ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայկական «Բարբի» Լիլի Մորտոն (Լիլիթ Մարտիրոսյան) «փորձարկել» է ճակատագրական կնոջ, ավելի ճիշտ` նվաղուն հայացքով գիշատիչ շիկահերի կերպարը։
Լիլին հենց այդ հայացքով լուսանկար է հրապարակել Instagram սթորիզում։
Ի տարբերություն անցած ֆոտոսեսիաների` Լիլին այս անգամ որոշել է ներկայանալ անսովոր ամպլուայով` զուսպ և համեստ աղջկա կերպարով, որը թաքցնում է իր բարեմասնությունները։
Ավելի վաղ Լիլին տեսանյութ էր հրապարակել և հարցրել բաժանորդներին, թե նրանց դուր է եկել արդյոք իր կերպարը նոր կատակերգական շոուում։ Հայկական Բարբիի երկրպագուները գրել էին, թե ինչու է նրանց շոուն դուր գալիս, և ինչպես են նրանք վերաբերվում Լիլիի կերպարներին։
«Ուզում եմ ժամադրել ձեզ», «Ինձ ավելի շատ անձամբ դու ես դուր գալիս», «Ով ինչ էլ ասի, դու սուպեր սեքսուալ աղջիկ ես», «Հետաքրքիր է` սիլիկոն հայտնագործողը գիտե՞ր, որ իր հայտնագործությունը ռադիոյից հայտնի կլինի», – գրել են նրանք։
Նշենք, որ վերջին շրջանում Լիլի Մորտոն նկարահանվում է կատակերգական շոուում, որտեղ պարբերաբար ներկայանում է տարբեր կերպարներով։
Լիլին հայտնի է դարձել ռուսական Առաջին ալիքի «Мужское и женское» հաղորդմանը մասնակցելուց հետո։ Աղջիկը եղել է հայտնի լոնդոնցի միլիոնատեր Ռոդրիգո Ալվեսի սրտի հավակնորդուհիներից մեկը։
Բրազիլիայում ծնված Ալվեսը 67 վիրահատություն է արել կենդանի Քենին նմանվելու համար։ Այսօր նրան ճանաչում են ամբողջ աշխարհում. նա նկարահանվում է կինոնկարներում, մասնակցում հեռուստաշոուների, հարցազրույցներ տալիս։