00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վիգեն Հակոբյան
Փաշինյանը ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամներին վերաբերվում է որպես ստրուկների.Հակոբյան
09:05
8 ր
Դավիթ Հարությունով
Երևանը համոզված չէ, որ Արևմուտքը ՀԱՊԿ-ի փոխարեն կապահովի ՀՀ անվտանգությունը.Հարությունով
09:16
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է Տիգրանը, կամ ինչպես տաղանդավոր մասնագետներին բերենք Հայաստան

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин и руководитель проекта "Яндекс.Такси" Тигран Худавердян во время посещения московского офиса отечественной ИТ-компании "Яндекс" (21 сентября 2017). Москвa
Президент РФ Владимир Путин и руководитель проекта Яндекс.Такси Тигран Худавердян во время посещения московского офиса отечественной ИТ-компании Яндекс (21 сентября 2017). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանին ժամանակակից մշակումներ ու ապագայի տեխնոլոգիաներ են պետք` հետ չմնալու և առաջընթաց ապահովելու համար։ Բայց դրա համար էլ տաղանդավոր մասնագետներ են պետք։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է արտերկրում հաջող գործունեություն ծավալող և օժտված հայերին Հայաստան բերելու մասին։

Քաղաքապետ Հայկ Մարությանի և Երևանի ավագանու համար. մշտական բնակության համար նա հազիվ թե Հայաստան վերադառնա, բայց եթե վերադառնա, ապա մենք միանշանակ կշահենք, իսկ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կկորցնի։ Կա նաև երրորդ ճանապարհը` թող մշտապես աշխատի այնտեղ, որտեղ ապրում է, բայց գա, օգնի հարազատ քաղաքին։ Այդ դեպքում կշահեն բոլորը։

Руководитель сервиса Яндекс.Такси Тигран Худавердян - Sputnik Արմենիա
Տիգրան Խուդավերդյանը «Յանդեքս» ընկերությունների խմբի կառավարող տնօրեն է նշանակվել

Ո՞ւմ մասին է խոսքը։ Տիգրան Խուդավերդյանի, որ ծնվել է Երևանում, ավարտել Անանիա Շիրակացու անվան ճեմարանը։ ՄՊՀ–ն ու մնացածն արդեն դրսում են եղել։ «Մնացածը» նախևառաջ, կապված է «Յանդեքսի» հետ` նախագծերի մենեջեր, բջջային և ծրագրային ուղղվածության պրոդուկտների ղեկավար, «Яндекс. Такси» ընկերության գլխավոր տնօրեն, ընթացիկ տարվա մայիսից` «Յանդեքս» ընկերությունների խմբի կառավարիչ-տնօրեն։

Մեր ինչի՞ն է պետք Տիգրան Խուդավերդյանի «Յանդեքսը»։ Ոչ միայն քաղաքի բնակիչներին դեղին տաքսիների օրինակելի սպասարկման համար, այլ որպեսզի խցանումների պատճառով երթևեկությունը կաթվածահար չլինի, ինչպես այսօր, և երևանաբնակները կարողանան վերջապես թեթևացած շունչ քաշել։

Կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը։ Սկզբում բոլորին հուզեց հաղորդումն այն մասին, որ Հայաստանում տեղադրվել է առաջին «խելացի լուսացույցը» (Երևանից Էջմիածին ու «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկում)։

Транспортное движение в Москве - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. ռոբոտներն ատամ կմաքրեն, համրը կխոսի, անվարորդ տաքսին կհայտնվի Մոսկվայում

– Նախկինում այս խաչմերուկում առնվազն 15 րոպե կանգնում էի։ Ցանկալի կլիներ, որպեսզի մյուս խաչմերուկներում ևս նման սարքեր տեղադրվեն, – ուրախանում է վարորդ Գրիգորյանը։

- Մայրաքաղաքում գրեթե 3 տասնյակ խաչմերուկ կա, որտեղ ամեն օր խցանումներ են լինում։ «Խելացի լուսացույցը» շատ տեղին կլիներ, –կարծում է ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Մարտիրոսյանը։

Ինչպես տեսնում ենք, երկու դեպքում էլ «լուսացույց» բառն առանցքային է, և առանց դրա անհնար է։

Իրականում ամեն ինչ այդպես չէ։ Եվ «խելացի լուսացույցը» ամեն դեպքում մշտական խցանումների խնդիրը չի լուծում։ Բանիմաց մարդիկ պնդում են, որ դեռ XIX դարում ստեղծած ավանդական լուսացույցն արդեն հնացած տեխնոլոգիա է. թվային ավտոմեքենաների դարաշրջանի մեկնարկով երթևեկությունը պետք է կարգավորեն ավելի ինտելեկտուալ սարքերը։

Խոսքը, նախևառաջ, ժամանակային սլոտերի (հատկացված թռիչքի ժամ օդանավակայանում) հատկացման հետ կապված համակարգերի կառավարման մասին է։

Руководитель сервиса Яндекс.Такси Тигран Худавердян - Sputnik Արմենիա
Տիգրան Խուդավերդյանը միավորում է Яндекс–ն ու Uber–ը

