00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայերը տեղ են գնում երթուղայինով». ռեալիթի շոու, որը ծիծաղելի կլիներ, եթե իրական չլիներ

© Sputnik / Aram NersesyanМаршрутное такси
Маршрутное такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լրահոսն ու Ֆեյսբուքը «մարշրուտկա» են նստել: Պայմանական ասած՝ 46 համարի «Գազելը»: Վարորդի անունը Ռուստամ էր, վարորդական վկայականն էլ՝ միկրոավտոբուս վարելուն անհամապատասխան: Ծխելը, ամեն դեպքում, վնաս է: Իսկ հասարակական տրանսպորտի վարորդների դեպքում արգելված: Ու վարորդը հրաժարական տվեց, ավելի ճիշտ՝ գործից հանեցին…

Հասարակությունը պետք է որ գոհ լինի: Բայց դա էլ այդպես չէ: Կեսը վարորդին էր պաշտպանում, թե նման ճանապարհներին ու պայմաններում ոնց չծխի, հետո արդեն, թե՝ էդ էիք ուզո՞ւմ, խեղճ մարդը գործազուրկ դարձավ (չարժե շատ անհանգստանալ, քանզի նա մի կարճ ժամանակ անց մեկ ուրիշ «Գազելի» ղեկին կնստի): Մյուս կեսը պաշտպանում էր ահազանգած ու աղմկահարույց, լրահոսի հիթ դարձած տեսագրության հեղինակ կնոջը՝ Անիին: Մեկ այլ խումբ, ընդհանրապես, անարգանքի սյանն էր գամում մյուս ուղևորներին ու նկարող կնոջն սպառնացողներին: Կային մեկնաբանողներին մեղադրող-սպառնացողներ: Մի խոսքով՝ պատրաստի սերիալ՝ «Մի խումբ հայեր տեղ են գնում երթուղայինով»: Ու առհասարակ, զարմանալի է, որ դեռ ոչ մեկի մտքով չի անցել նման ռեալիթի շոու նկարել:

Никол Пашинян, Тигран Авинян и Рубен Рубинян во время митинга на площади Республики (18 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աբովյան. «ժողովրդավարության հաղթանա՞կ», «արժանապատիվների պարտությու՞ն», թե՞ հոգեվարք

Իսկ առհասարակ, այդ մանր ու, ինչպես ոստիկանական ամփոփագրերում են նշում՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած միջադեպն ուշադրություն գրավեց որպես երկրի ու հասարակության միկրոմոդել, եթե կուզեք՝ մանրակերտ: Սա է՝ մեր «ուրախ», ծխեցված, աղմկոտ, ջղային, նաև՝ բուրավետ «Հայաստան» երթուղայինը, որտեղ վարորդին դիտողություն անելը վերածվում է համընդհանուր շիլաշփոթի և իրարուտոցու:

Դիտում եմ երեկ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, երբ կինը պահանջում է վարորդին չծխել երթուղային տաքսու մեջ: Ի տարբերություն շատերի՝ տեսանյութը դիտում եմ առանց ապշելու, թե ինչպես են մյուս կանայք վիրավորում իր իրավունքները, առողջությունն ու ի վերջո, հասարակական կարգը պաշտպանել փորձող կնոջը, չեմ ապշում հրապարակված տեսանյութի ներքևում գրված էլ ավելի վիրավորական մեկնաբանություններից: Չեմ ապշում նաև իր իրավունքները պաշտպանող կնոջ ոչ կոռեկտ խոսելաոճից։

Քայլելով, հրապարակում բղավելով, շերեփներն իրար խփելով, գործադուլ անելով, խանութում, շուկայում, շքամուտքում, «բեսետկայում» քաղաքական «խորիմաստ» վերլուծություններ անելով կիրթ, գրագետ, իրեն ու շրջապատին հարգող քաղաքացի չեն դառնում: Կիրթ քաղաքացին խմբակային չիմաստավորված, չտրամաբանված, չմտածված, «հենց այնպեսի համար», բնազդով չի գործում, կիրթ քաղաքացին ինքնուրույն է որոշում կայացնում՝ հասկանալով, որ իր իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են մյուս քաղաքացու իրավունքները:

