00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հորինել «թույն» կենսագրություն, երբ կամերունցի դարպասապահ ես. Ապուլա Բետեի առասպելը

© Sputnik / Aram NersesyanФутбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ գունավոր երազներ է տեսել Երևանի «Փյունիկի», իսկ մի կարճ ժամանակահատված նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը պաշտպանած կամերունցի Ապուլա Էդիմա Էդել Բետեն: Դժվար է ասել: Բայց որ նրա մասին ռուսական մի կայքում հանդիպած «կենսագրականն» ուժեղ միջանցիկ քամու պայմաններում է գրված, զգացվում է անգամ այդ հրապարկումն ընթերցելիս: Համենայն դեպս, այնպիսի փչոցներով է այդ շարադրանքը հագեցած, որ էլ ասելու չէ:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հայաստանը հնագույն պատմությամբ երկիր է, որի ամեն մի նկատելի քարի հետ երևի մի քանի առասպել է կապված: Նաև հռոմեական լեգեոնականների հետ կապված առասպել կարող է լինել:

Болельщик футбольного клуба Арсенал во время товарищеского матча против Чивас Гвадалахара (31 июля 2016). Карсон - Sputnik Արմենիա
Հայկական 6000 դրոշ Բաքվում. տեսարժան կլինի, բայց ինչո՞ւ է լռում ՀՖՖ-ն

Հայաստանում նաև ֆուտբոլ են շատ սիրում: Իսկ վերջին երկու տասնամյակում  սիրում են հայկական ֆուտբոլ ներգրավել որտեղից և ում պատահի: Նրանց ասում են՝ ֆուտբոլիստ-լեգեոնական: Հայաստանը նրանց համար յուրօրինակ ցատկահարթակ է, որտեղից կարող են հայտնվել երրորդ-չորրորդ, ավելի բարձր վարձատրություն առաջարկող երկրներում: Ոմանք իսկապես հայտնվում են ու սկսում են ուղղակի առասպելներ հորինել «ցատկահարթակ»-Հայաստանի մասին:

Դե դա էլ երևի «երախտագիտության» մի նոր ձև է: Այսպես ասած՝ սև շնորհակալություն:

Ընկերս ասաց այդ հրապարակման մասին, որ պարզվում է, դեռ մի կես տարի առաջ է զետեղվել սկանդալային տարբեր նյութեր տարածող ռուսական մի կայքում:

Կամերունցի ֆուտբոլային դարպասապահ Ապուլա Էդիմա Էդել Բետեի կամ պարզապես՝ Ապուլա Բետեի ճոխացրած կենսագրությունն է ներկայացված. ծավալուն ու համարյա հոլիվուդյան, ավելի ճիշտ՝ բոլիվուդյան արկածային ֆիլմի սցենարով: 

Тренировка сборной Армении по футболу перед матчем Лиги Наций УЕФА со сборной Лихтенштейна (5 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարդան Մինասյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի` Բաքու մեկնել–չմեկնելուն

Առասպելները հետաքրքիր են, ափսոս միայն, որ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի նախկին ու «Արարատ-Արմենիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հերքեց այդ փչոցները: Չնայած, երևի չարժեր դրա համար հատուկ անհանգստացնել Վարդան Մինասյանին, այնքան որ՝ ակնհայտ է, որ Ապուլա Բետեի մասին հիշյալ հրապարակման մեջ Հայաստանի հետ կապված դրվագների մեծ մասն ակնհայտ հորինվածք է: Այսինքն, փորձել են ոչ թե պարզապես ճոխացրած կամ «թույն» կենսագրական մատուցել համար, այլ ուղղակիորեն փչել են:

Ապուլա Բետեն, ըստ այդ հրապարակման, ծնվել է 1986-ին, Կամերունի մայրաքաղաք Յաունդայում: Ապուլան սովորելու մի առանձին սեր չէր դրսևորում. ֆուտբոլ էր պարապում մանկական ցածրակարգ մի թիմում ու աննպատակ զվռնում էր Կամերունի մայրաքաղաքի շքեղ թաղամասերում, հասակակիցների հետ մանրադրամներ էր թռցնում, ասենք, սրճարանների հաճախորդների թողած թեյավճարները՝ նախքան մատուցողների մոտենալը, ու նման այլ բաներ: Մի օր՝ 13 տարեկանում է, նա տեսնում է, որ սպիտակամաշկ մի պարոնի դրամապանակը ընկնում է: Այն իրենով անելու փորձի ժամանակ պարոնը, ուրեմն, դրա վզից բռնում է, բայց մեղքը գալիս է, մի 10 դոլար է տալիս ու ասում, թե փող ա պետք, կգաս էսինչ տեղը:

Հա, ու ըստ աֆրիկական ժողովրդական բանահյուսության այս սիրահարի, պարոնը ոչ ավել, ոչ պակաս՝ տեղի նարկոբարոններից է լինում: Դե էլ ո՞վ կարող է Կամերունի մայրաքաղաքում նարկոբարոն լինել, եթե ոչ՝ հայ մաֆիոզը: Բա չէ՝ զահլա կա:

Եվ ահա, հայազգի մաֆիոզի ձեռքի տակ այս «մեր» Ապուլա Բետեն սկսում է թմրանյութեր «ցրել», կամաց-կամաց, չնայած պատանի հասակին, այս 14-15 տարեկան «քուչի տղան» դառնում է, ուրեմն, էս հայազգի մաֆիոզի «աջ ձեռքը»: Դե դա ընդունված բան է մաֆիոզ ու հանցագործ աշխարհում՝ մաֆիայի պարագլխի գլխավոր օգնականը պիտի դեռահաս լինի:

Главный тренер Пюника Андрей Талалаев во время футбольного матча «Пюник» - «Тобол» (31 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մարզիչների փոփոխությունը հայկական ֆուտբոլում. ով ուր տեղափոխվեց 1 մրցաշրջանի ընթացքում

Ապուլան սկսում է աղայական կյանք վարել, ծնողներից է առանձնանում, վարձով է ապրում: Բայց մի գեշ օր էլ, տեղի ոստիկանները նրան ու թմրանյութ գնողներին կալմեջ են անում: Ապագա դարպասապահը, ըստ իր «կենսագրի» նկարագրած թրիլլեր-մարտաֆիլմի սցենարի, կրակում է ոստիկանների վրա, մեկին ոտքից վիրավորում, մի կերպ իրեն գցում է հայ կնքահոր գիրկը, թե բա մի բան արա, փրկի:

Էս մեր հայ մաֆիոզն էլ, ում իրական անունը չի նշվում հրապարակման մեջ, այլ հորինված անուն-ազգանուն է գրած, Ապուլային կեղծ անձնագիր է տալիս, ասում է՝ քեզ կփոխադրեն Հայաստան, էնտեղ «Փյունիկ» ակումբում լավ ծանոթ ունեմ, վռատար կաշխատես:

Ապուլային, ուրեմն դնում են բանանի մեծ արկղի մեջ, տեղավորում Տրապիզոն մեկնող նավամբարի խորքում, ու մի ամիս խեղճ տղան միայն բանան է ուտում ու ջուր խմում: Հա, համ էլ հետը մի հատ լապտեր են տալիս ու ֆրանսերեն-հայերեն զրուցարան: Էս Ապուլան այդ զրուցարանով հայերենը նավամբարում դրած բանանի արկղի մեջ նստած էնպես է սովորում, որ հետո զարմացնում է հայերենի իր իմացությամբ: Այնպես որ իմացած եղեք. հայերենը լավ յուրացնելու համար ամենաճիշտ դասընթացը բանանի արկղում կիսախավարի մեջ մի ամիս նստելն է:

Բայց Հայաստան հասնելու պահն է զիլ նկարագրված, այսինքն՝ հորինված:

Տնաշեն «կենսագիրն» այնքան է ոգևորվել մտացածին սցենարով, որ չի էլ նայել՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանով օրինական անցուդարձ կա՞, թե՞ չէ: Ըստ այդ առասպելական նկարագրության, Տրապիզոնից հետո, Ապուլան ինչ-որ հրաշքով հասնում է սահմանային անցակետի մոտ (ո՞ր անցակետի, ախր նախ, Վրաստան պիտի մուտք գործեր, որ հետո մի հատ էլ անցակետ հատեր, որ հայտնվեր Հայաստանում), որտեղ իրեն արդեն «Փյունիկի» ներկայացուցիչն է, իբր, դիմավորում ու սահմանն անցկացնում: Սահմաններն էլ չէ, սահմանը:

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանն առաջիններից մեկն է շնորհավորել Սարգիս Ադամյանին

Բայց դա էլ ամենը չէ: Ապուլա Բետեն կամ նրա անունից «կենսագիրը», օրինակ, պատմում է, որ կարճ ժամանակ անց, երբ հայտնվում է «Փյունիկ» ակումբում, պարապմունքի ժամանակ էնպես է «մեժդունոգ» խաբս տալիս այն ժամանակ հավաքականի կիսապաշտպան Վարդան Մինասյանին, որ վերջինս ոչ միայն հիանում է աֆրիկացի պատանի ֆուտբոլիստի խաբքով, այլև նրան տուն է հրավիրում, ու ընդհանրապես ընկերանում է հետը: 

Չէ, գեղեցիկ է հնչում:

