանեկան տարաձայնություններ: Նշանի ներկայացուցիչների մի մասը լրջորեն կվիրավորվեն ազգականներից և ոչ առանց պատճառի: Շրջապատը քննադատաբար է տրամադրված և հնարավոր է տհաճ դիտողություններ ստանաք: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ, հատկապես, եթե նրանք փորձում են գրավել ձեր վստահությունը: Ինչ-որ մեկը կարող է փորձել ձեզ օգտագործել իր շահերի համար:
Խեցգետին
Բարենպաստ շաբաթ է նոր ծանոթություններ հաստատելու համար։ Դուք կստանաք աջակցություն, որը նույնիսկ չէիք ակնկալում, կգտնեք ազդեցիկ դաշնակիցներ: Չի բացառվում, որ նրանց շնորհիվ լուծվեն այնպիսի խնդիրներ, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չէին տալիս։ Կարևոր հարցերին պատասխաններ կգտնեք: Հարմար շաբաթ է տարատեսակ միջոցառումների այցելելու համար: Այնտեղ կարելի է ոչ միայն հետաքրքիր ծանոթություններ հաստատել, այլ նաև շատ հետաքրքիր բաներ իմանալ:
Նույնիսկ ասեկոսեներն ու բամբասանքները կարող են օգտակար լինել: Չեն բացառվում դրամական ձեռքբերումները: Հնարավոր է գործարքներ կնքեք, որոնք շուտով շահույթ կբերեն:
Առյուծ
Դժվար է իրատեսորեն մոտենալ շատ հարցերի: Դուք հավատում եք այն ամենին, ինչին ուզում եք` շփոթոցնելով և՛ ձեզ, և՛ շրջապատին:Այս շաբաթ կլինեն իրադարձություններ, որոնք կհիշեցնեն նախկինում գործած արարքները: Մի՛ կրկնեք ձեր սխալները: Հապճեպ կայացրած որոշումները, հազիվ թե ճիշտ լինեն, ամենայն հավանականությամբ, հետո կզղջաք դրանց համար: Ոչ մեկի հետ մի կիսվեք ձեր գաղտնիքներով, մի անկեղծացեք այն մարդկանց հետ, ում քիչ եք ճանաչում: Ինչքան քիչ շրջապատը իմանա ձեր մասին, այնքան լավ։
Կույս
Հեշտ չէ, բայց անհրաժեշտ է պահպանել ինքնատիրապետումը։ Եթե թեկուզ մի պահ կորցնեք այն, կսկսեք սխալը սխալի հետևից գործել: Փորձեք խուսափել անիմաստ խոսակցություններից ու երկար, անմիտ վեճերից: Ցանկալի է հրաժարվել այն մարդկանց հետ շփումներից, ովքեր քննադատում են ձեզ, վիրավորական դիտողություններ են անում կամ պարզապես փչացնում են ձեր տրամադրությունը:
Էմոցիոնալ աջակցությունը հիմա շատ կարևոր է։ Մտերիմ մարդիկ, ովքեր հասկանում են ձեր ապրումներն ու հուզումները, կգտնեն անհրաժեշտ խոսքերը, կփորձեն անել ամեն բան, որպեսզի կրկին վստահեք սեփական ուժերին։
Կշեռք
Շաբաթը հարմար է հանգստի համար: Ավելի լավ է հետաձգել կարևոր գործերը, ինչպես նաև լուրջ հարցերի քննարկումներն ու այն մարդկանց հետ հանդիպումները, որոնցից շատ բան է կախված։ Հնարավոր է ճիշտ չկողմնորոշվեք առաջնահերթությունների հարցում, կարող եք կարևոր բան աչքաթող անել: Մի վստահեք այն մարդկանց, որոնք բոլորովին արժանի չեն: Օրը հարմար է փոքր ուղևորություններ կատարելու, իրավիճակը փոխելու, ինչպես նաև հին ընկերների հետ հանդիպումների համար: Անկաշկանդ զրույցները, անվնաս կատակներն ու ուրախ ժամանցը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Արժե հիշել հին նախասիրությունները:
