00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնամված եղունգներ, СВД և CHANEL․ հայկական բանակում աղջիկները կարծրատիպեր են կոտրում

© Sputnik / Aram NersesyanЭксклюзивное фото девушки-снайпера ВС Армении
Эксклюзивное фото девушки-снайпера ВС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է զորամասերից մեկում, զրուցել կանանց դասակի հրամատարի և դիպուկահար աղջիկներից մեկի հետ։ Նրանք պատմել են ծառայության մանրամասների և «կանանց գաղտնիքների» մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Բարձրակրունկ կոշիկների փոխարեն՝ երկարաճիտ կոշիկներ, իսկ կարճ կիսաշրջազգեստի փոխարեն՝ զինվորական համազգեստ, բայց միայն զորամասի տարածքում։

Снайпер - Sputnik Արմենիա
Հայ և ռուս դիպուկահարները նշանառու կրակ վարելու հմտություններն են ամրապնդում

Զորամասի սահմաններից դուրս Հայաստանի Զինված ուժերի կանանց դասակի աղջիկները չեն տարբերվում իրենց քաղաքացիական ընկերուհիներից։ Վաղ առավոտյան ավտոբուսներով, տաքսիով և անձնական ավտոմեքենաներով նրանք մոտենում են զորամասին, ոմանք՝ համազգեստով, մյուսները՝ քաղաքացիական հագուստով։ Մի մարդու պես դուրս են գալիս շարահրապարակ և սպասում տղամարդ գործընկերներին։ Քայլվածքով և կեցվածքով չեն տարբերվում մյուս զինծառայողներից և միայն գլխարկի տակից երևացող դեղին, կարմիր և կապույտ վարսերն են մատնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։

© Sputnik / Aram NersesyanՀՀ ԶՈւ կին դիպուկահար. բացառիկ լուսանկար
Խնամված եղունգներ, СВД և CHANEL․ հայկական բանակում աղջիկները կարծրատիպեր են կոտրում - Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ կին դիպուկահար. բացառիկ լուսանկար

«Մազերի գույնն ինքնարտահայտման միջոց է։ Ի սկզբանե ես արգելում էի դա, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ աղջիկները չեն ցանկանում կորցնել իրենց կանացիությունը և փորձում են ավելի օրիգինալ լինել, իսկ հիմա միջանցքներով անցնում են ծիածանի գույները և հերթապահում պահակակետերում», -  Sputnik Արմենիայի թղթակցին ասաց դասակի հրամանատար Աննա N-յանը։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
«Եթե մահանամ, իմացիր, որ միշտ սիրել եմ քեզ». ապրիլյան պատերազմն ու անպատասխան նամակը

Նա վստահ է, որ իր աղջիկները տարբերվում են ոչ միայն ֆիզիոլոգիական տվյալներով, այլ նաև ճշտապահությամբ, կարգապահությամբ և բարձր մարտունակությամբ։ Նրանք սիրում են այն ամենը, ինչից երբեմն խուսափում են տղամարդիկ․ պատրաստ են ժամերով մարզվել, պաշտում են զորավարժությունները, զենք մաքրելը և երբեմն վիճում են, թե ով պետք է հավելյալ անգամ հերթապահի։ Նրանց պաշտամունքի գլխավոր առարկան զենքն է։ Ինչպես խոստովանեցին աղջիկները, սիրելի ապրանքանիշերը ոչ թե «Շանելը» կամ «Գուչին» են, այլ Դրագունովի դիպուկահար հրացանն ու Accuracy-ին (բրիտանական դիպուկահար հրացան)։ Ասում են, որ այդ զենքի «բրուտալությունից» գլուխ է պտտվում, իսկ կրակելուց հետո անջնջելի տպավորություն է մնում։

© Sputnik / Aram NersesyanՀՀ ԶՈւ կին դիպուկահար. բացառիկ լուսանկար
Խնամված եղունգներ, СВД և CHANEL․ հայկական բանակում աղջիկները կարծրատիպեր են կոտրում - Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ կին դիպուկահար. բացառիկ լուսանկար

