00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհահռչակ հայ ակադեմիկոսի համեստ կյանքն ու կենցաղը. կնոջ մահից հետո վերքը չի սպիանում

© Sputnik / Григорий СысоевНаучный руководитель ЛЯР ОИЯИ Юрий Оганесян после запуска циклотрона ДЦ-280 (25 марта 2019). Дубна
Научный руководитель ЛЯР ОИЯИ Юрий Оганесян после запуска циклотрона ДЦ-280 (25 марта 2019). Дубна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մեկնել է Դուբնա, որտեղ հանդիպել է այն հանճարեղ հային, ում պատվին կոչվել է Մենդելեևի աղյուսակի տարրերից մեկը։

Ակադեմիկոս Հովհաննիսյանը, իսկ նրա հետ միասին ամբողջ գիտական-արտադրական Դուբնան, վաղ է արթնանում։ Տունը, որտեղ նա ապրում է, գտնվում է Դուբնայի միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի հիմնադիրներից մեկի անվան` Ֆլերովի փողոցում։ Դուբնան գտնվում է Վոլգայի վրա. եթե դուք ձգտում եք ապրել խաղաղ և մաքուր քաղաքում և միաժամանակ հաղորդակից լինել Հովհաննիսյանի շլացնող փառքին` տեղափոխվեք Դուբնա։

Դուբնան վաղ է արթնանում, բայց, քանի որ Հովհաննիսյանը հյուրեր ուներ, նա ավելի վաղ էր արթնացել, գնացել խանութ։

Юрий Оганесян - Sputnik Արմենիա
Ապագայի ատոմային էներգետիկայի հայ «կնքահայրը», կամ Մենդելեևի քիմիական աղյուսակում հայտնվածը

Բուխարու վերևում դրված է նրա` ողբերգական պայմաններում մահացած կնոջ դիմանկարը, պատերին թոռների լուսանկարն են, պատի մոտ՝ Երևանից բերված անտիկվար բուֆետը, որի դարակներին շարված են այդ տարիների բաժակներ։ Շուտով դրանք դրվելու են սեղանին և ի պատասխան «բարի լույս չասե՞նք» առաջարկին, միահամուռ լցվելու են։

Ավելի վաղ ես արդեն եղել էի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայում, բայց ասել, որ այն ինչ տեսել, յուրացրել եմ, չափազանցություն կլինի։

Մենդելեևի պարբերական աղյուսակում 118-րդ համարի տակ նշված է Յուրի Հովհաննիսյանի կողմից բացահայտված և նրա անունով կոչված հայտնի Og-ը («Օգանեսոն»)։

Մենդելեևի աղյուսակը, ինչպես բացատրել են ինձ, ամբողջ քաղաքակրթության ձեռքբերումն է, դրանում առկա է քիմիական տարրերի բացահայտման պատմությունը, որոնք արտացոլում են հասարակության զարգացման մակարդակը։

Իսկ ինչո՞ւ պետք է լրացնել Մենդելեևի պարբերական աղյուսակը։

«Այն լրացնելը շատ կարևոր է, որովհետև մենք զգում ենք, որ արդեն մոտ ենք այն օրվան, երբ կանոնը սկսվում է փոխվել, ընդ որում` փոխվել շատ արագ», - ասում է ակադեմիկոս Հովհաննիսյանը։

Արտադրական բազայի մասին

Անցած տարվա դեկտեմբերին Դուբնայում գործարկվել է նոր արագացուցիչ, ստացվել արագացված ծանր իոնների առաջին փունջը։ Գիտնականները խնդիր են լուծում․ավելացնել փորձերի զգայունակությունը տասնյակ, միգուցե, հարյուր անգամ։

© Sputnik / А. Князев / Անցնել մեդիապահոցԱկադեմիկոսներ Յուրի Հովհաննիսյանն ու Գեորգի Ֆլերովը
Աշխարհահռչակ հայ ակադեմիկոսի համեստ կյանքն ու կենցաղը. կնոջ մահից հետո վերքը չի սպիանում - Sputnik Արմենիա
Ակադեմիկոսներ Յուրի Հովհաննիսյանն ու Գեորգի Ֆլերովը