Կարիճ
Շաբաթը շատ հանգիստ կլինի։ Դժվար թե ինչ-որ բան զարմացնի կամ անհանգստացնի, զայրացնի կամ հունից հանի ձեզ: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը, շփվել հին ընկերների, ինչպես նաև այն մարդկանց հետ, ովքեր լավ գիտեն, թե ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: Հնարավոր է հետաքրքիր միջոցառման հրավեր ստանաք և լավ ժամանակ անցկացնեք։ Նոր ծանոթությունները բացառված չեն:
Հաճելի անակնկալներ և նվերներ կստանաք: Չեն բացառվում դրամական ձեռքբերումները, որոնք ճիշտ է այնքան էլ շատ չեն, բայց տեղին կլինեն:
Աղեղնավոր
Բարենպաստ և արդյունավետ շաբաթ կունենաք: Դուք կգնտեք այն խնդիրների լուծումները, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չէին տալիս: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմներին, հոգ տանեք նրանց մասին: Զգալիորեն կամրապնդվեն ընտանեկան հարաբերությունները, վերջ կդրվի տարաձայնություններին և վեճերին: Հնարավոր է, որ հենց ձեր գաղափարները միավորեն բոլորին: Դուք դուր եք գալիս մարդկանց, հեշտ եք լեզու գտնում նրանց հետ: Զարմանալի չէ, որ շատերը ցանկանում են դառնալ ձեր դաշնակիցը և առաջարկում են իրենց օգնությունը:
Այծեղջուր
Ավելի լավ է չհետաձգել բարդ գործերը: Շաբաթվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի դրանք հաղթահարել: Ձեզնից ջանքեր կպահանջվեն, որպեսզի խուսափեք թյուրիմացություններից, ավելորդ վեճերից և անիմաստ խոսակցություններից:
Բազմաթիվ հետաձգումների պատճառով չեք կարողանում սկսածը ավարտին հասցնել: Մի գերագնահատեք սեփական հնարավորությունները: Որոշ հարցեր մոտակա ժամանակահատվածում պարզապես չեն կարող լուծվել:
Ջրհոս
Շաբաթը վատը չի լինի, եթե ինքներդ չփչացնեք այն և կռվեք բոլորի հետ: Տարաձայնության առիթներ հաճախ են առաջանում: Հատկապես դժվար է լեզու գտնել այն մարդկանց հետ, ովքեր նախկինում կես բառից հասկանում էին ձեզ: Պետք է փորձեք քննարկումները վարել կառուցողական դաշտում: Դա թույլ կտա ոչ միայն խուսափել փոխադարձ վիրավորանքներից, այլ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն բոլորին: Ամենալարված պահերին օգնության կգա հումորի զգացումը։
Դուք կստիպեք շրջապատին ժպտալ, և նրանց տրամադրությունը անմիջապես կբարձրանա:
Ձուկ
Շատ հեշտությամբ եք կորցնում հոգեկան հավասարակշռությունը, հաճախ զայրանում եք մանրունքներից: Դժվար է ձեզ հետ գործ ունենալը, և շատերը նախընտրում են պարզապես հեռու մնալ։ Ձեզ ոչ միշտ է հաջողվում հասկանալ սեփական մտքերը և ձեր վատ տրամադրության համար մեղադրում եք շրջապատին: Բայց այս շաբաթ իրավիճակը կբարելավվի, եթե վերահսկեք ձեզ և ավելի լավատես լինեք: Դրանում ձեզ կօգնեն վաղեմի ծանոթները: Նրանք կհիշեցնեն ձեզ անցյալի այն իրավիճակների մասին, որոնցից արժանապատվորեն դուրս եք եկել: Կվերականգնեք սեփական ուժերի նկատմամբ հավատը: