00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

19–ամյա աղջիկը բեմադրել է իր և եղբոր 3–ամյա դստեր առևանգումը և փրկագին պահանջել ծնողներից

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական գործողությունների և Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. 19–ամյա աղջիկը խաբեությամբ, բեմադրելով անհայտ անձի կողմից իր և եղբոր դստեր առևանգումը, ծնողներից և եղբորից պահանջել և խարդախությամբ հափշտակել է խոշոր գումար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, պարզվել են ուսանողուհու կողմից իրեն և եղբոր երեքամյա դստերն առևանգումից ազատելու համար որպես փրկագին 1.000.000 ՀՀ դրամ դեպքի մի շարք հանգամանքներ:

Улица - Sputnik Արմենիա
Երևանում 41 տարեկան կնոջ են առևանգել. տղամարդիկ սպառնացել են դանակով

Մասնավորապես` Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը 2019 թվականի մայիսի 8-ին դանակի սպառնալիքներով Երևան քաղաքի Արցախի փողոցի շենքերից մեկի մուտքում հանելով իր բլուզը, կիսամերկ վիճակում նկարել է իրեն, ապա ճշտել համացանցում ունեցած իր կայքերի գաղտնաբառերը և իր կիսամերկ լուսանկարները հրապարակելու ու իր հարազատներին վնասելու սպառնալիքով հարկադրել է վերցնել եղբոր երեքամյա դստերն ու դուրս գալ տնից, ում պահանջը կատարելով եղբոր դստեր հետ միասին գնացել է այգի։

Ըստ 19-ամյա ուսանողուհու հաղորդման՝ այգում գտնվելու ընթացքում, իբր հեռախոսով հետևել է, թե ինչպես է անհայտ անձը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իրեն պատկանող «մեսենջեր» հավելվածի միջոցով իր անունից նամակագրություն վարել մոր և եղբոր հետ, վերջիններիս տեղեկացրել իրենց առևանգման մասին և որպես ազատման փրկագին պահանջել 1.000.000 ՀՀ դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում այլևս չեն տեսնի իրենց:

Աղջիկը միաժամանակ նշել է, որ իրեն ահաբեկած անձի պահանջով, իր հարազատների կողմից IDram վճարային համակարգով իր հաշվեհամարին ուղարկված գումարից կանխիկացրել է 600.000 ՀՀ դրամ և այն թողել նշված անձի մատնանշած տաքսի ավտոմեքենայում, ապա եղբոր դստեր հետ միասին վերադարձել տուն:

Քննչական գործողությունների և Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 19-ամյա աղջկա կողմից ներկայացված հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Միաժամանակ պարզվել է նաև, որ խաբեությամբ, ձևացնելով անհայտ անձի կողմից իր և եղբոր դստեր առևանգումը, ծնողներից և եղբորից աղջիկը պահանջել և խարդախությամբ հափշտակել է գումար:

Международная автовыставка  - Sputnik Արմենիա
Երևանում մի քանի հոգով փորձել են առևանգել աղջկան. քաշքշել ու փորձել են նստեցենել «Նիվա»

Դեպքի առթիվ  2019 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում  հարուցվել է քրեական գործ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  3-րդ կուրսի ուսանողուհին, ակնկալելով բարելավել ընտանիքի ֆինանսական վիճակը, գտնվելով հեռուստասերիալի ազդեցության ներքո, որում ինչ-որ մեկին առևանգել են և պահանջել փրկագին, որոշել է նման բան կազմակերպել, որպեսզի ծնողները դիմեն որևէ մեկին՝ պարտքով գումար տալու խնդրով, իսկ այն ստանալուց հետո, գումարը  տրամադրել ծնողներին՝ բացատրելով, որ անցել է աշխատանքի։

Այդ նպատակով 2019 թվականի մայիսի 17-ին, եղբոր երեքամյա դստեր հետ զբոսնելու  պատրվակով դուրս է եկել տնից, ապա իր անձնական կայք-էջից, այլ անձի անունից կապ է հաստատել մոր և եղբոր հետ՝ հայտնելով, որ իրենց առևանգել են և ներկայացրել է պահանջ՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ՝ սպառնալով, որ ոստիկանություն դիմելու և գումարը չփոխանցելու դեպքում իրենց այլևս չեն տեսնի:

Երեխայի հայրը՝ 19-ամյա ուսանողուհու եղբայրը, սպառնալիքները որպես իրական ընդունելով, կնոջ մորաքրոջից պարտքով գումար է վերցրել և նույն օրը, պահանջը ներկայացնելուց երեք ժամվա ընթացքում, IDram վճարային համակարգի միջոցով, սպառնալիքների հեղինակի մատնանշած, վերջինիս անվամբ բացված հաշվեհամարին է փոխանցել 820.000 ՀՀ դրամ գումար։

Այնուհետև, համոզվելով գումարի փոխանցման մասին, աղջիկը կանխիկացրել է 600.000 ՀՀ դրամը և վերադարձել տուն` պնդելով առևանգման մասին։

Սամվել Ալեքսանյան. «Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»

Մի քանի օր անց, տեղեկանալով, որ մայրը ոսկեղենն է գրավադրել՝ պարտքով վերցված գումարը վերադարձնելու նպատակով, պատմել է ողջ եղելությունը, մորը տվել 600.000 ՀՀ դրամն ու նրա հետ միասին կանխիկացրել հաշվեհամարին մնացած 220.000 ՀՀ դրամը:

Կատարվածի վերաբերյալ 19-ամյա աղջիկը տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
0