Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող բազմաբնակարան շենքերի բակում մոտեցել է ֆուտբոլ խաղացող երեխաներին ու միացել նրանց խաղին։
Տեսանյութում երևում է, թե ինչպիսի ոգևորությամբ է Օզբիլիսը խաղում մի քանի փոքրիկների հետ, մի քանիսն էլ ոգևորված վազում են նրանց խաղը դիտելու։
Հիշեցնենք, որ ապրիլին Օզբիլիսը խզել էր «Վիլլեմ II» հոլանդական ակումբի հետ պայմանագիրը։ 29-ամյա ֆուտբոլիստը «Բեշիկթաշից» «Վիլլեմ II» էր տեղափոխվել 2018 թվականի օգոստոսին: