00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակերեսային լուծումներն էլ ավելի կխճճեն վիճակը. մասնագետը`աղմկահարույց օրինագծի մասին

© Sputnik / Asatur YesayantsПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախօրեին բավականին արձագանքներ եղան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված իշխանության ներկայացուցչին խոչընդոտելը և վիրավորելը:

Հեղինակը հունիսի 13-ին հետ է վերցրել նախագիծը: Բայց հարցեր մնացել են: Խնդրի վերաբերյալ Sputnik Արմենիայի թղթակից Արմեն Հակոբյանը զրուցել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

-Պարոն Դանիելյան, ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել էր մի օրինագիծ, ըստ որի իշխանության ներկայացուցչին՝ նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված, հրապարակայնորեն վիրավորելը պետք է առաջացնի քրեական պատասխանատվություն: Կարո՞ղ է այսպիսի նախաձեռնությունը արդարացված համարվել:

-Կարողացա ընթերցել միայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, քանի որ պաշտոնական կայքում միայն դա էր: Մեղմ ասած՝ տպավորված չեմ:

Армен Хачатрян - Sputnik Արմենիա
Գոնե հասկանո՞ւմ եք` ինչ եք անում… «Իմ քայլի» պատգամավորը «չդիմացավ առերեսմանը»

Անձի արժանապատվության և արտահայտվելու ազատության մրցակցությունը չափազանց բարդ իրավական խնդիր է: Այս պարագայում հատվածական և մակերեսային լուծումներն էլ ավելի կխճողեն առանց այդ էլ՝ համակարգվածությունից զուրկ իրավական կարգավորումները: Ընդհանրապես, օրենքի առջև ընդհանուր հավասարության սկզբունքը չի կարող թույլատրելի համարել որևէ խտրական վերաբերմունք: Իհարկե, կա մի նուրբ պահ՝ տվյալ դեպքում խոսքն իշխանության ներկայացուցչի մասին է, ում նկատմամբ վիրավորանքի օբյեկտը ոչ միայն անձի արժանապատվությունն է, այլև՝ կառավարման հանրային իշխանությունը: Սակայն սա բնավ չի նշանակում, որ միայն այս հիմքով հանրային իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար, անգամ, եթե այն ուղեկցվել է վերջինիս ծառայողական պարտականությունների կատարմամբ, կարող է քրեական պատասխանատվություն սահմանվել՝ անտեսելով մասնավոր անձանց: 

Բոլորի աշխատավարձից նույն հարկը կպահվի. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Այսպիսով, սա կարող է իրավաչափ համարվել, եթե մասնավոր անձին վիրավորելը ևս գնահատվի որպես քրեական պատասխանատվության հիմք, ինչի արդյունքում կունենանք մի իրավակարգավորում, երբ իշխանության ներկայացուցչին վիրավորելը պարզապես կհանգեցնի համեմատաբար խիստ քրեական պատասխանատվության, եթե այն կապված կլինի նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Որոշ երկրներում պաշտոնյային վիրավորանք հասցնելու համար անվերապահորեն քրեական պատասխանատվություն է սահմանված միայն բացառիկ կարգավիճակ ունեցող բարձրաստիճան անձանց դեպքում, օրինակ՝ Գերմանիայում այդպիսին է ճանաչված այդ երկրի նախագահը:

-Բայց չէ՞ որ մենք վաղուց հրաժարվել ենք մասնավոր անձանց պարագայում զրպարտության և վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից:

-Ըստ էության, մեր երկրում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումը մեծագույն սխալ էր: Ինքս դեմ եմ եղել այդ նախաձեռնությանը։ Այդ նախաձեռնությամբ հանդես եկավ ոչ թե կառավարությունը, այլ խորհրդարանի պատգամավորներից մեկը: Օրինագծի համակիրներն էին նաև միջազգային կառույցները և բոլոր եվրոպական երկրների դեսպանները, որոնք պաշտոնապես դիմել էին իշխանություններին՝ մտահոգություն հայտնելով իբր՝ խոսքի ազատության սահմանափակման տեսանկյունից քրեական հետապնդման հնարավոր դրսևորումների առնչությամբ: 