Բայց հարցն այն է, որ ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Վարդան Մինասյանը, 2002-ին ինքն ու Ապուլա Բետեն նույն կազմում չէին (հիմնական կազմի ու երկրորդ կազմի իմաստով), և միասին չեն խաղացել: Բայց ամենակարևորը. Վարդան Մինասյանը նշեց, որ ինքն Ապուլա Բետեին իրենց տուն չի հրավիրել ու, ընդհանրապես, խիստ չափազանցված է այդ հրապարակման մեջ ներկայացված ամենը:

Օրինակ, Ապուլա Բետեն կամ իր անունից ինչ-որ մեկը պատմում է, թե 2004/05 մրցաշրջանում «Փյունիկի» մարզիչ դարձավ Վարդան Մինասյանը, որը «չոր» խաղի համար կամերունցի դարպասապահին 10 հազար եվրո պարգևավճար էր սահմանել:

Նախ, հանրահայտ է, որ Վարդան Մինասյանը «Փյունիկի» գլխավոր մարզիչ նշանակվել է նկարագրվածնից 4 տարի անց՝ 2008-ին:

Բայց հենց թեկուզ պարգևավճարի ու դրա չափի մասին նշումից բացահայտ երևում է, որ դա հորինվածք է: Հայկական ֆուտբոլում, այն էլ՝ ներքին առաջնության խաղերում, այն էլ՝ 2004 կամ 2005, կամ թեկուզ հիմա, 10 հազար եվրո պարգևավճարի մասին նշումը ոչ թե պարզապես հեքիաթ է, այլ ուլտրաֆանտաստիկա:

Футболист Озбилис играет в футбол с детьми во дворе - Sputnik Արմենիա
Արաս Օզբիլիսը ֆուտբոլ է խաղում բակի երեխաների հետ. տեսանյութ

Ի դեպ, ծիծաղելի է, բայց նույն հրապարակման մեջ Ռուբեն Հայրապետյանը հիշատակվում է որպես հայկական ֆուտբոլի «գորշ կարդինալ»: Ծիծաղելի է, քանի որ Ռուբեն Հայրապետյանը «կարդինալության» կարիքը չուներ, նա ուղղակի ՀՖՖ նախագահն էր:

Իսկ գիտե՞ք, թե ըստ այդ հրապարակման Ապուլա Բետեն ինչու է լքել Հայաստանը, հետո հայտնվելով Ռումինիայում, ապա հայտնի «Պարի Սեն ժերմենում» և այդպես շարունակ:

Բանից պարզվում է, որ հազիվ 20 տարեկան կամերունցին կտրուկ հակաճառել է Ռուբեն Հայրապետյանին, անհամաձայնություն հայտնել Ստոյկիցային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու կապակցությամբ: Ու Հայրապետյանը ամեն ինչ արել է, որ Ապուլային հեռացնեն հավաքականից էլ, ակումբից էլ:

Տարիներ անցան - Կարեն Քոչարյան - Sputnik Արմենիա
Տարիներ անցան. ինչպես էր Կարեն Քոչարյանը բանկա–փլավ խաղում և ինչու էին նրան Քոչինյան ասում

Չէ, բայց իսկապես զավեշտական է հնչում, թե ինչպես է կամերունցի դարպասապահը հակաճառել Հայրապետյանին ու, առհասարակ: Ու ոչինչ այն մասին, թե ինչպես նա, իրեն ասպարեզ հանած ակումբի՝ «Փյունիկի» վրայով ցատկելով, հայտնվեց ռումինական ակումբում: Դեռ մի բան էլ, որպես հիշաչարության դրսևորում են փորձում ներկայացնել այն, որ հայկական ակումբը հետամուտ է եղել, ու դատական կարգով ստացել է ակումբից ակումբ տեղափոխության համար նախատեսված գումարը:

Մի ուրիշ կինո է այն, թե դրանից հետո, Փարիզում Ապուլան է՛լ ինչ «թույն» արկածներ է ունեցել, ինչպես է կամերունահայ մաֆիայի պարագլուխը նրան ջրատանջահար արել Ֆրանսիայի մայրաքաղաքում, որ հարկադրի նորից նարկոտիկ «ցրել»: Հա, էս հայ մաֆիոզը Ապուլային համարյա ջրախեղդ է անում, մեկ էլ հանկարծ նրա վզից կախված խաչը տեսնում է, իմանում, որ Հայաստանում է կնքվել: Էստեղ մաֆիոզ նարկոբարոնի սիրտը կակղում է, աչքերն արցունքով են լցվում ու նա Ապուլային բաց է թողնում, ասում՝ գնա, կյանքդ վայելիր: Իսկ ինքը՝ մաֆիոզ հայը, էլի, եղած-չեղածը ծախում է, փողերը բերում Հայաստան՝ բարեգործություն անելու, եկեղեցի է սարքում…

Տնաշեննե՜րը, գոնե ապրիլի 1-ին հրապարակված նյութ լիներ:

Լրահոս
0