ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 21-22-ը ժամանակ առ ժամանակ, 23-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևանում մայիսի 21-ին և 22-ին ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա։ Մայիսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26 աստիճանի, իսկ գիշերային ժամերին կտատանվի 13-15 աստիճանի սահմանում։