00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսեյ Սիսակյանի Տիեզերքի ողբերգությունը. ի՞նչ չհասցրեց անել հայ մեծ ֆիզիկոսը

© Объединенный институт ядерных исследований / Անցնել մեդիապահոցАкадемик Алексей Сисакян
Академик Алексей Сисакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիեզերական կենսաբանության հիմնադիրներից մեկը` կենսաքիմիկոս Նորայր Սիսակյանը, պրակտիկ նշանակություն ունեցող կարևոր աշխատություններից բացի, շատ ժամանակ է հատկացրել որդու դաստիարակությանը։ Նաև հոր ջանքերի շնորհիվ է, որ Ալեքսեյ Սիսակյանն աշխարհահռչակ գիտնական է դարձել։

Ալեքսեյ Սիսակյանը չընտրեց հոր գիտական ճանապարհը. կա՛մ կենսաքիմիան չգրավեց նրան, կա՛մ հայրը չպնդեց, որ որդին նույն գործով զբաղվի։ Փոխարենը նրան գրավեց ֆիզիկան։ Այնքան գրավեց, որ 26 տարեկանում ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը` 1970 թվականին նա թեկնածուական ատենախոսություն պաշտպանեց։ Անվանումը չենք նշում, որովհետև ոչ մասնագետների համար շատ բարդ է, բայց հավատացեք, որ այն ժամանակվա համար թեման իսկապես արդիական էր ու հեռանկարային։ Ինչո՞ւ ոչ, նաև այս ժամանակների համար։

Հետագայում հինգ ակադեմիաների (այդ թվում` հայկականի) իսկական անդամ ու ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանը ստաժ անցնող հետազոտողի դերում երկար չմնաց։ Թեև նա կյանքի այդ շրջանը կարևորագույն փուլ էր համարում, որովհետև կարողացավ ֆիզիկայի բազմաթիվ ուղղություններից ընտրել այն, որտեղ իր ներդրումն ամենամեծը կլիներ։

Норайр Мартиросович Сисакян - Sputnik Արմենիա
Նորայր Սիսակյանի տիեզերական բժշկությունը, կամ ինչպես է նա օգնել Յուրի Գագարինին

Եթե հակիրճ, ապա հիմնական ուղղությունները դարձան տարրական մասնիկների ֆիզիկան, դաշտի քվանտային տեսությունն ու բարձր ջերմաստիճանի և խտությունների պայմաններում ուժեղ փոխներգործությունների ֆիզիկան։ Սիսակյանը Դուբնայում մի շարք նախագծերի նախաձեռնող դարձավ։ Մասնավորապես` նրա մտահղացմամբ իրականացան NICA միջուկային արագացուցչի ստեղծման աշխատանքները։ Գիտնականների ուշադրության կենտրոնում միջուկային մատերիայի կրիտիկական երևույթներն էին։

Բացի այդ, Սիսակյանն ակտիվ մասնակցություն ունեցավ Մեծ ադրոնային կոլայդերի ստեղծմանը։ Նա երազում էր նաև այլ հսկայի` 30 կիլոմետրանոց գծաձև կոլայդերի մասին։ Նրա մտահղացմամբ, այն պետք է կառուցվեր հենց Դուբնայում։ Դեռ մի քանի տասնյակ տարի առաջ Սիսակյանին հանգիստ չէր տալիս Տիեզերքի «սև մատերիայի» գաղտնիքը, որը մինչև հիմա էլ տիեզերական ֆիզիկայի կարևորագույն հարցերից է։

1989 թվականին Սիսակյանը դարձավ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 8 տարի անց` ինստիտուտի ղեկավար. աշխարհի 18 պետություն անդամակցում են այդ կառույցին, այդ պատճառով էր «միացյալ» է կոչվում։ Բացահայտվեց նաև գիտնականի կազմակերպչական ջիղը։

Ինստիտուտը գրեթե հիմնադրման օրվանից (1959 թվական) աշխարհի ամենահեղինակավոր գիտական կենտրոններից է դարձել։ Սիսակյանն այդ հեղինակությունը չի կորցրել, հակառակը` ավելացրել է, և այսօր այնտեղ ֆունդամենտալ գիտական հետազոտությունները (տեսական ու փորձառական) պարտադիր համադրվում են նորագույն տեխնոլոգիաների մշակման ու կիրառման և տեսական նվաճումների կիրառական օգտագործման հետ։

член-корреспондент Академии наук СССР Сергей Мергелян - Sputnik Արմենիա
Ովքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան

Այնտեղ` Դուբնայում, ՄՀՄԻ-ի ներսում` Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ ու անմիջական մասնակցությամբ, Մենդելեևի պարբերական աղյուսակի հինգ նոր տարր է բացահայտվել, իսկ 2010 թվականին վեցերորդն է սինթեզվել։ Այս մասին ինստիտուտի տնօրեն Սիսակյանն ու փորձի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը հանդիսավոր հայտնեցին ապրիլի 7-ին։

Բացահայտումներ ու խոշոր հետազոտություններ շատ կային, բայց երեք շաբաթ անց Սիսակյանը կյանքից հեռացավ։ Պատճառը սրտի կաթվածն էր։ Մահացավ Կիպրոսում, որտեղ ընտանիքի հետ հանգստանալու էր մեկնել։ Նա էլ հոր պես չափազանց կարճ կյանք ունեցավ։

Ոմանք կասեն` գենետիկա, ժառանգականություն։ Մյուսները վատ առողջության պատճառ կնշեն 1986 թվականին ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը։ Սիսակյանների մոսկովյան բնակարանում սպանել էին նրա 16 տարեկան դստերը` Անյային։ Ասում են` նա այդպես էր չկարողացավ հաշտվել այդ կորստի հետ։ Եվ միայն սիրելի աշխատանքը թույլ չտվեց, որ ընկճվի։

Պրոֆեսոր Ալեքսեյ Սիսակյանը մշտապես զբաղվում էր ՄՀՄԻ-ի ու Հայաստանի գիտական տարբեր կենտրոնների հետ համագործակցելու հարցերով։ Նա կազմակերպում ու հենց ինքն էլ մասնակցում էր բազում գիտաժողովների, սիմպոզիումների ու գիտական այլ միջոցառումների։ Այսօր Երևանի ֆիզիկայի ինստիտուտում ու պետական համալսարանում աշխատում են ֆիզիկոսներ, տեսաբաններ ու փորձարարներ, որոնք մեծ մասամբ Սիսակյանի ջանքերով են կարողացել վերապատրաստում անցնել ՄՀՄԻ-ում, հետո գիտության թեկնածուներ ու դոկտորներ են դարձել։

Գիտությունից բացի, նրան հետաքրքրում էր նաև պոեզիան։ Ալեքսեյ Սիսակյանը հրաշալի բանաստեղծությունների մի քանի ժողովածու ունի։ Ճիշտ է`Սիսակյանն անվանի բանաստեղծների շարքը չի դասվել, բայց դեռևս կյանքի օրոք եղել է մոլորակի ուժեղագույն գիտնականներից մեկը։

…Ակադեմիկոսի ընկերները հիշում են, թե ինչպես է Սիսակյանն այցելել Խոր Վիրապ, հիացել տեսարանով ու հարցրել` հնարավո՞ր է ինձ էլ տեղ հատկացնեք մոտակայքում գտնվող փոքր գերեզմանատանը։

«Այստեղ եմ ուզում», — ասել է նա այն ժամանակ։ «Այստեղ» չստացվեց, նրան կարելի է այցելել Տրոեկուրովյան գերեզմանատանը, որը գտնվում է Մոսկվայում։

Լրահոս
0