Ինչպիսի զգացողություններ ես ունենում, երբ գտնվում են ճառագայթման աղբյուրի կողքին

Նյարդային։ Հատկապես, երբ քեզ մոտենում է սպիտակ հագուստով մարդ և քաղաքավարի խնդրում մի քիչ հեռու կանգնել։ Առավել ևս, աղմկահարույց «Չեռնոբիլ» հեռուստասերիալից հետո։

Հայերի հայտնագործություններն ընդգրկվել են ռուսական 10 լավագույն ձեռքբերումների ցանկում

Ի դեպ։ Դուբնայի հարգարժան գիտական այրերից ոչ ոք (ներառյալ` Յուրի Հովհաննիսյանը) սերիալը չէր տեսել։ Ոչ սնոբիզմի պատճառով․ինչպես և ինչու են պատահում չեռնոբիլները` նրանք առանց այդ էլ լավ գիտեն (օրինակ` ակադեմիկոս Լեգասովից շատ ժամանակ չի պահանջվել՝ հասկանալու համար, թե ինչու է պայթել ռեակտորը)։

Հարգանքի մասին

Հովհաննիսյանին Դուբնայում բոլորը գիտեն, և գրեթե բոլորին, ովքեր Դուբնայում են, գիտի նա։ Բարիդրացիական հարաբերությունները կառուցված են փոխադարձության վրա․ համաշխարհային մեծությունը ոչ մի բանով չի առանձնանում հասարակ քաղաքացիներից, նրանք էլ, լավ իմանալով՝ ում հետ գործ ունեն, ուրախ են ընդունել դա։ Անզեն աչքով է երևում։

Академик Алексей Сисакян - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Սիսակյանի Տիեզերքի ողբերգությունը. ի՞նչ չհասցրեց անել հայ մեծ ֆիզիկոսը

Ճիշտ է` ժամանակին ոմանք այլ ընկալում ունեին։ Օրինակ`շուկայի վաճառողները որոշել էին, որ «ակադեմիկոսը» ոչ թե գիտական կոչում է, այլ քրեական հեղինակության մականուն։ Մոլորությունը ցրվել է, հարգանքը՝ ամրապնդվել։

Հովհաննիսյանի մասին՝ գիտական լրագրող Գրիգորի Տարասևիչից

«Մի ֆիզիկոս կա Դուբնայից։ Տիտղոսակիր, նշանավոր, լուրեր են պտտվում, որ մի քիչ էլ ու Նոբելյան մրցանակ կտան։ Նման կոչումներով մարդուն նույնիսկ կոպտությունը ներելի կլինի։ Բայց նա, հակառակը, շատ քաղաքավարի է։ Իսկ երբ հարցնում են նրա աշխատանքների կիրառական ասպեկտի մասին, նա ոչ թե քաղաքավարի է դառնում, այլ կարծես սկսում է արդարանալ»։

Յուրի Հովհաննիսյանի տան մասին Դուբնայում

Տունը նման է Նիկոլինյան լեռան վրա գտնվող ակադեմիկոսների գյուղի տներին, որտեղ նույնպես ապրել են մեծերը և երեքմետրանոց պարիսպների բացակայությունից չեն սրտնեղել։ Փայտյա ցանկապատ, փոքր այգի, երկհարկանի քոթեջ, ամեն ինչ հասարակ, ամեն ինչ ձեռքի տակ։ Այն շատ հյուրերի է հյուրընկալել․լավ կերել են (բակում մանղալ կա), խմել, քեֆ-ուրախություն արել։

Մենդելեևի աղյուսակում իր անունով տարր ունեցող հայ գիտնականը՝ նախարարին հյուր

Հյուրասենյակի դռան վրա այսօր ցուցանակ կա՝ «Դուռը կամաց փակել»։ Իհարկե, դուռը կարելի է սարքել, մանրահատակը փոխել, որպեսզի չճռճռա ոտքերի տակ։

Կնոջ՝ Իրինա Լևոնովնայի մահից հետո տանն ամեն ինչ մնում է այնպես, ինչպես եղել է նրա օրոք, բայց դրանից ցավը չի մեղմանում։

Լրահոս
0