Նրանք այնպիսի հիացմունքով ու ոգևորությամբ են պատմում զենքի, այդ հրացաններից կրակելու փորձի մասին, որ ակամա ուզում ես ինքդ էլ փորձել։ Աննա N-յանը՝ որպես հրամանատար, տարբերվում է իր պահանջկոտությամբ։ Աղջիկները խոստովանում են, որ նա ավելի խիստ է տղամարդ հրամանատարներից, բայց ավելի ուշադիր է և երբեմն «երես է տալիս» ենթականերին շոկոլադով և հերթից դուրս հերթապահելու հնարավորությամբ։

Элиза дарит цветы прохожим - Sputnik Արմենիա
Ապրել նույն արևի տակ Հայաստանում. ավելորդ քրոմոսոմի բարության ուժը

Նրա համար ամենաբարդը տղամարդկանց բացատրելն է, թե ինչու աղջիկները տրամադրություն չունեն, չէ՞ որ նրանց համար բարդ է հասկանալ կանանց գաղտնիքները։ Միաժամանակ հենց նրա պահանջով են աղջիկներին արգելել վառ դիմահարդարումն ու երկար եղունգները, թեև բարձրագույն ղեկավարությունը թույլ է տվել կանանց միամսյակի առթիվ բացառություն անել։

Դրա վկայությունը դիպուկահար Մարիաննայի գեղեցիկ մատնահարդարումն է, որն իսկույն աչքի է ընկնում։ Ժիլետով և սաղավարտով, իսկական բանակային կոշիկներով և հրացանով նրբակազմ աղջիկը հմայիչ է, հատկապես երբ ժպտում է։

Նա մասնագիտությամբ կինոռեժիսոր է, բայց ավարտելուց հետո որոշել է դառնալ զինվորական։ Խոստովանում է, որ արդեն չի պատկերացնում իր կյանքն առանց ծառայության և համազգեստի։

«Ես կմեռնեմ նախանձից, եթե քաղաքացիական անձ դառնամ և փողոցում համազգեստով աղջիկ տեսնեմ», - ասում է նա լայն ժպիտով։

Հավանաբար, որպեսզի մյուսները «մեռնեն նախանձից», նա նախընտրում է աշխատանքի գնալ համազգեստով։ Նույնիսկ դեպք է եղել, երբ բանակային տաբատով և երկարաճիտ կոշիկներով է գնացել միջոցառման՝ ուղղակի մոռանալով փոխվել։ Իսկ այն ամենը, ինչ վերաբերում է ծառայությանը, նա լավ է հիշում և անհրաժեշտության դեպքում օգնում ծառայակիցներին ու հրամանատարին։

© Sputnik / Aram NersesyanՀՀ ԶՈւ կին դիպուկահար. բացառիկ լուսանկար
Խնամված եղունգներ, СВД և CHANEL․ հայկական բանակում աղջիկները կարծրատիպեր են կոտրում - Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ կին դիպուկահար. բացառիկ լուսանկար

Խիստ հրամանատարն ըմբռնումով է մոտենում իր ենթակաների չարաճճիություններին, որովհետև ծառայությունը դրանցից չի տուժում։ Բացի այդ, նրանք արդեն դարձել են մեծ, համերաշխ ու լավ կազմակերպված ընտանիք։ Աննան երբեմն խնդրում է հոգ տանել շան մասին, երբ ամուսնու հետ գործուղման են մեկնում։

© Sputnik / Aram NersesyanՀՀ ԶՈւ կին դիպուկահար. բացառիկ լուսանկար
Խնամված եղունգներ, СВД և CHANEL․ հայկական բանակում աղջիկները կարծրատիպեր են կոտրում - Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ կին դիպուկահար. բացառիկ լուսանկար

Ի դեպ, թեև նա կոչումով ավելի բարձր է, քան ամուսինը, այդուհանդերձ ընտանիքում լիակատար հավասարություն է տիրում։ Աննան խոստովանում է, որ երբեմն ամուսնու հետ կատակով պատկերացնում են, թե ինչպես են շարք կանգնեցնելու իրենց երեխաներին՝ խոհանոցում ճաշելու գնալուց առաջ։ Իսկ եթե նա սովորականի նման խոսում է հրամանատարի տոնով, ապա ամուսինը բարձր ծիծաղում է և հիշեցնում, որ ընտանիքում գլխավորը սերն է։

Լրահոս
0