00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապագայի ատոմային էներգետիկայի հայ «կնքահայրը», կամ Մենդելեևի քիմիական աղյուսակում հայտնվածը

© Sputnik / Александр Уткин / Անցնել մեդիապահոցЮрий Оганесян
Юрий Оганесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաճախ չէ, որ գիտնականին, միջուկային ֆիզիկոսին բախտ է վիճակվում Մենդելեևի չորս ծանր տարրի բացահայտման համահեղինակ դառնալ։ Ավելի հազվադեպ է լինում, որ այդ տարրերից մեկը դեռ գիտնականի կյանքի օրոք նրա անունով կոչվի։ Պատմության մեջ երկու մարդ են այդ պատվին արժանացել՝ Գլենն Սիբորգը ու Յուրի Հովհաննիսյանը։

«Օգանեսոն» կամ Og նշան․պարբերական աղյուսակի 118-րդ վանդակը հիմա այսպիսի տեսք ունի։ Սկզբում նախատեսվում էր տարրն անվանել «օգանեսի», սակայն ընտրվեց «օն» վերջածանցը, քանի որ նոր տարրը նման էր իներտ գազերին, իսկ դրանք կոչվում են «արգոն», «նեոն» և այլն։

118-րդ համարից հետո աղյուսակը չդադարեց համալերվել, թեև ամեն անգամ ավելի դժվար էր բացահայտումներ անել։ Բանն այն է, որ 100-ից ավելի համար ունեցող տարրերի իզոտոպները միլիվայրկյանից ավելի չեն ապրում, ու հիմք կա ենթադրելու, որ դա բնության օրենք է․ որքան մեծ է տարրի համարն, այնքան ավելի կարճ է նրա կյանքը։

Усадьба Алтуфьево в районе Лианозово г.Москвы - Sputnik Արմենիա
Ամենահարուստ հայկական տոհմը 19-րդ դարի Ռուսաստանում. սև ձկնկիթն ու սև նավթը՝ նրանց ճակատագրում

Պատկերացնում եմ՝ ինչպիսի դեմք են ընդունում վերջին պարբերությունը կարդացող գիտնականները․ շատ լավ գիտակցում եմ, որ ներկայացրածս բացատրությունը «մանկական» է, բայց ինձ՝ սկսնակիս, այդպես գոնե հասկանալի է, իմաստն էլ ճիշտ է փոխանցված։

Սակայն անցնենք Յուրի Հովհաննիսյանին։ Դուբնայի հայտնի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որը որոշ ժամանակ ղեկավարում էր ակադեմիկոս Ակեքսեյ Սիսակյանը, աշխարհով մեկ հայտնի դարձավ իր հետազոտություններով ու հայտնագործություններով։ Ինստիտուտում Սիսակյանի հետ ուս ուսի աշխատում էր նաև Յուրի Հովհաննիսյանը։

Ակադեմիոկս Հովհաննիսյանը, որը Գ. Ն. Ֆլյումրովի անվան Միջուկային Հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր, ընդգծում էր, որ նոր բացահայտած տարրերի կիրառական նշանակության մասին խոսք անգամ չի կարող լինել՝ դա իսկական ֆունդամենտալ գիտություն է։ Սակայն առանց դրա ոչ մի կիրառական մշակում չի կարող լինել։

Памятник легендарной футбольной команде Арарат 73 - Sputnik Արմենիա
«Արարատի» լեգենդ Պողոսյանը. կոտրել են ոտքը, քիթը, իսկ նա մարզչին ուղարկել է գրողի ծոցն ու հեռացել

Իսկ այն ժամանակը, երբ սկսեցին հաջողությամբ ավարտված հետազոտությունները՝ 2000-ականների սկիզբը, Հովհաննիսյանի խոսքով, տեսական գիտության համար տրամադրող չէին։ Աշխատավարձներն էին ուշացնում, էլեկտրաէներգիայի օգտագործման սահմանափակումներ էին դրվում և այլ տեսակի ճնշումներ էին կիրառում։ Այն ժամանակ գիտնականները որոշել էին զգալիորեն կրճատել ուսումնասիրությունների դաշտը, ընտրել մեկ կարևոր խնդիր ու բոլոր ուժերն ուղղել դրա լուծմանը։ Ժամանակը ցույց էր տվել, որ միայն այդպիսի ռազմավարությունը կարող է հաջողությամբ ավարտվել գիտության համար այդ բարդ ժամանակաշրջանում։