Вице-спикер парламента Армении Лена Назарян и руководитель фракции Мой Шаг Лилит Макинц на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» տեղյակ չի եղել Արմեն Խաչատրյանի սկանդալային նախագծի մասին. «Ժողովուրդ»

Նկատենք, որ դիմել էին այն երկրների դեսպանները, որոնց երկրներում գործում էր վիրավորանքի ու զրպարտության համար քրեական պատասխանատվությունը։ Այս պաշտոնյաները համարժեք պատկերացում չունեին նաև մեր երկրի իրավական համակարգի նրբությունների մասին, իրենց թվում էր, որ ապաքրեականացումը կհանգեցնի խոսքի ազատության պաշտպանությանը, ողջունում էին իրենց «հաղթանակը», մինչդեռ՝ արդյունքում դատարանները ողողվեցին լրատվության միջոցների նկատմամբ տարաբնույթ քաղհայցերով, որոնց բավարարման դեպքում, իսկ շատերը բավարարվում էին, լրատվության միջոցները կանգնում էին «քաղաքակիրթ» մեթոդաբանությամբ իրականացվող գործընթացից բխող լրջագույն ֆինանսական խնդիրների առջև:

-Օրինագծի հեղինակը փորձել է որպես հիմնավորում հղումներ անել միջազգային փորձին, այդ թվում՝ եվրոպական մի շարք երկրների քրեական օրենսդրությանը:

-Այս դեպքում, թերևս, առկա է անտեղյակություն: Նախ`կարիք չկար հղում անել ՌԴ-ի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և այլ հետխորհրդային երկրների վրա, քանզի այդ երկրներում դեռևս պահպանված է վիրավորանքի կամ առնվազն զրպարտության համար քրեական պատասխանատվությունը: Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա անտեսվել է, որ այդ երկրներում ոչ թե վիրավորանքի, այլ ցանկացած այլ արարքի համար պարզապես չի գործում վարչական պատասխանատվության ինստիտուտը, այդ երկրներում գոյություն չունի «վարչական զանցանք» երևույթը, քանզի դրանց քրեական օրենսդրությամբ բոլոր հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումները բաժանված են երկու մեծ խմբի՝ քրեական զանցանքներ և քրեական հանցագործություններ: Մեր երկրի իրավական համակարգը բոլորովին այլ է, դրանում բացակայում են քրեական զանցանքները, որոնց փոխարինում են վարչական զանցանքները:

© Photo : Mane Ananyan Գևորգ Դանիելյան
Մակերեսային լուծումներն էլ ավելի կխճճեն վիճակը. մասնագետը`աղմկահարույց օրինագծի մասին - Sputnik Արմենիա
Գևորգ Դանիելյան

Ցավոք, միջազգային փորձի վրա հղումներ անելիս և վերլուծություններ իրականացելիս, մենք հաճախ ենք անտեսում վերը նշված բնույթի պարզագույն նրբությունները:

-Դուք բացառո՞ւմ եք իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու համար քրեական պատասխանատվության անհրաժեշտությունն ու հիմնավորվածությունը:

-Չեմ բացառում, սակայն անհրաժեշտ պայմաններից եմ համարում ինչպես վիրավորանքի և զրպարտության համար ընդհանրապես քրեական պատասխանատվության վերականգնումը՝ պայմանով, որ այն գործի միայն մասնավոր մեղադրանքի պարագայում(այսինքն`քաղաքացիների բողոքի հիման վրա–թղթ.), այնպես էլ կարևորում եմ, որպեսզի վիրավորանքը առաջացնի քրեական պատասխանատվություն, եթե այն կապված կլինի պաշտոնյայի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Խորհրդարանը հավանություն տվեց ցեմենտի տուրքի մասին աղմկահարույց օրենքին

Հավելեմ, որ խիստ խնդրահարույց եմ համարում, այսպես կոչված, «Օրենք չիմանալը չի ազատում պատասխանատվությունից» սկզբունքը, իմ համոզմամբ, անձը կարող է կրել պատասխանատվություն միայն այն դեպքում, երբ գիտակցում է իր կողմից կատարվող արարքի հակաիրավական բնույթը:       

Լրահոս
0