ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մայրաքաղաքում ապրող 41-ամյա մի կնոջ դանակի սպառնալիքով առևանգել են։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նա Երևանի մետրոպոլիտենի Գործարանային կայարանի մոտ է եղել, երբ տաքսի ավտոմեքենայով երկու տղամարդ են մոտեցել, որոնցից մեկի մոտ դանակ է եղել։
Կնոջը դանակի սպառնալիքով նստեցրել են ավտոմեքենան ու տարել Երևանի կենտրոն։
Կինն այդ մասին գաղտնի տեղեկացրել է աղջկան, որն էլ ահազանգել է ոստիկանություն ու բացատրել մոր գտնվելու վայրը։
Մեր տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել կնոջն ու տղամարդկանց և գտնել դանակը։
Նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք։
Մեզ չհաջողվեց պարզել առևանգման պատճառները, ինչը իրավապահները քննությամբ կպարզեն։