ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանն արժանացել են Ռուսաստանի բարձր պետական պարգևների։
Այսօր Կրեմլում տեղի է ունեցել ականավոր ռուսաստանցի և արտասահմանցի գործիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Հայտնի է, որ Նիկիտա Սիմոնյանն արժանացել է «Ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ» կոչմանը, իսկ Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։
Պուլ N3 տելեգրամ ալիքը հրապարակել է հետաքրքիր լուսանկար` արված արարողության մեկնարկից առաջ. առջևի պլանում Նիկիտա Սիմոնյանն է, իսկ նրա հետևում բազմոցին նստած են Նիկոլայ Ցիսկարիձեն և Մարգարիտա Սիմոնյանը։
«Նիկիտա Սիմոնյանին (Ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ) և Մարգարիտա Սիմոնյանին (Ալեքսանդր Նևսկու շքանշան) բաժանում են Նիկոլայ Ցիսկարիձեն (Բարեկամության շքանշան) և փափուկ նշանը», – գրել են հրապարակման հեղինակները։
Նշենք, որ պարգևատրվածների շարքում են դերասան Սերգեյ Մակովեցկին, երգչուհի Լարիսա Դոլինան, ՖԻՖԱ–ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։