00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամկետային զինծառայողներին հանել առաջնագծից. Հայաստանն ավելացնում է պայմանագրայինների թիվը

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие на боевой позиции
Армянские военнослужащие на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամբողջությամբ պայմանագրային ծառայության անցնելու հնարավորություն Հայաստանում դեռ չկա, սակայն պայմանագրային զինծառայողներին «կանաչ լույս» են տալիս։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ ՊՆ–ն ուզում է ԶՈւ կազմում ավելի շատ պայմանագրային զինծառայողներ տեսնել,  և խնդիրը միայն զինվորների քանակը պահելու մեջ չէ, կարծում է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

ՀՀ ԱԺ–ն հունիսի 4-ին հավանության արժանացրեց մի օրինագիծ, որը նախատեսում է ԶՈւ պայմանագրային ծառայության անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների տարիքային շեմը բարձրացնել մինչև 40 տարեկան։

Виген Акопян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակոբյան․«Հայաստանը պաշտպանական դոկտրինից հնարավոր է անցնի հարձակվողականի»

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց փորձագետը,  բանակն ամբողջությամբ պայմանագրային ծառայողներով համալրելու կամ պայմանագրայինների թիվը գոնե մինչև 50%–ի հասցնելու խնդիր դեռ դրված չէ։

«Ամենայն հավանականությամբ, շարունակվում է վերջին տարիների քաղաքականությունը, որը միանգամից երկու հարցի լուծում է ենթադրում։ Եվ դրանցից մեկն է համալրել անմիջական վտանգ ներկայացնող մարտական դիրքերը պայմանագրային զինծառայողներով», – ասաց Հարությունովը` նշելով, որ հարցը ֆինանսական հնարավորությունների տիրույթում է։

Երկրորդը` իհարկե բանակի քանակային հարցը լուծելու փորձը։ 90-ականների ժողովրդագրական ճգնաժամը, ըստ նրա, այսօր խիստ ազդում է ԶՈւ թվաքանակի վրա։

Օրենքում փոփոխություններ կատարելը թույլ է տալիս ծառայության ներգրավել մարդկանց խմբեր, որոնք ներկա պահին  սահմանված տարիքի հետ կապված  նման հնարավորություն չունեն։

Հաշվի առնելով Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, նման փոփոխությունների ընդունումը բանակում աշխատավարձերի բարձրացման հետ մեկտեղ կարող է բավական հետաքրքիր առաջարկ դառնալ մինչև 40 տարեկան անձանց համար։

Ընդհանուր առմամբ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը փորձագետը հասունացած անհրաժեշտություն է համարում,  հատկապես նրա գրավչությունը քաղաքացիական մասնագիտությունների համեմատ բարձրացնելու հայեցակարգի շրջանակում։ Այս խնդիրը վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, սակայն այստեղ այն ավելի սուր է դրված։

Այդկերպ նոր պայմանագրային զինծառայողների ներգրավումը, Հարությունովի կարծիքով, թույլ կտա թուլացնել լարվածությունը հասարակության մեջ՝ կապված առաջնագծում 18 տարեկան ժամկետային զինծառայողների մարտական հերթապահության հետ, ինչպես նաև ընդհանուր առմամբ կբարելավի իրավիճակը քանակային տեսանկյունից։

Военный эксперт Давид Арутюнов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունով. «Թուրքիայի ակտիվությունը պայմանավորված է ՌԴ-ի հետ ունեցած հակասությամբ»

Sputnik  Արմենիայի հետ զրույցում պայմանագրային զինծառայողներից մեկն իր հերթին նշեց, որ դեռ աշխատավարձերի բարձրացման ազդեցության մասին խոսելը վաղ է, քանի որ զինվորները դեռ չեն հասցրել ստանալ այդ աշխատավարձը։

Մյուս կողմից, մեր զրուցակիցը նշում է, որ պայմանագրային ծառայության գրավչությունը խիստ կախված է ծառայության/ստորաբաժանման վայրից։

«Հասկանալի է, որ քաղաքային պայմաններում ծառայելն ավելի լավ է, այդ դեպքում մրցակցությունը մեծ է», – ասաց պայմանագրային զինծառայողը։

Մեր մյուս զրուցակիցը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ աշխատավարձերը փաստորեն կավելանան մոտ 20 հազար դրամով բոլոր պայմանագրային զինծառայողների համար։

Հարցին,  թե ինչպես դա կանդրադառնա ծառայելու ցանկություն ունեցողների քանակի վրա, նա նշեց, որ նրանց համար, ովքեր 150 հազար էին ստանում և կարողանում են փող հաշվել լրացուցիչ 20 հազարը հաստատ նշանակություն ունի։

Ինչ վերաբերում է ծառայության ընդունելու տարիքային շեմի ավելացմանը, ապա զինվորականները համոզված են, այդ տարիքում այդքան էլ շատ չեն կայուն աշխատավարձով աշխատատեղերը, այնպես որ լիովին կարելի է  հոսք ակնկալել։

Նշենք, որ 2019 թվականի մայիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուրջ 700 ժամկետային զինծառայող փոխարինվել են պայմանագրային զինծառայողներով։

Լրահոս
0