Երբ ամեն ինչ ստացվեց, գիտնականների հավատը չէր գալիս։ Հետո՝ 2007-ին, նոր փորձեր անցկացվեցին, նոր բարդ պայմաններ էին առաջացնում, որպեսզի, եթե իրենք իրենց հերքեն, ապա անեն դա զգալիորեն, կոպիտ ու ակնառու։ Ու կրկին ստացվեց։ Հիմա հավատացին, տարիներով մշակում էին ամեն ինչ այնպես, որ հայտնագործությունն ըստ բոլոր կանոնների ներկայացնեն։ Իսկ ճանաչումը։ Ծափահարությունները, մրցանակները, պարգևներն ու կոչումները հետո եղան։ Եվ մի՞թե կարող է մրցանակը ստանալու ուրախությունը համեմատվել նոր գիտական հայտնագործություն անելու հետ։

Նաև՝ Յուրի Հովհաննիսյանի նման գիտնականները մրցանակների համար չեն աշխատում։ Եթե մրցանակների ու կոչումների համար աշխատեին, հայտնագործություններ ընդհանրապես չէին լինի։

Памятник тифлисскому меценату Александру Манташеву - Sputnik Արմենիա
Մանթաշյանցը, որին ճանաչում էր Ռոտշիլդը. նա եկեղեցի կառուցեց այնտեղ, որտեղ ամենաշատ մեղքերն էր գործել

Հարցազրույցներից մեկում Հովհաննիսյանը պարզաբանել է՝ «Գիտությունը որպես այդպիսին եղել է, կա ու կլինի։ Դրա հիմքում մարդու էության հիմնական գծերից մեկն է՝ հետաքրքրասիրությունը, որը միշտ ստիպել է մարդկանց հետաքրքրվել՝ ինչպես է կառուցված շրջապատող աշխարհը։ Դրա համար գիտությունը կենդանի սկիզբ ունի։ Հիշենք միջին դարերը․ ժանտախտներ, պատերազմներ, ինկվիզիցիա, տարատեսակ աղետներ։ Բայց հիշենք նաև համալսարանները, որոնք մեզ են հասցրել գիտության հիմունքները։ Մարդիկ ընդունակ են լինելու գիտությամբ զբաղվել՝ չնայած կյանքի դժվարություններին։

Թեև տարբեր դարաշրջաններում տարբեր է եղել։ Օրինակ` ինչո՞վ կարելի է բացատրել այն, որ գիտությունը ծաղկունք էր ապրում հենց ինկվիզիցիայի ժամանակ, երբ մարդկանց վառում էին իրենց գիտական գաղափարների համար»։

Յուրի Հովհաննիսյանի պարգևներն անհամար են՝ խորհրդային, հայկական, ռուսական։ Հեղինակավոր միջազգային մրցանակներ, ԽՍՀՄ ու Ռուսաստանի պետական մրցանակներ, մեդալներ, գիտական կոչումներ։ Միայն թե համոզված եմ, որ նրա համար իր կյանքի ամենամեծ պարգևն այն տարրն էր՝ «օգանեսոնը»։

Միջազգային էներգետիկ մրցանակաբաշխության մամուլի ծառայության զեկույցում ակադեմիկոսի մասին ասվում էր․«ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը Մենդելեևի աղյուսակում մի շարք նոր գերծանր տարրեր է բացահայտել։ Հետագայում այդ տարրերի հիման վրա կարող է սկզբունքային նոր ատոմային էներգետիկա կառուցվել, որը չի լինի այդքան վտանգավոր, որքան ավանդականը, այդ քանակությամբ վտանգավոր թափոն չի ունենա։ Հնարավոր է՝ այդպիսով լուծվեն մոլորակի էներգետիկ խնդիրները»։

Դա համաշխարհային գիտության մեջ հատուկ վաստակի նշան է, որին արժանանում են ոչ թե շքանշանների հետևից ընկնողները, այլ նրանք, ում համար կյանքն ու գիտությունը նույն բանն է։ Գիտնականները կհասկանան։

 

Լրահոս
0