00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների երկու դիմումները ՍԴ–ն կքննի. մեկի քննությունը մերժվել է

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян перед началом судебного заседания по делу "1 марта" (16 мая 2019). Еревaн
Роберт Кочарян перед началом судебного заседания по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական դատարանը ներկայացրել է աշխատակարգային նիստում կայացված որոշումները և հայտնել, թե երբ կքննի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած դիմումները։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ուղարկած դիմումների հետ կապված աշխատակարգային որոշումներ է կայացրել։ Այս մասին հայտնում են ՍԴ–ից։

Երկու դիմումի հետ կապված ՍԴ–ն որոշել է դատաքննություն ներկայացնել, իսկ մեկ դիմումի քննությունը` մերժել։

Выступление Роберта Кочаряна во время судебного заседания по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի գործը կվերսկսվի՞. պաշտպանը միջնորդություն է ներկայացնելու

Այսպիսով, ՍԴ–ն որոշել է Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը վարույթ ընդունել և գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

Նշենք, որ 135–րդ հոդվածի 2–րդ մասը սահմանում է խափանման միջոցը կիրառելու հիմքերը` նշելով, որ դրա հիմքերից մեկն էլ` խոչընդոտելն է մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով։

Իսկ 35–րդ հոդվածը սահմանում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները։

Բացի այդ, ՍԴ–ն որոշել է Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերն ընդունել քննության, միավորել և միավորված գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

Роберт Кочарян наблюдает за выступлением адвоката Севака Торосяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սահմանադրական դատարան դիմելը բողոքարկման ենթակա ակտ չէ. Քոչարյանի ներկայացուցիչ

ՔՕ 300.1 հոդվածն էլ Սահմանադրական կարգը տապալելու մասին է սահմանում։

ՍԴ–ն, սակայն, մերժել է Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը։ ՀՀ ՔՕ 300–րդ հոդվածն իշխանությունը յուրացնելու դեպքն է սահմանում։

ՍԴ–ն Յուրի Խաչատուրովի պաշտպանի դիմումը` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժել է։

Հիշեցնենք, որ մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել էր և ուղարկվել ՍԴ:

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշել էր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Լրահոս
0