00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում զորավարժությունների թիվը չի կարող չմտահոգել Հայաստանին. Լեոնիդ Ներսիսյան

© Photo : official site of the MoD of AzerbaijanКрупномасштабные учения азербайджанской армии
Крупномасштабные учения азербайджанской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական կողմը փորձում է հետ չմնալ իր զորքերի պատրաստականությունը բարձրացնելու առումով։ Այսպես, հունիսի 17–ին Արցախում սկսվել են զորավարժություններ, հաջորդ օրը սկսվել են ՀՕՊ զորքերի մարզումներ արդեն Հայաստանի տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանը հիրավի կարող է ռեկորդակիր համարվել վերջին շաբաթներին անցկացրած զորավարժությունների թվով։ Այս ընթացքում երկու զորավարժություններ են անցկացվել, այդ թվում` Թուրքիայի հետ համատեղ։ Հունիսին մարզումներն արդեն անցկացվել են երեք անգամ, և կրկին մասնակցել են թուրքական ստորաբաժանումները։ Խոսքը «Անխախտելի եղբայրություն» զորավարժությունների մասին է, որոնք տեղի են ունեցել Նախիջևանի տարածքում։

Հունիսի կեսին կայացել են մարզումներ` ներառելով ադրբեջանական հրթիռային–հրետանային զորամասերը, որոնց ընթացքում, ի դեպ, տանկային արկերից մեկն ընկել է Գյանջայի բնակչի տան վրա։

Եվ ահա, դեռ չէին լռել համազարկերը, երբ հայտնի դարձավ հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին։ Արդյունքում մայիս–հունիսին Բաքուն անցկացրել է հինգ զորավարժություն։

Армянские военнослужащие на боевой позиции - Sputnik Արմենիա
Ժամկետային զինծառայողներին հանել առաջնագծից. Հայաստանն ավելացնում է պայմանագրայինների թիվը

Հայաստանը, իհարկե, փորձում է հետ չմնալ իր զորքերի պատրաստականությունը բարձրացնելու առումով։ Այսպես, հունիսի 17–ին զորավարժություններ են սկսվել Արցախում, իսկ հաջորդ օրը սկսվել են ՀՕՊ զորքերի մարզումներն արդեն Հայաստանի տարածքում։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով ադրբեջանական զորավարժությունների քանակը չի կարող չանհանգստացնել Հայաստանին։ Նա կարծում է, որ որքան ինտենսիվ է ընթանում ադրբեջանական ԶՈւ նախապատրաստությունը, այնքան աճում են մարտական գործողությունների վերսկսման վտանգները։ Ադրբեջանական զինվորականները զանգվածաբար նախապատրաստվում են  Թուրքիայի և ՆԱՏՕ–ի այլ երկրների զինվորական բուհերում, լուրջ դեր է խաղում նաև Թուրքիայի հետ փոխգործակցությունը անմիջականորեն զորավարժությունների ընթացքում։

Սակայն նույնիսկ դրանից հետո նրանց պատրաստվածության մակարդակը շատ չափանիշներով զիջում է հայկական ԶՈւ պրոֆեսիոնալիզմին։

2016թ–ի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ եթե ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը մարտական գործողությունների առաջին ժամերին, ընդհանուր առմամբ, կատարել է հիմնական առաջադրանքը, ապա հետագա օրերին մնացած ստորաբաժանումները դրսևորել են իրենց վատագույն կողմերը։

Тактические учения объединенных сил Вооруженных Сил Армении и России (12 октября 2018) - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է․քաղաքագետը՝ զորավարժությունների մասին

«Օրինակ, հայկական զորքերի հիմնական մասը, որը ձևավորվում է ժամկետային զինծառայողներից, զգալի ուժեղ է ադրբեջանականից։ Դա, ի դեպ, ընդունում են նաև միջազգային դիտորդները», – ասում է Ներսիսյանը։

Ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանի ԶՈւ ղեկավարությունը զգալիորեն բարելավել է առաջնագիծը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցվածության տեսանկյունից։ Դրանք ռադարներ են, հսկողության միջոցներ, գիշերային տեսանելության նորագույն սարքեր։ Ընդհանուր առմամբ՝ կառուցված է հսկելու և ծանուցելու հզոր համակարգ։

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, զուգահեռ ձեռք են բերվում սպառազինությունների և ռազմական տեխնիկայի նոր տեսակներ։ Վերջին 2-3 տարիներին Ռուսաստանից մեծ քանակությամբ զենք է գնվել։

Ներսիսյանի կարծիքով նման ռազմականացումը, պատրաստականությունը մշտապես բարձրացնելու հետ միասին, Բաքվին զսպող միակ գործոնն է։

Լրահոս
0