00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի պաշտպանը Ջհանգիրյանի ասածների առնչությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն

© Sputnik / Andranik GhazaryanАдвокат Роберта Кочаряна - Айк Алумян перед зданием СНБ Армении (18 мая 2019). Еревaн
Адвокат Роберта Кочаряна - Айк Алумян перед зданием СНБ Армении (18 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը կարծում է, որ ՀՀ զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը 2 դատական ատյանների մասին ինֆորմացիա ունի, որին նա չպետք է տիրապետի։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատախազություն հաղորդում է ներկայացրել ենթադրյալ հանցագործության մասին՝ կապված ՀՀ զինվորական նախկին դատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունների հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ալումյանը։

«Ջհանգիրյանն իր խոսքում երեք կարևոր հանգամանք է նշել, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու առիթ է։ Դրանցից մեկն այն է, որ ըստ նրա` ՍԴ–ն ձգձգելով Քոչարյանի գործը վարույթ ընդունել` դատարաններին հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք իրենց սխալն ուղղեն։ Եթե ամեն ինչ Ջհանգիրյանի ասածի պես է, ուրեմն նախապես պլանավորված գործողությունների մասին է խոսքը»,–ասաց պաշտպանը։

Բացի այդ, Ջհանգիրյանն ասել է նաև, որ ՍԴ–ն այդ դիմումը չի քննելու։ Պաշտպանի խոսքով` նշանակում է, որ Ջհանգիրյանին հայտնի է՝ ինչ է անելու ՍԴ–ն։ Սա, պաշտպանի հավաստմամբ, տեղեկատվություն է, որին ոչ ոք չի տիրապետում։

Выступление Роберта Кочаряна во время судебного заседания по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ես դատարանների դռներ չեմ փակել` ի տարբերություն այսօրվա իրականության. Ռոբերտ Քոչարյան

Երրորդ ուշագրավ բանը, որ ասել է Ջհանգիրյանը, այն է, որ ՍԴ–ն այս կազմով այս գործը չի քննելու։ Սա էլ, պաշտպանի խոսքով, նշանակում է, որ առաջիկայում փոփոխություններ են լինելու ՍԴ կազմում։

«Ես հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն, որ հանցագործության դեպք է առկա, սակայն սա չի վկայում, որ Ջհանգիրյանն իրավախախտում է կատարել, այլ իմ հաղորդումն այն մասին է ակնարկում, որ դատարաններն արդեն որոշել են՝ ինչ անել Քոչարյանի գործի առնչությամբ։ Ջհանգիրյանը երկու դատական ատյանների մասին ինֆորմացիա ունի, որին նա չպետք է տիրապետի»,–ասաց նա։

Քոչարյանի պաշտպանը Ջհանգիրյանի հայտարարությունները որակեց «հեռու գնացող» հայտարարություններ։

Նշենք, որ Ջհանգիրյանը օրերս հարցազրույց էր տվել ԶԼՄ–ներից մեկին և անդրադարձել «Մարտի 1-ի» գործին։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշեց Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Спикер Национального собрания Арарат Мирзоян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպմանը

Մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՍԴ:

Գլխավոր դատախազությունը բողոքարկեց մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Բողոքարկումը քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Հերթական նիստը նախատեսված է հունիսի 18–ին, ժամը 16։00–ին։

Լրահոս
0