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սև «բաբըչկա», ծաղկավոր վարտիք. հեղափոխական դրես-կո՞դ, թե՞ նորաձև թրենդ վարչապետից

Ես չեմ զարմանում երթուղային տաքսում տեղի ունեցած միջադեպից, որովհետև սեփական մաշկի վրա եմ զգացել «էս երիտասարդներն իրենց լրիվ կորցրել են, փչացել են, հարգանք չկա․․․» կյանքի ընկալումն իրենց համար հեշտացնող փիլիսոփայություն ունեցող կանանց խեթ հայացքներն ու «նայում եմ, բայց չեմ տեսնում, լսում եմ, բայց լավ չի լսվում» հոգեբանությամբ տղամարդկանց վերաբերմունքը, երբ համարձակվել եմ հասարակական վայրում լինել քաղաքացի կամ պարզապես մարդ։

Երբ տոպրակները ձեռքիցս կախված, իսկ ես էլ՝ ավտոբուսի բռնակից, ոտքերն իրարից պատվավոր հեռավորությամբ դրած, նստարանին բազմած ու դեմքով պատուհանի ապակու մեջ ընկղմված, ինձ տարեկից երիտասարդին խնդրել եմ, որ իր տեղը զիջի հղի կնոջը, կամ իրար կողքի առոք-փառոք նստած դպրոցական երեխաներին խնդրել եմ «նեղ անել, տեղ անել» դողացող ոտքերով, դժվարությամբ ավտոբուս բարձրացած տատիկի համար: Ի դեպ, այդ անգամ մի քանի կանգառ հետո, երբ տատիկն իջավ, հետևի նստարանից լսվեց թերևս նրանց մոր ահարկու ձայնը՝ «Մի հատ հանգիստ ու ազատ նստեք ձեր տեղը», դրանից հետո էլ ինձ՝ ոտքի վրա ճզմված կանգնած «նսեմիս» ոտքից գլուխ չափող, ինձ ոչնչացնող, «տեղը դնող» հայացքը բաժին հասավ:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Վեթինգով-բանով…». Նստե՛ք, դատավոր դատողներն են գալիս, ո՞վ է վճարելու այս մեղեդու համար

Տիկնայք և պարոնայք, քաղաքացի դառնալու համար միայն ընտրությունների ժամանակ 5000 դրամով ձայնը չվաճառելը բավական չէ: Հրապարակ դուրս գալ, փողոցը նստարանով փակելն ու քաղաքականության բախտը որոշող «նստարանի» վրա մինչև երեկո նստելն ու «սեմուշկա չրթելը» բավական չէ..Քաղաքացի դառնալու համար դուք պիտի հարգեք ձեզ ու ձեր շրջապատի մարդկանց, պիտի սովորեք հերթ պահել, այլ ոչ թե հերթում կանգնած երեխայի հերթն անցնել՝ վստահ ու ծանրակշիռ պատճառաբանությամբ, որ դուք մեծ եք, դրա համար իրավունք ունեք: Դուք քաղաքացի չեք դառնա, քանի դեռ տեսնում եք, որ կողքի կանգնած տիկնոջ պայուսակից դրամապանակն են հանում և որոշում եք լռել, որ «անցավ գլուխներդ ցավի տակ չդնեք»:

Դուք քաղաքացի չեք դառնա, քանի դեռ բակում սար դարձած աղբը ձեզ համար մեկ է, շքամուտքի փոշին՝ «թող հարևանը մաքրի», կարևորը ձեր դռան առաջ գցված շորը մաքուր է, ձեր բնակարանի ներսում ստերիլ մաքուր է, իսկ պատշգամբ հասնող գարշահոտությունը ձեր տնից չէ ու հանգիստ կարող եք հայհոյել քաղաքապետարանին, համայնատիրության ղեկավարին, առաջին հարկի հարևանին: Դուք քաղաքացի չեք դառնա, քանի դեռ լուռ կամ բարձրաձայն հավանության եք արժանացնում մեկ ուրիշին հրապարակային վիրավորողին: Դուք քաղաքացի չեք դառնա, քանի դեռ ցանկացած խնդրի վրա թքած ունեք, եթե այն անմիջական ձեզ չի վերաբերում...

Տիկնայք և պարոնայք, դուք քաղաքացի չեք դառնա, քանի դեռ…

Լրահոս
0