Ի՞նչ է նշանակում սա մե՛ր դեպքում։ Ավտոմեքենաները համալրված կլինեն սարքերով, որոնք կարող են տվյալներ փոխանակել ճանապարհային ենթակառուցվածքի հետ։ Ինչպես բացատրում են մասնագետները, խաչմերուկին մոտենալուն պես ավտոմեքենայի համար արագություն կսահմանվի, որին հետևելով` վարորդը կարող է խաչմերուկ մտնել հենց իր սլոտի սկզբին։

Շարունակեք լսել ու ավելի զարմանալ։ Ճանապարհային իրավիճակը կվերլուծվի համալիր ձևով, և ավտոմեքենաները, որոնք «ոչ կոնֆլիկտային» հետագիծ ունեն, կմիավորվեն խմբերում և խաչմերուկը կանցնեն միանգամից` «խրձերով»։ Դրա շնորհիվ, ըստ հաշվարկների, խաչմերուկների անցման արդյունավետությունը էապես կաճի։ Ահա այսպիսի իմաստուն գործով էլ ( որը, ի դեպ կապված չէ ճանապարհային երթևեկության հետ) զբաղվում է մեր հայրենակից Խուդավերդյանը։

Այս տարվա մայիսի նախավերջին օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում այցելեց ռուսական Սբերբանկի կազմակերպած ծրագրավորման դպրոց, որտեղ լսեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, անունս Ելենա է։ Ես վիրտուալ հաղորդավար եմ։ Ինչպես և ցուցահանդեսի այլ ցուցանմուշներ, որոնք մենք հիմա ձեզ կներկայացնենք, ինձ ևս ստեղծել են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները։ Ձեզ արդյունավետ աշխատանք եմ մաղթում»։

«Նա, ով առաջինը կսանձի նրան, աշխարհի տիրակալը կդառնա», – էլեկտրոնային աղջկա ողջույնին արձագանքեց նախագահ Պուտինը։

Приложение Яндекс.карты - Sputnik Արմենիա
Հայաստանն ափի մեջ. «Յանդեքսի» նոր ծառայությունը

Միևնույն ժամանակ Խուդավերդյանը ՌԴ նախագահին ցույց տվեց Yandex Signal Q1 սարքը` տեսախցիկ, որը տեղադրվում է ավտոմեքենայում` վարորդի դիմաց, և վերլուծում նրա ուշադրության մակարդակը համակարգչային տեսողության օգնությամբ։

Տեսախցիկը հետևում է վարորդի դեմքի (68) կետերին, ստուգում նրա հայացքի ուղղությունը, գլխի պտույտները, թարթելու հաճախականությունը։ Եթե հոգնածության հատկանիշներն ակնհայտ են, ազդանշան է հնչում։ Մինչև տարեվերջ ընկերությունը մտադիր է այդ սարքերը տեղադրել 5 հազար ավտոմեքենայում և արդեն գնումների բանակցություններ է վարում ուրիշների հետ։

Հետաքրքիր է` մենք դրան մասնակցո՞ւմ ենք։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս խոսում էր, որ տաղանդավոր հայեր են աշխատում և՛ ԱՄՆ–ում, և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում, նրանք շատ են, բայց մենք կարիք չունենք օգտագործել միայն ամերիկյան կամ ֆրանսիական փորձը։ Օրինակ` Ռուսաստանի գիտությունների ակադեմիան և գիտական կազմակերպությունները սերտ կապեր ունեին Հայաստանի հետ։ Ինչպե՞ս են գործերն այդ ոլորտում այսօր, և ի՞նչ է լինելու վաղը։

Հիշեցնենք, որ Երևանում 2019 թվականի հոկտեմբերին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես կանցկացվի։ Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են այնպիսի առաջատար համաշխարհային ընկերությունների ղեկավարություններ, ինչպիսին են Google–ը, Amazon–ը, Facebook–ը։ Երևան գալու հրավերն ուղարկել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սպասենք։

Такси - Sputnik Արմենիա
Ցանցային տաքսիները գրավում են աշխարհը

Հետ չմնալու և հատկապես առաջ գնալու համար անհրաժեշտ է առաջատար տեխնոլոգիաներ գործարկել, սակայն ոչ այսօրվաններից, այլ արդեն վաղվաններից։ Այս մասին շատ է խոսվում, բայց արդեն այսօր պետք են գոնե մեկ–երկու առաջատար գաղափարներ, որոնք իսկապես կյանքի են կոչվում։ Որպեսզի այնպես չստացվի, որ մեր փողոցներում հայտնված «ամենախելացի» լուսացույցը Խուդավերդյանի լաբորատորիայի Yandex Signal Q1 սարքի համեմատ հիմար տեսք ունենա։

Ուրի՞շ ինչ հետաքրքիր տեղեկություն կա մեր հայրենակցի մասին։ Գլխավոր հոբբին լուսանկարչությունն է։

«Ես լուսանկարում եմ մարդկանց և բնությունը», – ասում է Տիգրանը։

Մեկ այլ հետաքրքրություն էլ ունի` ժամացույցները։ Ընկերոջ հետ ձեռքի ինքնատիպ ժամացույցների արտադրությամբ զբաղվող ընկերություն է հիմնել։

Սպորտային հետաքրքրությունների շարքում են լեռնադահուկն ու սեղանի թենիսը։

Բարի գալուստ Հայաստան։

Լրահոս
0