ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայկական «Բարբի», մոդել, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն դադարեցնում է իր մասնակցությունը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Women’s Club» հումորային հաղորդաշարին։
«Հարգելիներս, իմ և «Women’s Club»-ի համագործակցությունը դադարեցվում է՝ իմ իսկ ցանկությամբ։ Շնորհակալություն», - այս մասին Լիլին տեղեկացրել է Instagram-ի իր էջում՝ «Սթորի» բաժնում հրապարակելով համապատասխան գրությունը։
«Women’s Club»-ում ներկայանալը Լիլիի հեռուստատեսային առաջին փորձն էր։ Նրա բեմական կերպարներն ու ելույթները մշտապես հայտնվում էին բուռն քննարկումների և քննադատությունների կիզակետում։
Սակայն հարկ է նշել, որ Լիլին մի քանի անգամ հանդես է եկել «Շանթ» հեռուստաընկերություն մեկ այլ ՝ «Հումորի լիգա» նախագծում։
Փորձեցինք պարզել` արդյո՞ք Լիլի Մորտոն կտեղափոխվի «Հումորի Լիգա» նախագիծ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հումորի լիգայի» գլխավոր պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկատվությունը` ասելով, որ առայժմ ոչ մի բան չի կարող ասել։