00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
8 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մատ թափ տալուց մինչև ««հրճվել» բառով հետս չխոսեք». թեժ մթնոլորտ` Քոչարյանի գործով նիստում

© Sputnik / Andranik GhazaryanВыступление адвоката Айка Алумяна на судебном заседании по делу "1 марта" (14 июня 2019). Еревaн
Выступление адвоката Айка Алумяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատավորին դուր չեկավ փաստաբանի ծիծաղը, իսկ փաստաբանին` դատավորի արձագանքը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը բավական լարված մթնոլորտում է ընթանում։

Գործով դատավոր Արմեն Դանիելյանը մի քանի նկատողություն արեց նրանց, ովքեր դատական նիստի ժամանակ խոսում էին։ Կրքերը լարվեցին նաև Քոչարյանի պաշտպանների և դատավորի միջև։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դատավորը, դիմելով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին, ասաց, թե ինչ–որ հրճվելու բա՞ն է ասում, որ Ալումյանը ծիծաղում է։

Судья Армен Даниелян наблюдает за выступлением адвоката Севака Торосяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկի միջնորդությունները կրկին մերժեց

Ալումյանի արձագանքը չուշացավ։ «Հրճվել բառն իմ նկատմամբ չկիրառեք, ես առաջին անգամ եմ ասում ու մեղմ եմ ասում այս մասին ձեզ։ Մյուս անգամ այսպես չեմ ասի, մյուս անգամ կոպիտ եմ ասելու»,–ասաց նա։

Դատավորը, նկատելով Ալումյանի վեր պարզած ցուցամատը, արձագանքեց. «Էդ ո՞ւմ վրա եք մատ թափ տալիս»։

Ալումյանն ու դատավորը սկսեցին զուգահեռ խոսել. Ալումյանն ուզում էր ինչ–որ առարկություն հայտնել, բայց դատավորը թույլ չտվեց` ասելով, որ հիմա այդ փուլը չէ։

«Դատական նիստը լարված մթնոլորտում է անցնում, 10 րոպե ընդմիջում եմ հայտարարում` կրքերը հանդարտվելու համար»,–ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկի միջնորդությունները կրկին մերժեց։

Адвокат Роберта Кочаряна - Айк Алумян перед зданием СНБ Армении (18 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի պաշտպանը Ջհանգիրյանի ասածների առնչությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն

Դանիելյանին մինչ այս էլ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությանը միացել էր նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Դանիելյանը մերժել էր բոլոր միջնորդությունները։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Լրահոս
0